Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

21 հուլիսի 2001 թվականի N 25

 

3. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 7-րդ կետի «ե» ենթակետի համաձայն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 6-ի N 812 որոշման կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների համապատասխանության հավաստման աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից բյուջետային հայտում ներկայացված հաշվարկներին համապատասխան` որպես առանձին ծրագիր քննարկել 190,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի հատկացման հնարավորության հարցը հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի ու քաղաքացիական և ծառայողական զենքի սերտիֆիկացման մարմնի ու փորձարկման լաբորատորիայի գործունեությունն ապահովող անհրաժեշտ սարքավորումների, միջոցների և ծրագրերի ձեռքբերման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2001
N 25
Արձանագրային որոշում