Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0644.120701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2001 թվականի N 644

 

ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 2-րդ ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված ներդրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության` Երևանի Ուլնեցու 31 հասցեում գտնվող տնտեսական հետազոտությունների ինստիտուտի 2-րդ մասնաշենքից 1634 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք (3-րդ հարկից 301, 302, 303 սենյակները, 4-րդ, 5-րդ և 6-րդ հարկերն ամբողջությամբ)` մինչև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 2-րդ ծրագրի ավարտը հատկացնել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր գրասենյակին` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված վարկային համաձայնագրով (վարկ N 3348 AM) նախատեսված 550.000 ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 20-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի համար կնքել համապատասխան պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2001
N 644
Որոշում