Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎ ...

 

 

040.0580.280601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2001 թվականի N 580

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2001 թվականի հունիսին կայանալիք Արագածոտնի մարզի Ափնայի գյուղական համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել` 53915 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Ափնայի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թ.

հունիսի 28-ի N 580 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

 NN                   Ծախսերը                          Գումարը

 ը/կ                                                    (դրամ)

________________________________________________________________

 1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000

 

այդ թվում`

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000

 

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ       15000

 

 3.  Տրանսպորտի ծառայության վճարներ                    5000

 

 4.  Գրասենյակային ծախսեր                              1000

___________________________________________________________

        ընդամենը                                       52000

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (365 ընտրող + 365 x 0,05) x 5 դրամ                1915

___________________________________________________________

        Ընդամենը                                       53915

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2001
N 580
Որոշում