Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 1995 թվականի թիվ 67

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող պետական կարիքների համար արտադրանքի ( աշխատանքների, ծառայությունների) գումարների միջոցով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի կազմը, համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների ցանկը, համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի միջոցով կատարվող կարևորագույն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների ցանկը, համաձայն թիվ 3 հավելվածի, և առանց մրցույթի տեղադրվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, համաձայն թիվ 3-1 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի ձևավորման և տեղադրման կարգը, համաձայն թիվ 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի պայմանագրերի նախապատրաստման և կնքման կարգը, համաձայն թիվ 5 հավելվածի.

զ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի ծավալներն ըստ պետական պատվերի կազմի և արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների ծավալների, համաձայն թիվ թիվ 6-15 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի ծավալները բաշխել ըստ պատվեր տեղադրող լիազորված մարմինների.

բ) սահմանել 1995 թվականի պետական պատվերով առանց մրցույթի գնվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնման գների վերին սահմանը.

գ) հաստատել և պատվեր տեղադրող լիազորված մարմիններին ուղարկել պետական պատվերի մրցույթի արձանագրության օրինակելի ձևը.

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ սահմանել մասնագիտացված ձեռնարկությունների կողմից պետական պատվերի մրցույթի անցկացման սակագները` մրցույթի անցկացման համար պահանջվող ծախսերի ծածկման նպատակով.

ե) հաստատել մասնագիտացված ձեռնարկություններին պետական պատվերի մրցույթ անցկացնելու թույլտվության կարգը.

զ) սույն որոշման 3-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերով նշված փաստաթղթերի փաթեթը տրամադրել պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը` մինչև Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի մրցութային համակարգի ներդրումը և պայմանագրի կնքումը, նախկինում գործող կարգին համապատասխան պետական պատվերի շրջանակներում կնքված պայմանագրերի գործողության ժամկետը սահմանել մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը և դրանց վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերով կատարվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել ու գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի կատարման վերաբերյալ եռամսյա վիճակագրական հաշվետվությունը:

7. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը տեղական բյուջեների միջոցների հաշվին սույն որոշմամբ սահմանված կարգով ձևավորել տեղական ծրագրերի, աշխատանքների, ծառայությունների պետական պատվերը:

8. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին` մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը կատարել պետական պատվերի տեղադրում (պայմանագրի կնքում), այդ թվում ` մրցույթով:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման և տեղադրման աշխատանքների կազմակերպման մասին» թիվ 19 , 1993 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման աշխատանքների կազմակերպման մասին» թիվ 335 և 1994 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի մասին» թիվ 140 որոշումները:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԿԱԶՄԸ

 

1. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումներ`

ա) ՀՀ պաշտպանունակության և անվտանգության անհրաժեշտ մակարդակ ապահովելու, արտակարգ իրավիճակների աշխատանքների կատարման, պետական պաշարների կազմավորման և համալրման համար.

բ) կրթության, գիտության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի, բնության պահպանության, հիդրոօդերևութաբանության ծառայության, ռադիոհեռուստահաղորդումների համակարգերի գործունեության ապահովման համար.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեության ապահովման համար:

2. Գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ:

3. Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում:

4. Կադրերի պատրաստում բարձրագույն, միջնակարգ մասնագիտական և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում:

5. Կադրերի վերապատրաստում:

6. Բնակչության բժշկական օգնություն և սպասարկում:

7. Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների գործունեություն և արտադպրոցական ուսուցում:

8. Երկրաբանահետախուզական աշխատանքներ:

9. Տպագրական արտադրական (արտադրանքի առանձին տեսակների անվանացանկով):

10. Ռադիոհեռուստատեսային հաղորդումներ և գեղարվեստական ֆիլմեր:

11. Ինվեստիցիոն ծրագրեր (կապիտալ շինարարություն):

12. Տեղական բյուջեներից ֆինանսավորվող ծրագրեր, աշխատանքներ, ծառայություններ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՏԵՂԱԴՐՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

.__________________________________________________________________________.

| Պետական պատվերի կազմը                  |Պետական պատվեր տեղադրող լիազորված|

|                                        |մարմնի անվանումը                 |

|__________________________________________________________________________|

|             1                                           2                |

.__________________________________________________________________________.

1. Արտադրանքի գնում`

ա) հանրապետական նշանակության պետական     ՀՀ պաշտպանության նախարարություն

   ծրագրերի իրագործման` ՀՀ               ՀՀ ներքին գործերի նախարարություն

պաշտպանունակության  և անվտանգության  ՀՀ պետական ռեզերվների վարչություն

   անհրաժեշտ մակարդակ ապահովելու,        ՀՀ ազգային անվտանգության

   արտակարգ իրավիճակների աշխատանքների    պետվարչություն

   կատարման, ՀՀ պետական պաշարների        ՀՀ արտակարգ իրավիճակների

   կազմավորման և  համալրման համար        պետվարչություն

                                         զինվորական մաս «Արմենիա»

                                         զորախումբ

 

բ) կրթության, գիտության,                 ՀՀ առողջապահության նախարարություն

   առողջապահության, սոցիալական           ՀՀ աշխատանքի և  սոցիալական

   ապահովության, մշակույթի, սպորտի և     ապահովության նախարարություն

   ֆիզիկական կուլտուրայի, բնության       ՀՀ լուսավորության նախարարություն

   պահպանության,                         ՀՀ բարձրագույն կրթության և

   հինդրոօդերևութաբանության              գիտության նախարարություն

   ծառայության,                          ՀՀ մշակույթի նախարարություն

   ռադիոհեռուստահաղորդումների            ՀՀ բնության և  շրջակա միջավայրի

   համակարգերի գործունեության            պահպանության նախարարություն

   ապահովման համար                       ՀՀ կառավարությանն առընթեր

                                         հինդրոօդերևութաբանության

                                         վարչություն

                                         ՀՀ կառավարությանն առընթեր

                                         ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և

                                         երիտասարդության հարցերի

                                         վարչություն

                                         ՀՀ հեռուստառադիոհաղորդումների

                                         պետական վարչություն

                                         ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

գ) Հայաստանի Հանրապետության              պատգամավորների տեղական

   պետական կառավարման մարմինների         խորհուրդների գործադիր կոմիտեներ

   գործունեության ապահովման համար        ՀՀ նյութական ռեսուրսների

                                         նախարարություն(1.) (արտադրանքի

                                         գնումների մասով)

                                         ՀՀ նախարարություններ և

                                         գերատեսչություններ (կոմունալ

                                         ծառայությունների մասով)

 

(1.) Այն նախարարություններն ու գերատեսչությունները, որոնք ՀՀ 1995 թ. պետպատվերի կազմի մեջ 1ա) և 1բ) կետերով հանդես են գալիս պետպատվեր տեղադրող լիազորված մարմիններ, իրենց ապարատի գործունեության ապահովման համար պետական պատվեր տեղադրում են ինքնուրույն, բացի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

2. Գիտական և  գիտատեխնիկական             ՀՀ բարձրագույն կրթության և

   հետազոտություններ                     գիտության նախարարություն

                                         ՀՀ արդյունաբերության

                                         նախարարություն

                                         ՀՀ գյուղատնտեսության

                                         նախարարություն

                                         ՀՀ առողջապահության նախարարություն

                                         ՀՀ մշակույթի նախարարություն

                                         ՀՀ թեթև արդյունաբերության

                                         նախարարություն

                                         ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

                                         ՀՀ ճարտարապետության և

                                         քաղաքաշինության պետական

                                         վարչություն

                                         ՀՀ կառավարությանն առընթեր

                                         «Հայարդշինանյութեր» ԳԱՄ

                                         ՀՀ բնության և շրջակա միջավայրի

                                         պահպանության նախարարություն

                                         ՀՀ լուսավորության նախարարություն

                                         ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ

                                         պաշտպանության ազգային

                                         ծառայություն

                                         ՀՀ աշխատանքի և սոցիալական

                                         ապահովության նախարարություն

 

3. Գիտական և  գիտամանկավարժական          ՀՀ բարձրագույն կրթության և  

   կադրերի պատրաստում                    գիտության նախարարություն

                                         ՀՀ գիտությունների ազգային

                                         ակադեմիա

                                         ՀՀ արդյունաբերության

                                         նախարարություն

                                         ՀՀ առողջապահության նախարարություն

                                         ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

4. Կադրերի պատրաստում                    ՀՀ գյուղատնտեսության

                                         նախարարություն

                                         ՀՀ բարձրագույն կրթության և

                                         գիտության նախարարություն

                                         ՀՀ գյուղատնտեսության

                                         նախարարություն

                                         ՀՀ առողջապահության նախարարություն

                                         ՀՀ կառավարությանն առընթեր

                                         ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և

                                         երիտասարդության հարցերի

                                         վարչություն

                                         ՀՀ մշակույթի նախարարություն

                                         ՀՀ ներքին գործերի նախարարություն

                                         ՀՀ լուսավորության նախարարություն

                                         ՀՀ պաշտպանության նախարարություն

 

5. Կադրերի վերապատրաստում                ՀՀ առողջապահության նախարարություն

                                         ՀՀ լուսավորության նախարարություն

                                         ՀՀ արդարադատության նախարարություն

                                         ՀՀ բարձրագույն կրթության և

                                         գիտության նախարարություն

                                         ՀՀ գյուղատնտեսության

                                         նախարարություն

                                         ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

                                         ՀՀ մշակույթի նախարարություն

                                         ՀՀ ֆինանսների նախարարություն

                                         ՀՀ արտակարգ իրավիճակների պետական

                                         վարչություն

                                         ՀՀ կառավարման դպրոց

 

6. Բնակչության բժշկական օգնություն       ՀՀ առողջապահության նախարարություն

և սպասարկում

 

7. Հանրակրթական դպրոցների,               ՀՀ լուսավորության նախարարություն

նախադպրոցական հիմնարկների

գործունեություն, արտադպրոցական

ուսուցում

 

8. Երկրաբանահետախուզական աշխատանքներ     ՀՀ ընդերքի պետական վարչություն

                                         ՀՀ արդյունաբերության

                                         նախարարություն

                                         «Հայհանքջուր» շահագործման

                                         արտադրական ձեռնարկություն

 

9. Տպագրական արտադրանք                   ՀՀ կառավարությանն առընթեր

                                         հրատարակչական գործի վարչություն

                                         ՀՀ գիտությունների ազգային

                                         ակադեմիա

                                         ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

                                         ՀՀ լուսավորության նախարարություն

                                         «Կանչ» թերթի խմբագրություն

                                         «Ռյա Թազա» թերթի խմբագրություն

                                         «Հայաստանի Հանրապետություն» թերթի

                                         խմբագրություն

                                         «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի

                                         խմբագրություն

 

10. Հեռուստառադիոհաղորդումներ և          ՀՀ հեռուստատեսության և

    գեղարվեստական ֆիլմեր                 ռադիոհաղորդումների պետական

                                         վարչություն

                                         ՀՀ մշակույթի նախարարություն

 

11. Ինվեստիցիոն ծրագրեր                  պատվիրատու` ՀՀ նախարարություններ,

                                         գերատեսչություններ,

                                         կազմակերպություններ

 

12. Տեղական բյուջեներից                  պատգամավորների տեղական

    ֆինանսավորվող ծրագրեր,               խորհուրդների գործադիր կոմիտեներ

աշխատանքներ, ծառայություններ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՑԱՆԿ

 

1995 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ____________________________________________________________________________

Արտադրատեսակի, աշխատանքի, ծառայության           |     Չափի միավորը

անվանումը                         |

____________________________________________________________________________

                        1                                      2

____________________________________________________________________________

Ավտոմոբիլային բենզին                                   հազ. տ

Դիզելային վառելանյութ                                  հազ. տ

Հնոցային մազութ                                        հազ. տ

Գ, Դ, Ե. խմբերի դիզելային յուղեր                       տ

Ածուխ                                                  տ

Տարբեր յուղեր                                          տ

Ռեակտիվ շարժիչների վառելիք                             տ

Ավիաբենզին                                             տ

Ավիացիոն յուղեր                                        տ

Վառելափայտ                                             խոր. մ

Էլեկտրաէներգիա                                         մլն կվտ. ժ.

Լրագրային թուղթ                                        տ

Տպագրական թուղթ                                        տ

Օֆսեթային թուղթ                                        տ

Կավճապատ թուղթ                                         տ

Գրելու թուղթ                                           տ

Սանիտարական ավտոմեքենաներ                              հատ

Դեղորայք                                               մլն դրամ

Վիրակապական նյութեր                                    մլն դրամ

Սանիտարահիգիենիկ արտադրանք                             մլն դրամ

Բուժտեխնիկա և  սարքավորումներ                          մլն դրամ

Հաց (վերահաշվարկված ալյուրի)                           տ

Մակարոնի արտադրանք                                     տ

Ձավարեղեն                                              տ

Միս, մսամթերք                                          տ

Յուղ կենդանական                                        տ

Ճարպ կենդանական                                        տ

Բուսական յուղ                                          տ

Կաթ, կաթնամթերք                                        տ

Ձու                                                    հազ. հատ

Շաքար, շաքարավազ                                       տ

Կերակրի աղ                                             տ

Բանջարեղեն                                             տ

Կարտոֆիլ                                               տ

Պտուղ-բանջարեղենի պահածո                              հազ. պայմանական տուփ

Ձուկ, ձկնամթերք                                       տ

Օճառ                                                  տ

Լուցկի                                                հազ. պայմանական տուփ

Ծխախոտի արտադրանք                                     մլն հատ

Հանդերձանք                                            մլն դրամ

Գիտական գրականություն                                 մլն դրամ

Գիտահետազոտական աշխատանքների համար նյութեր

և  սարքեր                                             մլն դրամ

Գիտական, գիտատեխնիկական և  հետազոտական աշխատանքներ    մլն դրամ

Գիտական և  գիտամանկավարժական կադրերի պատրաստում       տեղ

Կադրերի պատրաստում բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական

հաստատություններում                                   տեղ

Կադրերի վերապատրաստում                                հազ. մարդ

Ստացիոնար բժշկական օգնություն և  սպասարկում           մարդ

Շտապ օգնության ծառայություններ                        կանչերի թիվը

Բյուջետային կարգավիճակ ունեցող առողջապահական

հիմնարկների ծառայություններ                           մլն դրամ

Պոլիկլինիկական ծառայություններ                        հաճախում

Հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների

գործունեություն, արտադպրոցական ուսուցում              հազ. մարդ

Գունավոր և հազվագյուտ մետաղների արդյունաբերական

պաշարների աճ                                          հազ. տ

Վառելիքաէներգետիկ ռեսուրսների պաշարների աճ            մլն տ

Հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական

աշխատանքներ                                           մլն դրամ

Տարածաշրջանային երկրաբանական և երկրաֆիզիկական

աշխատանքներ, երկրաբանական հանույթ                     մլն դրամ

Երկրաբանամարկշեյդերական վերահսկողություն              մլն դրամ

Հանքային ջրերի հանքավայրերի հիդրոերկրաբանական- ռեժիմային, լեռնասանիտարական գոտիների պահպանական

