Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

(ուժը կորցրել է բացառությամբ կանոնակարգ 3-ի 6-րդ բաժնի 6.1-ից 6.7 կանոնների` 25.03.03 թիվ 126-Ն որոշում)

050.0146.310501

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2001 թվականի թիվ 146

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԲԱԺԻՆ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

i

Կանոն 3.01

Հաշվետվությունները, բացառությամբ թիվ 19 ձևի, Վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին են ներկայացվում փոստի, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով կամ բանկի պատասխանատու ներկայացուցչի կողմից առձեռն` բանկի հայեցողությամբ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում: Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է հանգստյան օրվա հետ, ապա հաշվետվությունը ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա բանկը ներկայացնում է գրություն` նշելով չներկայացվող ձևերը:

Ձև թիվ 19 հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտ:

(կանոն 3.01 փոփ. 14.05.02 թիվ 144 որոշում)

 

Կանոն 3.02

Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե մագնիսական կրիչը (մագնիսական սկավառակը կամ էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդված տեղեկատվությունը) չունի ծրագրային կամ մեխանիկական թերություն, մագնիսական կրիչի և ձևաթղթի տեղեկատվությունը համընկնում է, հաշվետվությունը ներկայացվել է մագնիսական կրիչով (էլեկտրոնային փոստով) և ձևաթղթով (բացառությամբ թիվ 2, թիվ 15, թիվ 17 և թիվ 19 ձևերի), հաշվետվությունը լրացվել է առանց թերությունների և սխալների (միտումնավոր կամ ոչ միտումնավոր) ու նմանատիպ այլ դեպքերում:

 

i

Կանոն 3.03

 

Բանկային վերահսկողության դեպարտամենտի տվյալ բանկի համապատասխան վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով, ծանուցման միջոցով բանկերից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

Բանկը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ), միջոցներ ձեռնարկել` ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկություններն ապահովելու համար:

Հաշվի առնելով բանկի գտնվելու վայրը` բանկին ծանուցումը կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), CBANet ցանցի էլեկտրոնային փոստի կամ կապի սահմանված այլ պահուստային միջոցներով:

Այդ փաստաթղթով բանկի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել բանկային վերահսկողության դեպարտամենտ` հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:

Ծանուցումն ստորագրվում է բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի (տնօրենի տեղակալի) և բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:

(3.03 կանոնը խմբ. 25.12.01 թիվ 334, 14.05.02 թիվ 144 որոշումներ)

 

ԲԱԺԻՆ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Կանոն 4.01

Ամսական և եռամսյակային հաշվետվությունների ներկայացման ժամկետը մասնաճյուղերի քանակից ելնելով սահմանվում է.

ա) մասնաճյուղեր չունեցող և մինչև 15 (ներառյալ) մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 4-րդ աշխատանքային (բանկային) օրը:

բ) 16 և ավելի մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային (բանկային) օրը:

 

Կանոն 4.02

Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է.

ա) մասնաճյուղեր չունեցող և մինչև 15 (ներառյալ) մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը:

բ) 16 և ավելի մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաջորդող տարվա հունվարի 30-ը:

 

Կանոն 4.03

Շաբաթական հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու շաբաթվան հաջորդող երեքշաբթի օրը:

 

Կանոն 4.04

Երկշաբաթյա հաշվետվությունը ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երեքշաբթի օրը:

 

Կանոն 4.05

Թիվ 10 հաշվետվությունը փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի մեծության կամ կառուցվածքի փոփոխության դեպքում ներկայացվում է փոփոխությունը կատարվելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:

 

Կանոն 4.06

Թիվ 21 հաշվետվությունը ներկայացվում է արժեթղթերի թողարկման ավարտից ոչ ուշ, քան 10 օր հետո:

 

Կանոն 4.07

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվետվությունների գործող ձևերը փոխելու կամ հաշվետվությունների նոր ձևեր սահմանելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հրապարակման պահից երեք ամիս հետո, եթե ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ առավել ուշ ժամկետ նախատեսված չէ:

 

Կանոն 4.08

«Հաշվետվություն արտարժութային գործառնությունների վերաբերյալ» թիվ 19 (օրական) հաշվետվությունը, անկախ իրականացված գործարքի ծավալի մեծությունից, ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտ: Մինչև ժամը 1600 կայացած գործարքները ներկայացվում են յուրաքանչյուր օր, մինչև ժամը 1700 (հաշվետվությունում արտացոլված տվյալները կարող են հաղորդվել նաև կապի միջոցներով` ֆաքս, հեռախոս, էլեկտրոնային փոստ և այլն): Ժամը 1600-ից հետո իրականացված գործարքները պետք է ներկայացվեն հաջորդ օրը ներկայացվող հաշվետվությունում` որպես առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵԿՇՌԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

 

ԲԱԺԻՆ 5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Կանոն 5.01

Բանկերը պարտավոր են պարբերաբար մամուլում հրապարակել տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ` հետևյալ կարգով.

1. ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում` տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագիրը,

2. մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը:

Ֆինանսական հաշվետվությունը ներառում է հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի, կապիտալի շարժի և դրամական միջոցների հոսքի վերաբերյալ հաշվետվությունները:

Հրապարակվող ֆինանսական հաշվետվությունը պարտադիր պետք է ներառի հաշվետու ժամանակաշրջանի և հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակաշրջանի համապատասխան տվյալները, ընդ որում, նախորդ ժամանակաշրջանի համար լրացվում են նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ տվյալները, իսկ տարեկան հաշվետվության մեջ` նախորդ տարվա տվյալները:

 

Կանոն 5.02

Հրապարակվող հաշվեկշիռը պարտադիր պետք է պարունակի տեղեկատվություն բանկի կանխիկ դրամական միջոցների, թղթակցային հաշիվների միջոցների, վարկային ներդրումների, այդ թվում` միջբանկային վարկերի, տեղաբաշխված ավանդների, արժեթղթերում ներդրումների, հիմնական միջոցների արժեքի, կանոնադրական հիմնադրամի, գլխավոր պահուստի և այլ պահուստների, ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստների, ցպահանջ պարտավորությունների, իրավաբանական, ֆիզիկական անձանց ավանդների, ներգրավված վարկերի և ավանդների, չբաշխված շահույթի (վնասի) մեծության վերաբերյալ:

 

Կանոն 5.03

Եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի տեղեկատվություն ստացված և վճարված տոկոսների, ստացված և վճարված կոմիսիոն գումարների, արտարժույթով, արժեթղթերով գործառնություններից եկամուտների ու ծախսերի, ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստներին հատկացումների և դուրս գրված ակտիվների վերադարձի, կառավարչական ապարատի պահպանման ծախսերի, վճարված տույժերի, տուգանքների, տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների ու ծախսերի մեծության վերաբերյալ: Հրապարակման են ենթակա նաև բանկի զուտ շահույթի, հաշվարկված շահաբաժինների և կապիտալ ուղղվող չբաշխված շահույթի ծավալները:

Բանկն իր հայեցողությամբ կարող է ավելի մանրամասնել հրապարակվող հաշվետվությունները:

 

Կանոն 5.04

Ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի ընդհանուր կապիտալի կազմի մեջ մտնող տարրերի մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում այդ տարրերի կրած փոփոխությունները և ընդհանուր կապիտալի տարրերի մեծությունը ժամանակաշրջանի վերջում:

 

Կանոն 5.05

Դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի տեղեկատվություն բանկի գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեությունից ստացված (վճարված) դրամական միջոցների հոսքի վերաբերյալ:

 

Կանոն 5.06

Առնվազն կիսամյակը մեկ բանկերը պարտավոր են տեղեկատվություն հրապարակել ավանդների ընդունման և վարկերի տրամադրման պայմանների (տոկոսադրույքների, ժամկետների, տոկոսագումարների վճարման կարգի և այլն) վերաբերյալ:

 

i

Կանոն 5.07

Հաշվեկշռի, աուդիտային եզրակացության, ֆինանսական հաշվետվությունների և բանկի գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում բանկերը պարտավոր են Վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:

(կանոն 5.07 փոփ. 14.05.02 թիվ 144 որոշում)

 

ԳԼՈՒԽ 4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

 

ԲԱԺԻՆ 6. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

Կանոն 6.01

 

Բանկերը պարտավոր են նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում պարբերաբար տեղեկատվություն հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ` հետևյալ կարգով (ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևերին համապատասխան).

1. ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում` աուդիտորական կազմակերպության կողմից ճշտված և հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացության ամփոփագիրը:

2. մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը:

Ֆինանսական հաշվետվությունը ներառում է հաշվապահական հաշվեկշիռը (ձև թիվ 25), ֆինանսական արդյունքների (ձև թիվ 26), կապիտալում փոփոխությունների (ձև թիվ 27) և դրամական միջոցների հոսքերի (ձև թիվ 12) մասին հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները («Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1-ին համապատասխան):

Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներով սահմանված ժամանակաշրջաններին համապատասխան:

(6.1 կանոնը խմբ. 25.12.01 թիվ 334 որոշում)

 

Կանոն 6.02

Հրապարակվող հաշվեկշիռը պարտադիր պետք է պարունակի «Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական հաշվետվություններում բացահայտումներ» ՀՀՀՀՍ 30-ով սահմանված հոդվածները:

 

Կանոն 6.03

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի «Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական հաշվետվություններում բացահայտումներ» ՀՀՀՀՍ 30-ով սահմանված հոդվածները:

 

Կանոն 6.04

Ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1-ով սահմանված հոդվածները:

 

Կանոն 6.05

Դրամական հոսքերի վերաբերյալ հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1-ով սահմանված հոդվածները:

 

Կանոն 6.06

Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները պարտադիր պետք է պարունակեն «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1-ով սահմանված հոդվածները:

 

Կանոն 6.07

Բանկերն իրենց հայեցողությամբ կարող են ավելի մանրամասնել ֆինանսական հաշվետվությունների հոդվածները:

 

i

Կանոն 6.08

Առնվազն եռամսյակը մեկ բանկերը պարտավոր են նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում տեղեկատվություն հրապարակել հիմնական տնտեսական նորմատիվների պահպանման (պարտադիր նշելով նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ նորմատիվի նվազագույն կամ առավելագույն սահմանաչափը), ավանդների ընդունման և վարկերի տրամադրման պայմանների (տոկոսադրույքների, ժամկետների, տոկոսագումարների վճարման կարգի և այլն) վերաբերյալ և 10-օրյա ժամկետում Վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը տպագրած թերթի (ամսագրի) օրինակը:

(6.08 կանոնը խմբ. 25.12.01 թիվ 334, 14.05.02 թիվ 144 որոշումներ)

 

i

Կանոն 6.09

Ֆինանսական հաշվետվությունների և բանկի գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում բանկերը պարտավոր են Վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:

(6.09 փոփ. 14.05.02 թիվ 144 որոշում)

 

ԳԼՈՒԽ 5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 7.01

Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 3»:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
31.05.2001
N 146
Որոշում