Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 հունիսի 2001 թվականի թիվ 24

 

8. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ իրավաբանական անձանց (ընկերությունների) կենտրոնացված և ավտոմատ գրանցման գործընթացի ներդրման ծրագրին (կցվում է):

 

ԾՐԱԳԻՐ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ: Իրավաբանական անձանց, հատկապես գույքային շրջանառության ամենաակտիվ մասնակիցների` առևտրային կազմակերպությունների (տնտեսական ընկերություններ և տնտեսական ընկերակցություններ) պետական գրանցման համակարգի բարեփոխումների իրականացումը, հատկապես ընկերությունների կենտրոնացված և ավտոմատ գրանցման գործընթացի ներդրումը, մասնավորապես, նոր իրավական և առկա նյութատեխնիկական բազայի հիման վրա բարեփոխումների իրականացումը ներառում է`

- բոլոր իրավաբանական անձանց պետական գրանցման իրականացում մեկ մարմնի կողմից.

- հնարավորին կարճ ժամկետ, որի ընթացքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմինը պետք է ուսումնասիրի փաստաթղթերը և կատարի գրանցում (առևտրային կազմակերպությունների համար` 5 օր, անհատ ձեռնարկատերերի համար` 2 օր.

- պետական գրանցման իրականացումը նմուշային փաստաթղթերի միջոցով.

- տարածքային մակարդակով պետական գրանցումների իրականացումը, երբ տարածքային բաժինը լիովին ինքնուրույն կիրականացնի ընկերության պետական գրանցում և կտրամադրի պետական գրանցման վկայական.

- մեկ միասնական էլեկտրոնային պետական գրանցմատյանի ձևավորում.

- ընկերությունների պետական գրանցման գործող բազմափուլ գոծընթացների իրականացում «մեկ կանգառի» սկզբունքով.

- պետական միասնական գրանցմատյանում առկա տեղեկությունների ավտոմատացված համակարգի բարելավում.

- համակարգում առկա տեխնիկական և ծրագրային միջոցների արդիականացում.

- իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի տարածքային ստորաբաժանումների աշխատանքի ավտոմատացում.

- իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի տարածքային ստորաբաժանումների և կենտրոնական մարմնի միջև համակարգչային ցանցի ստեղծում.

- հանրապետության ամբողջ տարածքում միասնական կոդավորման համակարգի ներդրում.

- պետական գրանցման նոր (ունիֆիկացված) քարտերի մշակում և ներդրում.

- իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող համակարգի աշխատակիցների համար անհրաժեշտ ուսուցման կազմակերպում:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՏԱՎՈՐ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է երկու տարի ժամանակ:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ: Ծրագրի իրականացման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:

ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ - ՆԱԽԱԲԱՆ: Առևտրային կազմակերպությունների (տնտեսական ընկերություններ և տնտեսական ընկերակցություններ) պետական գրանցման համակարգի բարեփոխումների իրականացումը, հատկապես ընկերությունների կենտրոնացված և ավտոմատ գրանցման գործընթացի ներդրումն ազատ ձեռնարկատիրական գործունեության զարգացման և ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման համալիր միջոցառումների բաղկացուցիչ մասն է, որի գլխավոր առաքելությունն է ընկերությունների պետական գրանցման գործող բազմափուլ գործընթացներն իրականացնել «մեկ կանգառի» սկզբունքով:

Ընկերությունների պետական գրանցման վարույթը (շղթան) այսօր բաղկացած է մի քանի փուլերից, որի միայն մեկ օղակն է պետական ռեգիստրը, որում գրանցվում է (արձանագրվում է) իրավաբանական անձի ծնունդը:

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ: Իրավաբանական անձ գրանցելու համար հիմնադիրները նախ պարտավոր են ՀՀ արտոնագրային վարչությունում գրանցել գոյություն չունեցող իրավաբանական անձի ֆիրմային անվանումը, որի համար օրենքով նախատեսված է մինչև 15-օրյա ժամկետ (այսօր ՀՀ վարչապետի որոշմամբ նախատեսված է միջոցառումների կիրառում` ժամկետը մինչև 5 օր հասցնելու համար): Նշենք նաև, որ ի տարբերություն պետական ռեգիստրի, ՀՀ արտոնագրային վարչությունը չունի տարածքային բաժիններ և հանրապետության բոլոր վայրերից դիմորդները ստիպված են այցելել Երևան և այն էլ երկու անգամ:

