Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵ ...

 

 

041.0508.090701

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2001 թվականի N 508

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՀՀ ՍՊԱԾ) 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` աջակցել նախատեսված միջոցառումների` զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանմանը:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հոբելյանական միջոցառումների մասնակիցների անվտանգությունը:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` աջակցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավմանը հոբելյանական միջոցառումների իրականացման աշխատանքներում:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

հուլիսի 9-ի N 508 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

._________________________________________________________________________.

|NN |  Միջոցառման անվանումը               |   Ժամկետը   |  Պատասխանատու   |

|ը/կ|                                     |             |     կատարողը    |

|___|_____________________________________|_____________|_________________|

|1. |ՀՀ ՍՊԱԾ-ի հաշվետվությունը ծառայության|17.07.2001 թ.|ՀՀ կառավարության |

|   |10-ամյա գործունեության մասին`        |  ժ. 12:00   |աշխատակազմ       |

|   |Հայաստանի Հանրապետության վարչապետի և |             |ՀՀ ՍՊԱԾ          |

|   |Հայաստանի Հանրապետության             |             |                 |

|   |կառավարության մի շարք անդամների      |             |                 |

|   |մասնակցությամբ (ՀՀ ՍՊԱԾ-ի մասնաշենք) |             |                 |

|___|_____________________________________|_____________|_________________|

|2. |ՀՀ ՍՊԱԾ-ի 10-ամյա հոբելյանին նվիրված |17.07.2001 թ.|ՀՀ ՍՊԱԾ          |

|   |հանդիսավոր արարողություն (ՀՀ ՍՊԱԾ-ի  |  ժ. 13:00   |                 |

|   |մասնաշենք)                           |             |                 |

|___|_____________________________________|_____________|_________________|

|3. |Միջոցառումների անցկացում զանգվածային |             |ՀՀ ՍՊԱԾ          |

|   |լրատվության միջոցներով`              |             |                 |

|   |  ա) Հայաստանի հանրային              |17.07.2001 թ.|                 |

|   |հեռուստատեսությամբ ՀՀ ՍՊԱԾ-ի         |             |                 |

|   |վերաբերյալ «Կա այդպիսի ազգային       |             |                 |

|   |ծառայություն» վավերագրական կինոնկարի |             |                 |

|   |ցուցադրում.                          |             |                 |

|   |  բ) Հայաստանի հանրային ռադիոյով և   |01.07.2001թ.-|Հայաստանի        |

|   |հեռուստատեսությամբ ՀՀ ՍՊԱԾ-ի 10-ամյա |17.07.2001 թ.|հանրային         |

|   |հոբելյանին նվիրված հաղորդումների     |             |հեռուստառադիո-   |

|   |պատրաստում.                          |             |ընկերություն     |

|   |  գ) Հայաստանի հանրային ռադիոյով և   |տարվա        |                 |

|   |հեռուստատեսությամբ «Սեյսմիկ ալիք»    |ընթացքում    |                 |

|   |հաղորդաշարի պատրաստում և             |             |                 |

|   |հեռարձակում.                         |             |ՀՀ տեղեկատվության|

|   |  դ) մամուլում հոդվածների տպագրում:  |01.07.2001թ.-|և  գրահրատարակ-  |

|   |                                     |17.07.2001 թ.|չության          |

|   |                                     |             |վարչություն      |

|___|_____________________________________|_____________|_________________|

|4. |Փոստային բացիկի և  նամականիշի        |տարվա        |«Նամականիշ» ՊՓԲԸ |

|   |թողարկում                            |ընթացքում    |                 |

|___|_____________________________________|_____________|_________________|

|5. |Հայաստանի Հանրապետության դպրոցներում |տարվա        |ՀՀ ՍՊԱԾ          |

|   |և  բուհերում ՀՀ ՍՊԱԾ-ի 10-ամյա       |ընթացքում    |                 |

|   |հոբելյանին և  սեյսմիկ ռիսկի          |             |                 |

|   |նվազեցմանը նվիրված դասախոսությունների|             |                 |

|   |կազմակերպում և  անցկացում            |             |                 |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.07.2001
N 508
Որոշում