041.0493.040701
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2001 թվականի N 493
Վ. ԿԱԺՈՅԱՆԻ ԵՎ Հ. ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի 2001 թվականի հունիսի 22-27-ը Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանի Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: