Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ...

 

 

040.0561.280601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2001 թվականի N 561

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԴԻՏԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ, ԲՋՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՏԱՆԻ, ՈՒԺԱՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՓԱՅԱՀԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2001 թվականի օգոստոս ամսին կայանալիք` Երևանի Շենգավիթ թաղային համայնքի ղեկավարի, Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի ղեկավարի, Դիտակի գյուղական համայնքի ավագանու անդամների, Արմավիրի մարզի Ջրաշենի գյուղական համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի ղեկավարի, Կոտայքի մարզի Աղավնաձորի, Բջնիի գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Մուսայելյանի գյուղական համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզի Որոտանի, Ուժանիսի գյուղական համայնքների ղեկավարների և Փայահանի գյուղական համայնքի ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 3417320 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թ.

հունիսի 28-ի N 561 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված 2001

թվականի օգոստոս ամսին կայանալիք` Երևանի Շենգավիթ թաղային

համայնքի ղեկավարի, Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի

ղեկավարի, Դիտակի գյուղական համայնքի ավագանու անդամների,

Արմավիրի մարզի Ջրաշենի գյուղական համայնքի ղեկավարի,

Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի ղեկավարի,

Կոտայքի մարզի Աղավնաձորի, Բջնիի գյուղական համայնքների

ղեկավարների, Շիրակի մարզի Մուսայելյանի գյուղական համայնքի

ղեկավարի, Սյունիքի մարզի Որոտանի, Ուժանիսի գյուղական

համայնքների ղեկավարների և Փայահանի գյուղական համայնքի ավագանու

անդամների ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ

 

________________________________________________________________

 NN                Ծախսերը                              Գումարը

 ը/կ                                                     (դրամ)

_________________________________________________________________

 1.   Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000

 

այդ թվում`

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ         30000

 

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        15000

 

 3.  Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000

 

 4.  Կապի ծառայության վճարներ                           1000

 

 5.  Գրասենյակային ծախսեր                               1000

___________________________________________________________

        Ընդամենը                                        52000

 

54 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

      (54 x 52000 դրամ)                                 2808000

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

      (116061 ընտրող + 116061 x 0,05) x 5 դրամ          609320

__________________________________________________________

        Ընդամենը                                        3417320

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2001
N 561
Որոշում