ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 1994 թ. թիվ 233
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ, և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների պարտքերի վճարման մասին» թիվ 666 որոշմամբ սահմանված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Փախստականների և բռնագաղթածների ժամանակավոր կացարանների (հյուրանոցների, հանրակացարանների, հանգստյան տների, պանսիոնատների, առողջարանների) էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների 1993 թվականի պարտքերի վճարումը կատարել 1993 թվականի համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված սակագներով: