Սեղմել Esc փակելու համար:
Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0453.200601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2001 թվականի N 453

 

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Ռ. Շառոյան        - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                        նախարար (հանձնաժողովի նախագահ)

Կ. Արիստակեսյան   - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի

նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

    Է. Միլիտոնյան     - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                        գրահրատարակչության վարչության պետ

    Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                        տեղակալ

    Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

    Հ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Հ. Վարյան         - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

    Տ. Նաղդալյան      - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

                        (համաձայնությամբ)

    Վ. Վարդապետյան    - Երևանի  քաղաքապետի տեղակալ

    Կ. Աղամյան        - Հայաստանի նկարիչների միության նախագահ

    Տ. Հակոբյան       - քանդակագործ

    Զ. Բալայան        - հրապարակախոս

    Լ. Մովսիսյան      - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն

 

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Ս. Բաղդասարյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2001
N 453
Որոշում