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ: Ֆիրմային անվանումը գրանցելուց հետո հիմնադիրները պարտավոր են նախապատրաստել իրենց հիմնադիր փաստաթղթերը: Ըստ գործող օրենսդրության` փաստաթղթերի նախապատրաստման պարտականությունը դրված է դիմորդների վրա, որոնց իրավական դաշտի մասին իրազեկվածությունը, ըստ պրակտիկայի ամփոփման, շատ ցածր է: Նշված հանգամանքով պայմանավորված քաղաքացիներից զատ իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերի պատրաստում իրականացնում են իրավաբանական-խորհրդատվական ծառայությունները:

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ: Վարույթը ձեռնարկությունների պետական ռեգիստրում:

Ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում 5-օրյա (Սյունիքի և Տավուշի մարզերի համար` 7-օրյա) ժամկետում իրավաբանական անձը գրանցվում է և ստանում համապատասխան վկայական:

ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼ: Պետական գրանցումից հետո իրավաբանական անձն անցնում է հարկային հաշվառում և ստանում հարկ վճարողի հաշվառման համար:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՓՈՒԼ: Պետական գրանցումից հետո իրավաբանական անձը դիմում է կնիք ստանալու համար:

Դեռևս 1998թ. սկսած ՀՀ կառավարությունն ընդունել է մի շարք իրավական ակտեր, որոնցով հստակեցվել են իրավաբանական անձանց պետական գրանցման գործառույթները: Մասնավորապես, վերջին երկու տարիների ընթացքում ձեռնարկված բացառապես վարչական բնույթի միջոցառումների շնորհիվ հնարավոր է դարձնել շեշտակի կրճատել պետական գրանցման ժամկետները օրենքով սահմանված 30 օրից հասցնելով 4-5 օրվա (այդ կապակցությամբ առկա է նաև ՀՀ վարչապետի 1998թ. թիվ 498 որոշումը):

Ի կատարումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19.03.1999թ. ՀՀ կառավարության թիվ 169 որոշման ուժով վերացվել է մինչև իրավաբանական անձի գրանցումը լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակներով զբաղվելու համար լիցենզիա ձեռք բերելու անհրաժեշտությունը:

Գործունեության տեսակների մասով ընկերության կանոնադրությունում փոփոխությունների կատարումը դեռևս 2000թ. ՀՀ կառավարության թիվ 315 որոշման ուժով արդեն իսկ պետական գրանցման ենթակա չէ: Այլ կերպ ասած գործունեության տեսակների մասին նշումը գրանցման դաշտից տեղափոխվել է հաշվառման դաշտ, դրանով շուրջ 60 տոկոսով նվազեցնելով գրանցումների քանակը:

Վերոհիշյալը նպաստելով պետական գրանցման գործընթացների պարզեցմանն ու հստակեցմանը այդուհանդերձ չի վերացրել նշված բազմափուլ գործընթացները: Առաջադրվող ծրագրի իրականացման արդյունքը պետք է լինի առավելագույնս կրճատել գրանցման փուլերը և ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրմամբ ավտոմատացնել ամբողջ համակարգը:

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Ծրագրի իրականացման աշխատանքներում առաջնային է իրավական ոլորտը, որն իրենից ներկայացնում է հիմնական օրենսդրական ակտերի մշակման գործընթաց` ուղղված ծրագրի հիմնական նպատակների իրականացմանը և հետագա զարգացմանը: Այս առումով հատկանշական է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը գործողության մեջ կմտնի 18.08.2001թ.: Օրենքն ամրագրել է ծրագրի մի շարք նպատակների իրականացման իրավական հիմքերը: «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում իրենց արտացոլումն են գտել այնպիսի սկզբունքային մոտեցումներ, ինչպիսիք են`

- բոլոր իրավաբանական անձանց պետական գրանցման իրականացում` մեկ մարմնի կողմից, բացառությամբ բանկերի: Սա նշանակում է, որ պետական կառավարման ենթատեքստով իրականացվում է լուրջ բարեփոխում և ստեղծվում է իրական հնարավորություն ամբողջ երկրում իրավաբանական անձանց մեկ միասնական պետական գրանցամատյան ձևավորելու համար.

- հնարավորին կարճ ժամկետ, որի ընթացքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմինը պետք է ուսումնասիրի փաստաթղթերը և կատարի գրանցում (իրավաբանական անձանց համար 5 օր, անհատ ձեռնարկատերերի համար 2 օր).

- առաջին անգամ նախատեսվում է պետական գրանցման իրականացումը նմուշային փաստաթղթերի միջոցով, ինչի դեպքում ստուգվում է, սոսկ, ներկայացված փաստաթղթում լրացված տեղեկությունների ամբողջականությունն ու ճշտությունը և ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում կատարվում է գրանցում: Հարկ է նկատել, որ նշված մեխանիզմների պրակտիկ կիրառությունը որևէ լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում, լուրջ աջակցություն է հատկապես փոքր և միջին բիզնեսով զբաղվող ընկերությունների համար: Օրենքի նշված դրույթով, ըստ էության, վերացվում կամ իրականացման ընթացքում խոչընդոտներից ձերբազատվում է գրանցման բազմափուլ վարույթի փուլերից մեկը: Օրենքով նախատեսված բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ է մշակել մի շարք այլ իրավական ակտեր, ծրագրի նպատակային խնդիրները կյանքի կոչելու համար:

«Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում ֆիրմային անվանման գրանցման պահանջով ընկերության հիմնադիր հանդիսացող քաղաքացին այլևս ստիպված չի լինի այցելել արտոնագրային գերատեսչություն, այլ գործընթացը կիրականացնի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի տարածքային ստորաբաժանումների միջոցով: Ներկայացված մոդելն անհամեմատ հեշտացնում է ֆիրմային անվանման գրանցման գործընթացը: Ներկայացված մոդելը անհամեմատ հեշտացնում է ֆիրմային անվանման գրանցման գործընթացը: Ներկայացված մոդելը կիրառելու համար ևս անհրաժեշտություն է առաջանում մշակել մի շարք այլ իրավական ակտեր:

Համակարգի կատարելագործման և պետական գրանցման բազմափուլ վարույթները վերացնելու համար անհրաժեշտ է մշակել մի շարք իրավական ակտեր, որոնք հնարավորություն կտան ձևավորելու իրավաբանական անձանց միասնական կոդավորման համակարգ, առանց որի ներդրման անհնար է իրականացնել պետական գրանցման համակարգում համակարգչային ցանցի ներդրումը և տարբեր գերատեսչական ցանցերի միջև ներդաշնակ աշխատանքի կազմակերպումը:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլերի միջոցով:

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ: Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է իրականացնել մինչև 2001 թվականի օգոստոս ամիսը, ինչի նպատակն է ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջների լիարժեք կենսագործումը: Ծրագրի առաջին փուլի ավարտին պետք է ընդունված լինեն օրենքի կիրարկման հետ կապված բոլոր այլ իրավական ակտերը և համակարգը պետք է լիարժեք պատրաստ լինի նոր պահանջներին համապատասխան գրանցման գործառույթներն իրականացնելու համար: Մասնավորապես, պետք է`

1. ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ձևավորել մեկ միասնական պետական գրանցում իրականացնող մարմին.

2. տարբեր մարմիններում առկա գրանցամատյանների տեղեկությունների հիման վրա ձևավորել մեկ միասնական պետական գրանցման էլեկտրոնային գրանցամատյան.

3. ապահովել պետական գրանցման իրականացումը նմուշային փաստաթղթերով.

4. ապահովել տարածքային մակարդակով պետական գրանցումների իրականացումը.

5. բարելավել պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների ավտոմատացված համակարգը.

6. արդիականացնել համակարգում առկա ծրագրային միջոցները.

7. ներդնել պետական գրանցման նոր (ունիֆիկացված) քարտերը.

8. իրականացնել ֆիրմային անվանումների պետական գրանցման գործառույթների կազմակերպումը:

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ:

Ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել երկու տարվա ընթացքում: Ծրագրի երկրորդ փուլի ավարտով պետք է իրականացվի համակարգի և իրավաբանական անձանց (ընկերությունների) պետական գրանցման գործառույթների բարեփոխումների ամբողջ ծրագիրը: Ծրագրի երկրորդ փուլի ընթացքում պետք է իրականացվի իրավաբանական անձանց միասնական կոդավորման համակարգի ներդրումը, առանց որի անհնար է իրականացնել ժամանակակից ցանցային տեխնոլոգիաների ներդրումը: Մասնավորապես, անհրաժեշտ է`

1. ավտոմատացնել իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի տարածքային ստորաբաժանումների աշխատանքը.

2. ստեղծել իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի տարածքային ստորաբաժանումների և կենտրոնական մարմնի միջև համակարգչային ցանց.

3. հանրապետության ամբողջ տարածքում ներդնել միասնական կոդավորման համակարգ.

4. կազմակերպել իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող համակարգի աշխատակիցների համար անհրաժեշտ ուսուցում.

5. ավարտել «մեկ կանգառի» սկզբունքով պետական գրանցման իրականացման ծրագիրը:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ: Ծրագրի առաջին փուլի իրականացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, իսկ երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել համապատասխան դրամաշնորհների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2001
N 24
Արձանագրային որոշում