Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՐԱՆՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0455.210601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2001 թվականի N 455

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ Հայաստանի խորհրդատվական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով 2001 թվականի հուլիսի 8-12-ը Փարիզ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Է. Նալբանդյանին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Փարիզ գործուղման հետ կապված գիշերավարձը, պաշտոնական ընթրիքի և փոխադրամիջոցների վարձակալման ծախսերը (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), ինչպես նաև օրապահիկ ծախսերը (ներառյալ հյուպատոսական գանձումները) կատարել`

ա) Ա. Մարգարյանինը, Վ. Ղազարյանինը, Մ. Հարությունյանինը, Գ. Հակոբյանինը, Ե. Ազարյանինը, Վ. Ղազարյանինը և Ռ. Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին.

բ) Տ. Թորոսյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.

գ) Վ. Ներսիսյանցինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.

դ) Վ. Խաչատրյանինը, Ա. Մկրտչյանինը, Ա. Բարոյանինը, Լ. Հարությունյանինը, Ռ. Խաչատրյանինը, Մ. Բաղդասարյանինը և Հ. Զորյանինը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

ե) Տ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2001 թվականի հուլիսի 8-ին` Երևան-Փարիզ, իսկ հուլիսի 12-ին` Փարիզ-Երևան երթուղիներով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Փարիզ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2001 թ.

հունիսի 21-ի N 455 որոշման

 

ԿԱԶՄ

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-12-Ը ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

    Ա. Մարգարյան      - ՀՀ վարչապետ

    Տ. Թորոսյան       - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

    Վ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

    Ա. Մկրտչյան       - ՀՀ առողջապահության նախարար

    Վ. Ներսիսյանց     - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական

    Տ. Սարգսյան       - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

    Վ. Ղազարյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետ

Մ. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության պետ

    Գ. Հակոբյան       - ՀՀ վարչապետի օգնական

    Ա. Բարոյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի գլխավոր

                        խորհրդական

    Ե. Ազարյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության առաջատար մասնագետ

    Վ. Ղազարյան       - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

    Ռ. Դավթյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                        հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Լ. Հարությունյան  - «Հայաստանի հանրային հեռուստատեսություն»  ՓԲԸ-ի

«Հայլուր» ծրագրի թղթակից

    Ռ. Խաչատրյան      - «Հայաստանի հանրային հեռուստատեսություն»  ՓԲԸ-ի

                        «Հայլուր» ծրագրի օպերատոր

    Մ. Բաղդասարյան    - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լուսանկարիչ

    Հ. Զորյան         - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի թղթակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.06.2001
N 455
Որոշում