Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994Թ. ԱՊՐԻԼԻ 29-Ի Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994Թ. ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 202 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների նախարարության

24.11.1994թ. հ.17-5/20

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ կառավարության 1994թ.ապրիլի 29-ի «ՀՀ ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական գործունեության հետ

առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափի մասին» թիվ 202 որոշման

կիրարկման մասին

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1994թ. նոյեմբերի 3-ի «ՀՀ կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի թիվ 202 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 517 որոշման 2-րդ կետի պահանջների, արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ մտցվող գործուղումների ծախսերի առավելագույն չափի հաշվարկման հարցերը տարվա ընթացքում և տարեկան արդյունքներով կանոնակարգելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է.

1. ՀՀ ձեռնարկություններում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքում արտադրական և այլ գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը (սահմանաչափը) սահմանվում է հաշվետու տարում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների և այլ նյութական արժեքների իրացումից ստացված հասույթի 1 տոկոսի չափով:

Ելնելով ճյուղային առանձնահատկություններից, ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ, տնտեսության առանձին ճյուղերի համար կարող է սահմանել նշված ծախսերի այլ չափ:

2. Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքում գործուղման ծախսերի առավելագույն չափը և փաստացի ծախսը հաշվարկվում են տարվա սկզբից աճողական կարգով և ճշտվում միայն հաշվետու տարվա վերջում:

3. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս) վերջում դրանց համար սահմանված գործուղումների ծախսերի առավելագույն չափը գերազանցող գումարները դուրս են գրվում արտադրության, շրջանառության ծախքերի համապատասխան հաշվապահական հաշվառման 20, 21, 23, 29, 44 հաշիվներից և որպես գալիք ժամանակաշրջանի ծախսեր ձևակերպվում են 31 հաշվի համապատասխան ենթահաշվի դեբետով: Գալիք ժամանակաշրջանի ծախսերում ձևակերպված գործուղումների ծախսերի գերազանցող գումարները հաջորդ եռամսյակի փաստացի կատարված գործուղումների ծախսերի հետ միասին, աճողական կարգով հաշվարկված գործուղումների ծախսերի առավելագույն չափի սահմաններում մտցվում են արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի կազմի մեջ: Հաշվետու տարվա ընթացքում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքում գործուղումների ծախսերի առավելագույն չափը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանի արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների և այլ նյութական արժեքների իրացումից ստացված հասույթի նկատմամբ կիրառելով ՀՀ կառավարության վերը նշված որոշման համաձայն սահմանված տոկոսադրույքը:

Օրինակ`

1995 թվականի 1-ին եռամսյակում ձեռնարկության գործուղումների ծախսերի առավելագույն չափը կազմել է 100 հազար դրամ, իսկ գործուղումների փաստացի ծախսը` 150 հազար դրամ, 2-րդ եռամսյակում գործուղումների ծախսերի առավելագույն չափը կազմել է 200 հազար դրամ, իսկ գործուղման փաստացի ծախսը` 170 հազար դրամ: Ձեռնարկությունը 1-ին եռամսյակի վերջում փաստացի կատարված 150 հազար դրամ գործուղումների ծախսից 100 հազար դրամ, (գործուղումների ծախսերի առավելագույն չափի սահմաններում), պետք է ձևակերպի արտադրանքի ինքնարժեքով, իսկ 50 հազար դրամը (150000դ-10000դ=50000դ) ուղղվում է գալիք ժամանակաշրջանի ծախսերի հաշվով:

1-ին կիսամյակի վերջում փաստացի կատարված գործուղումների 170 հազար դրամ ծախսի և առաջին եռամսյակի վերջում գալիք ժամանակաշրջանի ծախսերին տրված 50 հազար դրամի հանրագումարից (170000դ+50000դ=220000դ) 200 հազար դրամը գործուղումների ծախսերի առավելագույն չափի սահմաններում ձևակերպվում է արտադրանքի ինքնարժեքով, իսկ 20 հազար դրամը (220000դ-200000դ=20000դ)` «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվով:

Օրինակով բերված հաշվարկների համար տրվում է հետևյալ հաշվապահական թղթակցությունները`

դտ 20    -կդ 71-150000    1-ին եռամսյակի ընթացքում կատարված                 

                          գործուղումների փաստացի ծախսը,

դտ 31    -կդ 20- 50000    1-ին եռամսյակի վերջում գալիք

                          ժամանակաշրջանի ծախսերն ուղղված

                          գերածախսի գումարները,

դտ 20    -կդ 71-170000    2-րդ եռամսյակի ընթացքում կատարված                 

                            գործուղումների փաստացի ծախսը,

դտ 20    -կդ 31- 30000    1-ին կիսամյակի վերջում գալիք

                           ժամանակաշրջանի ծախսերից դուրս

                           գրված գործուղումների ծախսի գումարները:

 

4. Հաշվետու տարվա վերջում սույն հրահանգի 1-ին կետով նախատեսված գործուղումների ծախսերի առավելագույն չափը գերազանցող գումարները որպես գերածախս ծածկվում են ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի կամ նպատակային այլ մուտքերի հաշվին:

Հաշվապահական հաշվառման մեջ այն արտացոլվում է 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվի համապատասխան ենթահաշվի կրեդիտով և 81 «Շահույթի օգտագործում», 87 «Չբաշխված շահույթ», 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշիվների դեբետով:

Օրինակ`

1995 թվականին ձեռնարկության համար հաշվարկված գործուղումների ծախսի առավելագույն չափը կազմել է 450 հազար դրամ, իսկ գործուղումների փաստացի ծախսը` 600 հազար դրամ, 2-րդ եռամսյակում գործուղումների ծախսերի առավելագույն չափը կազմել է 200 հազար դրամ, որից 150 հազար դրամը հաշվետու տարվա ընթացքում ձևակերպվել է գալիք ժամանակաշրջանի ծախսերով:

Տրվում է հաշվապահական հաշվառման հետևյալ թղթակցությունները`

 

   դտ 20                -    կդ 71    -    600000

   դտ 31                -    կդ 20    -    150000

   դտ 81(87,88)         -    կդ 71    -    150000

 

5. 1994 թվականին իրականացված գործուղումների ծախսերի առավելագույն չափը հաշվարկվում է աճողական կարգով` ՀՀ կառավարության կողմից, համապատասխան ժամանակաշրջանի համար սահմանված նորմաներով: Քանի որ 1994 թվականի հունվարի 1-ից մինչև 1994 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար գործուղումների ծախսերի առավելագույն չափ չի սահմանվել, ուստի այդ ժամանակաշրջանի համար պետք է ընդունվի փաստացի կատարված ծախսերը ամբողջությամբ: 1994 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար գործուղումների ծախսերի առավելագույն չափը պետք է հաշվարկվի նախորդ ժամանակաշրջանում (եռամսյակ) արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և այլ նյութական ակտիվների իրացումից ստացված հասույթի 0,5 տոկոսի չափով: 2-րդ եռամսյակի համար արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի կազմում մտցվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը հաշվարկվում է 1-ին եռամսյակի արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և այլ նյութական ակտիվների իրացումից ստացված հասույթի 0,5 տոկոսի չափով, իսկ 3-րդ եռամսյակի համար` 2-րդ եռամսյակի արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և այլ նյութական արժեքների իրացումից ստացված հասույթի 0,5 տոկոսի չափով: 1994 թվականի 4-րդ եռամսյակի համար գործուղումների ծախսերի առավելագույն չափը հաշվարկվում է 4-րդ եռամսյակի արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և այլ նյութական ակտիվների իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով:

Այսպիսով 1994 թվականի տարեկան գործուղումների ծախսերի առավելագույն չափը հավասար է 1994 թվականի առաջին եռամսյակի փաստացի կատարված գործուղումների ծախսը, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների համար վերը նշված կարգով հաշվարկված գործուղումների ծախսերի առավելագույն չափի հանրագումարին:

Օրինակ`

1994 թվականի առաջին եռամսյակում ձեռնարկության փաստացի կատարված գործուղումների ծախսը կազմել է 200 հազար դրամ, երկրորդ եռամսյակում այն կազմել է 150 հազար դրամ, իսկ գործուղումների առավելագույն չափը` 0,5 տոկոսով հաշվարկված կազմել է 100 հազար դրամ, երրորդ եռամսյակում համապատասխանաբար կազմել է 180 հազար դրամ և 150 հազար դրամ, չորրորդ եռամսյակում գործուղումների փաստացի ծախսը կազմել է 140 հազար դրամ, իսկ 1 տոկոսով հաշվարկված գործուղումների առավելագույն չափը կազմել է 130 հազար դրամ: Այս դեպքում առաջին եռամսյակի գործուղումների փաստացի կատարված 200 հազար դրամի ծախսը ամբողջությամբ մտցվում է արտադրանքի ինքնարժեքի մեջ: Երկրորդ և երրորդ եռամսյակների արտադրանքի ինքնարժեքի մեջ մտցվում է 0,5 տոկոսով հաշվարկված գործուղումների առավելագույն չափի` 250 հազար դրամ գումարի (100000դ+150000դ=250000դ) սահմաններում, իսկ երկու եռամսյակներում կատարված գործուղումների թույլ տրված գերածախսի 80 հազար դրամ գումարը (150000դ+180000դ-250000դ=80000դ) ուղղվում է գալիք ժամանակաշրջանի ծախսերին: Չորրորդ եռամսյակի համար մեկ տոկոսով հաշվարկված գործուղումների առավելագույն չափի 130 հազար դրամ գումարը մտցվում է արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք, իսկ նրան գերազանցող 10 հազար դրամ գումարը նույնպես ուղղվում է գալիք ժամանակաշրջանի ծախսերին, որը երկրորդ և երրորդ եռամսյակների գերածախսի հետ միասին 90 հազար դրամ ընդհանուր գումարով (80000դ+10000դ=90000դ) տարեկան արդյունքներով դուրս է գրվում ձեռնարկության սեփական միջոցների հաշվին:

Օրինակով բերված հաշվարկների համար տրվում է հետևյալ հաշվապահական թղթակցությունները`

 

դտ 20    -կդ 71-200000    1-ին եռամսյակի գործուղումների փաստացի

                           ծախսը ընդունվում է ամբողջությամբ,

դտ 20    -կդ 71-150000    գործուղումների փաստացի ծախսը 2-րդ

                           եռամսյակի ընթացքում,

դտ 31    -կդ 20-  50000    գործուղումների գերածախսը 2-րդ եռամսյակի

                           ընթացքում

դտ 20    -կդ 71-180000    գործուղումների փաստացի ծախսը 3-րդ

                           եռամսյակի    ընթացքում,

դտ 20    -կդ 71-200000    1-ին եռամսյակի գործուղումների փաստացի

                           ծախսը ընդունվում է ամբողջությամբ,

դտ 31    -կդ 20-  30000    գործուղումների գերածախսը 3-րդ եռամսյակի

                           ընթացքում

դտ 20    -կդ 71-140000    գործուղումների փաստացի ծախսը 4-րդ

                           եռամսյակի ընթացքում,

դտ 31    -կդ 20-  10000    գործուղումների գերածախսը 4-րդ եռամսյակի

                           ընթացքում

դտ 81  (87,88)-կդ 71-90000    հաշվետու տարվա վերջում սեփական միջոցների

                           հաշվին դուրս գրված գործուղումների               

                           գերածախսի գումարը:

 

6. Հաշվետու տարվա ընթացքում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը փոփոխվելու դեպքում, այն գործողության մեջ է դրվում փոփոխությունը կատարելու եռամսյակի սկզբից:

7. Սույն կարգով հաշվարկված գործուղումների ծախսերի առավելագույն չափի սահմաններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվում են ձեռնարկությունների աշխատողներին հատուցվող գործուղման ծախսերը ՀՀ կառավարության (ՀՀ ֆինանսների նախարարության) կողմից հաստատված նորմաների սահմաններում:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
24.11.1994
N 17-5/20
Կարգ