Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0473.270601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2001 թվականի N 473

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից 2001 թվականի նոյեմբերի 5-9-ը Հռոմում կազմակերպվելիք «Պարենի համաշխարհային գագաթաժողով` 5 տարի անց» խորագրով համաշխարհային վեհաժողովին ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի նախապատրաստման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ կազմը`

 

    Զ. Գևորգյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարար

    Վ. Տերտերյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

    Գ. Անանյան        - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

                        (համաձայնությամբ)

    Հ. Թովմասյան      - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Հ. Քլոյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Շ. Հարությունյան  - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության

սոցիալական ծառայությունների վարչության պետ

    Է. Փանոյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                        տնտեսական համագործակցության վարչության պետ

Գ. Հարությունյան  - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության

առևտրի տարածքային զարգացման վարչության պետի

տեղակալ

    Մ. Բասիլիսյան     - ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և  

                        հակահամաճարակային հսկողության վարչության գլխավոր

                        մասնագետ

    Ա. Թորոսյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                        գյուղատնտեսության, ջրային տնտեսության և

                        բնապահպանության ծրագրերի վարչության գլխավոր

                        մասնագետ

 

2. Հանձնաժողովին` մինչև 2001 թվականի սեպտեմբերի 1-ը նախապատրաստել «Պարենի համաշխարհային գագաթաժողով` 5 տարի անց» խորագրով համաշխարհային վեհաժողովին ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.06.2001
N 473
Որոշում