Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՇԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0617.090701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2001 թվականի N 617

 

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի արդյունաբերական քոլեջի` Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի N 23 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքն անհատույց` սեփականության իրավունքով հանձնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին` շենքի հաշվեկշռային արժեքը նախատեսելով որպես հիմնադրամի հիմնադրի գույքային ներդրում:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքում գտնվող լաբորատորիաները տեղափոխել Երևանի արդյունաբերական քոլեջի` Երևանի Մանանդյան փողոցի N 23 հասցեում գտնվող մասնաշենք` տեղափոխման համար նախատեսելով 10.0 մլն դրամ` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 08 ենթախմբի 4-րդ կետով («Նորավանք» գիտակրթական հիմնադրամ) նախատեսված միջոցների հաշվին.

բ) մեկամսյա ժամկետում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սահմանված կարգով նվիրաբերության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.07.2001
N 617
Որոշում