041.0475.280601
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2001 թվականի N 475
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2001 թվականի հունիսի 26-29-ը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`
ա) ապահովել հանձնաժողովի նիստի նախապատրաստումն ու անցկացումը և հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
բ) պատվիրակության անդամներին (20 մարդ) տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում ու Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` Բագրատաշենի սահմանային անցագրային կետից սկսած:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նիստի աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, պաշտոնական ու աշխատանքային ճաշերի և հուշանվերների ձեռքբերման, նիստի անցկացման համար տեխնիկական միջոցների ապահովման հետ կապված ծախսերը` 5886884 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: