Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0618.090701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2001 թվականի N 618

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացված նախագծանախահաշվային փաստաթղթերի և կատարողական ակտերի հիման վրա 2001 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 17,0 մլն դրամ, այդ թվում` Արագածոտնի մարզի Կաթնաղբյուրի գյուղական համայնքի վարչական տարածքում հատկացված հողամասում Մուշեղ Գալշոյանի հիշատակին նվիրված այգու հիմնադրման, կառուցապատման նախագծային ու շինարարական աշխատանքների իրականացման համար` 10,0 մլն դրամ և Աշնակ գյուղում Գևորգ Չաուշի տուն-թանգարանի շենքի տանիքի վերակառուցման նախագծային ու շինարարական աշխատանքների իրականացման համար` 7,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախահաշվի հիման վրա 2001 թվականի 3-րդ եռամսյակում Երևանի քաղաքապետարանին` Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին տրամադրելու համար հատկացնել 6,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.07.2001
N 618
Որոշում