ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 1995 թ. թիվ 256
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ՇԵՆՔԸ ( ՔԱՐԵ ՇԵՆՔ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ծաղկաձորի ամբուլատորիայի շենքը (քարե շենք) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները: