Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՄԻԱՍՏԻՃԱՆ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

5 մարտի 1996թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 1996 թվականի թիվ 73

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՄԻԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի` ակադեմիկոսների և թղթակից անդամների անդամության երկաստիճան համակարգից միաստիճան համակարգի անցնելու մասին առաջարկությունը և սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բոլոր թղթակից անդամները համարվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ:

(1-ին կետն ուժը կորցրել է 04.04.00 թիվ 153 որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրությունը հաստատելու մասին» թիվ 2Օ5 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 11-րդ կետի առաջին պարբերությունից հանել «թղթակից անդամներից» բառերը.

բ) 12-րդ կետի «դ» ենթակետից և 40-րդ կետից հանել «թղթակից անդամները» բառերը.

գ) 28-րդ կետից հանել «կամ թղթակից անդամներից» բառերը.

դ) 35-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «և թղթակից անդամներից» , 42, 43, 46-րդ կետերից և 48-րդ կետի չորրորդ պարբերությունից «և թղթակից անդամներ», 44-րդ կետից «թղթակից անդամների», 45-րդ կետի երկրորդ պարբերությունից «և թղթակից անդամի» ու «և թղթակից անդամներին» բառերը.

ե) ուժը կորցրած ճանաչել 41-րդ և 47-րդ կետերի երկրորդ, 48-րդ կետի երրորդ և վեցերորդ պարբերությունները.

զ) 49-րդ կետի առաջին պարբերությունից հանել «իսկ թղթակից անդամ ընտրելիս` ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները և թղթակից անդամները» ու «և թղթակից անդամների» բառերը, իսկ երկրորդ պարբերությունից` երկրորդ նախադասությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.1996
N 73
Որոշում