Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0593.040701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2001 թվականի N 593

 

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «13. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրի ծախսերը` ընդամենը 34754 հազար դրամ, այդ թվում`

ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» հրատարակումներ` 27450.6 հազար դրամ` համաձայն N 1 հավելվածի.

բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 15.11.01 թիվ 1105 որոշում)

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 7303.4 հազար դրամ:

(1-ին կետը փոփ. 15.11.01 թիվ 1105 որոշում)

2. Սահմանել, որ`

ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» հրատարակման գծով գնումներն իրականացվում են «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության հետ` մինչև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրին համապատասխան.

բ) պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) գնումներն իրականացվում են բաց մրցույթի ընթացակարգով:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» հատուկ և լրացուցիչ թողարկումների հրապարակումն էլեկտրոնային կրիչով իրականացնելու հնարավորության վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 4-ից:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թվականի

հուլիսի 4-ի N 593 որոշման

 

i

ՆԱԽԱՀԱՇԻՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

(հավելված 1 խմբ. 15.11.01 թիվ 1105 որոշում)

.__________________________________________________________________________.

|Հրատարակման անվանումը |Քանակը|Տարեկան | Մեկ   |Տարեկան |Մեկ    | Գումարը  |

|                      |(հատ) |տպագրման|համարի |ընդհա-  |մամուլի|  (դրամ)  |

|                      |      |ենթակա  |տարեկան|նուր    |միջին  |          |

|                      |      |համարնե-|միջին  |ծավալը  |գինը   |          |

|                      |      |րի      |ծավալը |(մամուլ)|(դրամ) |          |

|                      |      |քանակը  |(մա-   |        |       |          |

|                      |      |(հատ)   |մուլ)  |        |       |          |

|______________________|______|________|_______|________|_______|__________|

|«Հայաստանի            |400   |   42   |   13  |218,400 |78,881 |17.227.600|

|Հանրապետության        |      |        |       |        |       |          |

|պաշտոնական տեղեկագիր» |      |        |       |        |       |          |

|(1000 օրինակ տպաքանակի|      |        |       |        |       |          |

|տպագրության դեպքում)  |      |        |       |        |       |          |

|                      |      |        |       |        |       |          |

|______________________|______|________|_______|________|_______|__________|

|Հայաստանի             |400   |   26   |   11  |114,400 |89,362 |10.223.000|

|Հանրապետության        |      |        |       |        |       |          |

|գերատեսչական նորմատիվ |      |        |       |        |       |          |

|ակտերի տեղեկագիր (800 |      |        |       |        |       |          |

|օրինակ տպաքանակի      |      |        |       |        |       |          |

|տպագրության դեպքում)  |      |        |       |        |       |          |

|______________________|______|________|_______|________|_______|__________|

|Ընդամենը              |      |        |       |        |       |27.450.600|

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2001
N 593
Որոշում