և  հսկողական աշխատանքներ                              մլն դրամ

Թերթերի, ամսագրերի հրատարակում                        հազ. օրինակ

Մանկական գրականության հրատարակում                     մլն թերթ տպածո

Հեռուստահաղորդումներ                                  ժամ

Ռադիոհաղորդումներ                                     ժամ

Գեղարվեստական ֆիլմերի արտադրություն                   մ

Ջրամատակարարում                                       հազ. խոր. մ

Ջրահեռացում                                           հազ. խոր. մ

 

Հավելված N 3-1

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՑԱՆԿ

 

1995 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ

 

____________________________________________________________________________

Արտադրատեսակի, աշխատանքի, ծառայության          |     Չափի միավորը

անվանումը                        |

____________________________________________________________________________

                         1                                      2

____________________________________________________________________________

Էլեկտրաէներգիա                                        մլն կվտ. ժ.

Գիտության ուղղակիորեն ֆինանսավորվող բնագավառներում

գիտական, գիտահետազոտական աշխատանքներ                  մլն դրամ

Գիտական և  գիտամանկավարժական կադրերի պատրաստում       տեղ

Կադրերի պատրաստում բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական

հաստատություններում                                   տեղ

Կադրերի վերապատրաստում                                հազ. մարդ

Ստացիոնար բժշկական օգնություն և  սպասարկում           մարդ

Շտապ օգնության ծառայություններ                        կանչերի թիվը

Բյուջետային կարգավիճակ ունեցող առողջապահական

հիմնարկների ծառայություններ                           մլն դրամ

Պոլիկլինիկական ծառայություններ                        հաճախում

Հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների գործունեություն, արտադպրոցական

ուսուցում                                             հազ. մարդ

Գունավոր և հազվագյուտ մետաղների արդյունաբերական

պաշարների աճ                                          հազ. տ

Վառելիքաէներգետիկ ռեսուրսների պաշարների աճ            մլն տ

Հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական

աշխատանքներ                                           մլն դրամ

Տարածաշրջանային երկրաբանական և երկրաֆիզիկական

աշխատանքներ, երկրաբանական հանույթ                     մլն դրամ

Երկրաբանամարկշեյդերական վերահսկողություն              մլն դրամ

Հանքային ջրերի հանքավայրերի հիդրոերկրաբանական- ռեժիմային, լեռնասանիտարական գոտիների պահպանական և

հսկողական աշխատանքներ                                 մլն դրամ

Թերթերի, ամսագրերի հրատարակում                        հազ. օրինակ

Մանկական գրականության հրատարակում                     մլն թերթ տպածո

Հեռուստահաղորդումներ                                  ժամ

Ռադիոհաղորդումներ                                     ժամ

Գեղարվեստական ֆիլմերի արտադրություն                   մ

Ջրամատակարարում                                       հազ. խոր. մ

Ջրահեռացում                                           հազ. խոր. մ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

i

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 8-ի թիվ 67 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. Սույնով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև դրանց և տնտեսավարող մյուս սուբյեկտների միջև Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերով սահմանված հանրապետական և տեղական նշանակության ծրագրերի և պետական այլ կարիքների համար արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) (այսուհետև` արտադրանք) գնումների հարաբերությունները:

2. Պետական կարիքները Հայաստանի Հանրապետության պահանջն է արտադրանքի նկատմամբ, որն անհրաժեշտ է համապետական նշանակության խնդիրների իրագործման համար և կատարվում է հանրապետական և տեղական բյուջեների միջոցների հաշվին:

i

3. Պետական պատվերը ձևավորում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների կողմից ստացված հայտ-պահանջագրերի հիման վրա:

Հայտ-պահանջագրերի ձևը մշակում և ՀՀ նախարարություններն, գերատեսչություններին է տրամադրում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ, ելնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերից, կատարում է նշված հայտերի վերլուծություն ու հաշվեկշռում:

