Սեղմել Esc փակելու համար:
«ՏԱՎՈՒՇԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԱՎՈՒՇԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ԵՐԱՍԽԻ Գ ...

 

 

040.0649.160701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2001 թվականի N 649

 

«ՏԱՎՈՒՇԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ԵՐԱՍԽԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զարգացման հայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Տավուշի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Երասխի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկի մարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Տավուշի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 254365,5 հազ. դրամ բյուջետային վարկ` մեկամսյա ժամկետով, տարեկան LIBOR+3 տոկոս տոկոսադրույքով` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) «Երասխի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 131267,9 հազ. դրամ բյուջետային վարկ` մեկամսյա ժամկետով, տարեկան LIBOR+3 տոկոս տոկոսադրույքով` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

գ) Տավուշի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Երասխի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման մասին պայմանագրեր` սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պայմաններով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2001
N 649
Որոշում