050.0172.270601
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2001 թվականի թիվ 172
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԱՄՍԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐԸ (5) ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 9-ի թիվ 35 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2001 թվականի մայիս ամսվա համարի բովանդակությանը:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2001 թվականի մայիս ամսվա համարի «Դրամավարկային ամփոփագիրը» (բաժին II):
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել պարբերականի հրատարակումը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` սույն որոշման 2-րդ կետով հաստատված «Դրամավարկային ամփոփագրի» (բաժին II) հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»` ապրիլ ամսվա ամփոփագրի փոխարեն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: