Սեղմել Esc փակելու համար:
ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0576.280601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2001 թվականի N 576

 

ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Արֆարմացիա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ թմրադեղերը`

մորֆին հիդրոքլորիդ` 1 միլիլիտրանոց, 1 տոկոսանոց (10 մգ/1 մլ), 130000 (հարյուր երեսուն հազար) սրվակ,

օմնոպոն` 1 միլիլիտրանոց, 2 տոկոսանոց (20 մգ/1 մլ), 220000 (երկու հարյուր քսան հազար) սրվակ,

պրոմեդոլ` 1 միլիլիտրանոց, 2 տոկոսանոց (20 մգ/1մլ), 80000 (ութսուն հազար) սրվակ,

ֆենտանիլ` 2 միլիլիտրանոց, 0, 005 տոկոսանոց (0,05 մգ/1մլ), 80000 (ութսուն հազար) սրվակ:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել նշված թմրադեղերի ներմուծման անվտանգությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2001
N 576
Որոշում