Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0577.280601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2001 թվականի N 577

 

ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջնորդությունը և համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող` Երևանի Չարենցի փողոցի N 4 շենքի N 121 մեկսենյականոց բնակարանը հանել պաշտոնեական (ծառայողական) բնակարանների ցանկից և նվիրաբերել Երևանի Կենտրոն թաղային համայնքին` այն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության աշխատող, ներքին ծառայության գնդապետ, հանգուցյալ Հրաչիկ Պետրոսյանի ընտանիքին անհատույց` սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նշված բնակարանի` սահմանված կարգով պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2001
N 577
Որոշում