/փոփ. 15.06.96 թիվ 175 որոշում/

4. Բյուջետային հատկացումների հաշվեկշռումից հետո հայտ-պահանջագրերով հիմնավորված արտադրանք գնումների և մատակարարումների ծավալներն ամփոփվում են ըստ ՀՀ 1995 թ. պետական պատվերի կազմով սահմանված կարիքների և պատվեր տեղադրող լիազորված մարմինների:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետական պատվերի ամփոփ նախագիծն ըստ պատվեր տեղադրող լիազորված մարմինների ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:

5. Պետական պատվերի կազմը և կարևորագույն արտադրատեսակների գնումների ծավալներն ըստ պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ:

Պետական պատվերի կազմի և արտադրանքի գնումների ծավալների փոփոխությունները կատարվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

6. Պետական պատվերը ձեռնարկություններում և կազմակերպություններում տեղադրում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինները:

7. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը`

կատարում է պետական պատվերի պայմանագրային կնքման համար արտադրանք մատակարարողների ընտրություն.

մատակարարի հետ նախօրոք համաձայնեցված ժամկետում նշում է արտադրանքի կոնկրետ սպառողներին, որոնց պետք է մատակարարվի արտադրանքն ըստ պետական պատվերի պայմանագրի.

կոնկրետացնում է պետական պատվերով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսականին (ըստ ծավալների) և դրանց մատակարարման ժամկետները.

մատակարարներին երաշխավորում է պետական պատվերով սահմանված արտադրանքի դիմաց կատարվող վճարումների համար:

8. պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինն իրավունք չունի ընդլայնելու (նեղացնելու) պետական պատվերի կազմը, փոփոխելու ՀՀ կառավարության կողմից հաստատված ծավալները, բացի նախատեսված ֆինանսավորման շրջանակներում և կնքված պայմանագրերով տնտեսած գումարներից:

Եթե ընթացիկ ֆինանսավորման շրջանակներում պատվեր տեղադրող լիազորված մարմինը, պահպանելով ծախսի հոդվածների ծավալները, ունենում է տնտեսում, ապա նա իրավունք ունի տնտեսված միջոցներն ուղղել տվյալ ծախսի ծավալների մեծացմանը:

Ընթացիկ ֆինանսավորման շրջանակներում պատվեր տեղադրող լիազորված մարմնի տնտեսած գումարները ծախսի այլ հոդվածներին ուղղելու դեպքում պահանջվում է ՀՀ ֆինանսների նախարարության թույլտվությունը:

9. Հայաստանի Հանրապետության պետական պատվերների հաստատումից հետո պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններն իրականացնում են պետական պատվեր կատարողների ընտրություն` համաձայն Հայաստանի Հանրապետության 1995 թ. պետական պատվերի պայմանագրերի նախապատրաստման և կնքման կարգի:

10. Պետական պատվերի կատարմանը (մրցույթին) կարող են մասնակցել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա տնտեսավարող սուբյեկտները (անկախ սեփականության ձևից):

11. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների կողմից արտադրության և վաճառահանման մենաշնորհ ունեցող ձեռնարկություններում պետական պատվերը կարող է տեղադրվել առանց մրցութային ընտրության:

Այդ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսակները (սահմանափակ ցուցակով) որոշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Արտադրության և վաճառահանման մենաշնորհային դիրք գրավող պետական և հասարակական ծառայությունների ձեռնարկություններն իրավունք չունեն հրաժարվելու պետական պատվերի պայմանագիրը կնքելուց:

Պետական պատվերի պայմանագրերը պետական և հասարակական ծառայությունների ձեռնարկությունների կողմից կատարվում են առաջնահերթ կարգով:

Առանց մրցութային ընտրության պետական պատվերի տեղադրման դեպքում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պետք է նշի, թե տվյալ պատվերը որ պետական ծրագրի կամ կարիքի կատարման հետ է կապված:

12. Պետական և հասարակական ծառայության ձեռնարկությունն իրավունք ունի հրաժարվելու պետական պատվերի պայմանագրի կնքումից կամ լուծելու արդեն կնքված պայմանագիրը, եթե`

պատվեր տեղադրող լիազորված մարմինը չի կատարել պետական պատվերի պայմանագրով նախատեսված պայմանները.

