040.0633.110701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 2001 թվականի N 633
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2001 թվականի հուլիսի 2-9-ը Հունաստանի Պրևեզա քաղաքում կայանալիք 19-րդ միջազգային փառատոնին և հոգևոր երաժշտության 7-րդ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության Երևան-Աթենք երթուղով մեկնող «Կարոտի կռունկ» մանկական երգչախմբի 34 անդամի փոխարեն վճարել Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի գումարը` 340.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 11-ից: