Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԵՎ Ա. Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԵՍԱՅԱՆԻՆ ՍԻԴՆԵՅ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0496.040701

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2001 թվականի N 496

 

Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԵՍԱՅԱՆԻՆ ՍԻԴՆԵՅ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «Դատախազության դերը նոր հազարամյակում» թեմայով Դատախազների միջազգային ասոցիացիայի 6-րդ ամենամյա համաժողովի և գլխավոր հանդիպման աշխատանքներին մասնակցելու նպատակով 2001 թվականի սեպտեմբերի 1-8-ը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնական Արմեն Եսայանին գործուղել Սիդնեյ (Ավստրալիա):

2. Ա. Թամազյանի, Ա. Հովսեփյանի և Ա. Եսայանի Սիդնեյ գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև համաժողովին մասնակցության պարտադիր վճարումները (յուրաքանչյուրին` 1250.0 ավստրալիական դոլարին համարժեք դրամ) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Թամազյանի, Ա. Հովսեփյանի և Ա. Եսայանի Սիդնեյ մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.07.2001
N 496
Որոշում