Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ...

 

 

110.0106.100401

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        04            2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11001075

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

3 ապրիլի 2001 թվականի թիվ 106-Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2001 թվականի ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2001թ. ընդունելության կանոնները:

2. Նախարարության իրավաբանական բաժնին սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կրթության և

գիտության նախարարի 2001 թվականի

ապրիլի 3-ի թիվ 106-Մ հրամանով կոդ 110

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 9-րդ կետի համաձայն, նախարարության կանոնադրության 1-ին և 2-րդ կետերի պահանջներին և 5-րդ կետի «լ» ենթակետին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ` Հաստատություն) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով, մրցութային հիմունքով ընդունելություն են կատարում ըստ առկա (ստացիոնար) ուսուցմամբ մասնագիտությունների հատկացված տեղերի` պետական պատվերով), նախարարության ըստ մասնագիտությունների ընդունելության քննությունների հաստատած ցանկի և պայմանների:

3. Հաստատություն կարող են դիմել հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, մասնագիտական տեխնիկական (պրոֆտեխնիկական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք:

4. Հաստատությունում ընդունելությունը պետական պատվերով ուսուցմամբ տեղերում կատարվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա` սույն Կանոններով սահմանված մրցույթի պայմանների համաձայն:

5. Ընդունելությունը վճարովի ուսուցմամբ տեղերում կատարվում է առանց քննությունների` նախարարության կողմից ըստ մասնագիտությունների միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա, բացառությամբ նախարարության կողմից սահմանված արվեստի, մարզական և բժշկական մասնագիտությունների, ինչպես նաև բուհական քոլեջների և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրի:

6. Օտարերկրյա պետությունների քաղաքացիների ընդունելությունը հաստատություններ կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 17-ի թիվ 40-Մ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին կարգով»:

7. Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են տվյալ հաստատությունում`

ա) պետական պատվերով տեղերի համար.

- արվեստի և մարզական մասնագիտությունների գծով 2001 թվականի հունիսի 11-ից մինչև 2001 թվականի հուլիսի 13-ը,

- բժշկական հաստատություններում 2001 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 13-ը,

- մյուս մասնագիտությունների գծով 2001 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 4-ը,

- բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար 2001 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 26-ը, իսկ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով համընկնող առարկաներից 2001 թվականին հանձնած քննության միավորներ ներկայացնելու դեպքում` մինչև օգոստոսի 28-ը ներառյալ.

բ) վճարովի ուսուցմամբ տեղերի համար.

- արվեստի և մարզական մասնագիտությունների գծով 2001 թվականի հունիսի 11-ից մինչև 2001 թվականի հուլիսի 13-ը ներառյալ,

- բժշկական հաստատություններում 2001 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 6-ը,

- մյուս մասնագիտությունների գծով 2001 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,

- բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար 2001 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 26-ը, իսկ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով համընկնող առարկաներից 2001 թվականին հանձնած քննության միավորներ ներկայացնելու դեպքում մինչև օգոստոսի 28-ը ներառյալ:

8. Դիմորդը հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`

ա) դիմում,

բ) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,

գ) չորս լուսանկար (3 x 4 չափսի),

դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ ՀՀ ՆԳ բաժինների կողմից տրված 9-րդ ձև),

ե) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

զ) ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ:

8.1. Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար դիմումը տրվում է 4 մասնագիտությունների հայտագրմամբ` մրցույթին առաջին հայտի գերակայության սկզբունքով:

9. Հաստատության ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

10. Հաստատության դիմորդը ընդունելության կազմակերպական և անցկացման համար, տվյալ հաստատությունում նախապես վճարում է 1000 (հազար) դրամ:

Անկախ քննություններին մասնակցելուց և ընդունելության արդյունքից վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Հաստատության ընդունող հանձնաժողովն առանձին անձանց կարող է ազատել վերոնշյալ վճարից:

11. Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2001 թվականի օգոստոսի 8-ից օգոստոսի 22-ը, արվեստի և մարզական մասնագիտությունների գծով 2001 թվականի հուլիսի 16-ից օգոստոսի 4-ը, բժշկական հաստատություններում 2001 թվականի հուլիսի 16-ից օգոստոսի 22-ը, բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար 2001 թվականի օգոստոսի 22-ից օգոստոսի 28-ը ներառյալ:

Ընդունելության քննությունները կազմակերպվում են ըստ հաստատության հաստատած ժամանակացույցի:

12. Ընդունելության քննություններն անց են կացվում հաստատություններում առարկայական քննող հանձնաժողովների կողմից գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա` նախարարության հաստատած համապատասխան ծրագրերի շրջանակներում:

Հաստատության մասնաճյուղում քննություններն անց են կացնում հաստատության առարկայական քննող հանձնաժողովները:

13. ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2001 թվականին հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով` անձնական գործերի հետ մեկտեղ, դիմորդի ցանկությամբ համարվում է հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության քննության գնահատական, եթե նա չի ցանկանում տվյալ առարկայից հանձնել ընդունելության քննություն:

14. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները «Հայոց լեզու» (գրավոր) և «Հայոց լեզու և գրականություն» (բանավոր) առարկաների քննությունը հանձնում են այդ դպրոցների համար հաստատված ծրագրով:

Կրթության մասին փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է «Ռուսաց լեզու» առարկայով: Բացառություն են կազմում նախարարության հաստատած ընդունելության քննությունների ցանկում նշված մասնագիտությունները, որոնց գծով դիմորդը պարտադիր հանձնում է ընդունելության քննություն «Հայոց լեզու» առարկայից հայկական դպրոցի համապատասխան ծրագրով:

15. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին, այն հայտնելուց հետո մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը, իսկ բանավոր քննության գնահատականը` քննող հանձնաժողովի նախագահին` առանց քննասենյակից դուրս գալու:

16. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

17. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, հանձնաժողովի որոշմամբ հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները հաստատությունում չեն ավարտվել:

18. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների տվյալ հաստատությունում:

19. Պետական պատվերով ուսուցմամբ տեղերի համար մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից դրական միավորներ ստացած դիմորդը: Առաջին հերթին ընդունվում է մրցութային քննություններից ստացած գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է`

ա) ըստ ընդունելության քննությունների ցանկով սահմանված հաջորդականության քննական առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա ոչ մրցութային առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին.

բ) մանկավարժական և բժշկական մասնագիտությունների համար համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության դեպքում մրցութային և ոչ մրցութային առարկաների միավորների հավասարության պայմաններում նախապատվությունը տրվում է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2001 թվականին ընդունելության քննություն հանձնած դիմորդին:

20. Սույն կանոնների 5-րդ կետով սահմանված առանց քննությունների ընդունելության դեպքում վճարովի ուսուցմամբ տեղում առաջին հերթին ընդունվում է տվյալ հաստատության պետական պատվերով ուսուցման մրցույթով չանցած դիմորդը` ըստ ներկայացրած հայտի, ապա միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ըստ սահմանված հաջորդականության` մրցութային առարկաներից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին, ապա մյուս առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:

Դիմորդի ցանկությամբ, մրցութային առարկաների գնահատականներ կարող են համարվել տվյալ կամ այլ միջին կամ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունում համապատասխան առարկաներից տվյալ տարում հանձնած ընդունելության քննությունների միավորները:

21. Դիմորդի ընդունելության արտոնությունները հաշվի են առնվում համաձայն ՀՀ կառավարության 27.08.1999թ. «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» թիվ 545 որոշման պահանջների:

22. Մրցույթի արդյունքները հրապարակվում են հաստատության տվյալ մասնագիտության քննությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում:

23. Պետական պատվերով ուսուցման տեղերում մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2001 թվականի օգոստոսի 25-ը, արվեստի և մարզական մասնագիտությունների գծով մինչև 2001 թվականի օգոստոսի 7-ը:

Բժշկական հաստատություններում պետական պատվերով ուսուցման տեղերում մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2001 թվականի օգոստոսի 1-ը:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2001 թվականի օգոստոսի 31-ը:

24. Պետական պատվերով ուսուցման տեղերում ընդունելության մրցույթով չանցած դիմորդը անվճար ուսուցման տեղերում ընդունվածների հրամանագրումից հետո երկու օրվա ընթացքում կարող է ներկայացնել դիմում տվյալ մասնագիտության վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունելության մրցույթին մասնակցելու համար:

25. Վճարովի հիմունքով ուսուցմամբ տեղում մրցույթով անցած դիմորդի հրամանագրումը կատարվում է դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 2 օրվա ընթացքում, իսկ բժշկական հաստատություններում քննությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում: Հրամանագրված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

26. Թափուր տեղերի առկայության դեպքում հաստատության մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում տվյալ հաստատության այլ մասնագիտության, ինչպես նաև այլ միջին կամ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատության մրցույթով չանցած այն դիմորդը, որը մինչև 2001 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ ներկայացնում է համընկնող քննական առարկաներից ստացած միավորների մասին սահմանված ձևի տեղեկանք:

27. Ընդունելության հետ առնչվող կամ քննությունների ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն կանոններով, կարգավորվում են համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, նախարարության կամ տվյալ հաստատությունը կառավարող պետական լիազորված մարմնի որոշումներով` համաձայնեցնելով նախարարության հետ:

28. Սույն կանոնների իրականացումը վերահսկում է նախարարությունը:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
03.04.2001
N 106-Մ
Հրաման