Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԶԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ԿԱՐԳԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 1995 թ. թիվ 83

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չի թույլատրվում սեփականաշնորհել, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են`

ա) հանրապետական և տեղական պետական մարմինների վարչական շենքերում, դրանց կից շինություններում ու տարածքներում.

բ) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը հանդիսացող կից տարածքներում, օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, սոցիալական ոլորտի օբյեկտներում (հիվանդանոցներ և առողջապահական այլ օբյեկտներ, մսուր-մանկապարտեզներ, դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ և այլն), գիտական հիմնարկներում.

գ) պաշտպանական և անվտանգության նշանակության օբյեկտներում և դրանց հարող տարածքներում, որոնց ցանկը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Սույն որոշմամբ նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի սեփականաշնորհում չի թույլատրվում, կողմերի համաձայնությամբ այդ տարածքը կարող է օգտագործվել վարձակալական հիմունքներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.1995
N 83
Որոշում