պատվիրատուն չի կարող լիարժեք ձևակերպել պատվիրվող արտադրանքի նկատմամբ պահանջները.

պետական պատվերի պայմանագրի ծավալը գերազանցում է ձեռնարկության արտադրական հնարավորությունները.

պատվեր կատարող ձեռնարկությունը տեխնիկական պատճառներով ի վիճակի չէ պահանջվող ժամկետում կատարել պատվերը.

պատվիրվող արտադրանքը տվյալ ձեռնարկությունում չի արտադրվում:

13. Առանց մրցութային ընտրության պետական պատվերի տեղադրման ժամանակ ծագած խոչնդոտների դեպքում պատվեր կատարող ձեռնարկությունն անմիջապես գրավոր տեղյակ ղ պահում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնին` մանրամասն շարադրելով հրաժարման պատճառները:

Պետական պատվերի ընդունումից հետո, պատվեր կատարողից անկախ պատճառներով, պետական պատվերի պայմանագրի հավանական չկատարման մասին ձեռնարկությունն անմիջապես գրավոր տեղյակ է պահում պետական պատվերը տեղադրող լիազորված մարմնին` մանրամասն նշելով պատվերի չկատարման պատճառները:

Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով վիճարկել առանց մրցութային ընտրության տեղադրված պետական պատվերի պայմանագրի կատարումից ձեռնարկության հրաժարվելը:

14. Հայաստանի Հանրապետության պետական պատվերի կատարման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսները տնտեսավարող սուբյեկտները ձեռք են բերում ինքնուրույն

15. Պետական պատվերով գնվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գները որոշվում են պայմանագրով, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող գներով ու սակագներով իրացվող արտադրանքի տեսակների:

Առանց մրցութային ընտրության պետական պատվերի պայմանագրով արտադրանքի գնման գների վերին սահմանը որոշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

16. Հայաստանի Հանրապետության պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների պայմանագրերի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պատվեր կատարող ձեռնարկություններն ու կազմակերպությունները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետական պատվերի պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարող կամ ոչ պատշաճ ձևով կատարող կողմն ամբողջությամբ փոխհատուցում է մյուս կողմին հասցված վնասը, կրում է ՀՀ օրենսդրությամբ և պետական պատվերի պայմանագրով սահմանված այլ պատասխանատվություն:

Տուժանքի (տուգանքի, տույժի) և վնասի հատուցման կարգը, չափերը և ժամկետները նշվում են կնքվող պայմանագրերում:

Ուղղակի բանակցությունների կարգով տեղադրվող պետական պատվերի պայմանագրից անհիմն խուսափող մենաշնորհային դիրք գրավող պետական և հասարակական ծառայությունների ձեռնարկություններն ու կազմակերպությունները վճարում են տուգանք գնվող արտադրանքի արժեքի չափով:

Տուժանքի (տուգանքի, տույժի) և վնասների հատուցումը չի ազատում պետական պատվեր կատարողին պայմանագրային պարտավորությունների լրիվ կատարումից:

Պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների պայմանագրային պարտավորությունները ձեռնարկության կողմից չկատարման դեպքում, երբ պատվերը տեղադրող լիազորված մարմինը կատարել է իր պարտավորությունները, վերջինիս իրավունք է վերապահվում արտադրանք ձեռք բերել այլ մատակարարներից, լրացուցիչ ծախսերը փոխհատուցելով պայմանագրային պարտավորությունները չկատարող ձեռնարկության հաշվին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. պետական պատվերի պայմանագրերի կնքման, փոփոխման, դադարեցման ու չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում տնտեսավարող սուբյեկտի և պատվեր տեղադրող լիազորված մարմնի միջև ծագած, ինչպես նաև պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ վեճերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվում են դատարանի կամ պետական արբիտրաժի կողմից:

 

------------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.1995
N 67
Որոշում