Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

13.05.2024 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Հայաստանի Հանրապետության

Նախագահի առարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:

 (1-ին հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-221-Ն, 17.11.21 ՀՕ-362-Ն օրենքներ)

 

Հոդված 1.1. ( 1.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2021 թվականից` 17.11.21 ՀՕ-362-Ն օրենք)

 (1.1-րդ հոդվածը լրաց. 10.12.09 ՀՕ-221-Ն օրենք)

 

Հոդված 2. Բանակի օր` նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 (2-րդ հոդվածը փոփ. 20.11.02 ՀՕ-466-Ն օրենք)

 

Հոդված 2.1. Մայրենի լեզվի օր` նշվում է փետրվարի 21-ին:

 (2.1-րդ հոդվածը լրաց. 11.04.05 ՀՕ-80-Ն օրենք)

 

Հոդված 2.2. Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին:

 (2.2-րդ հոդվածը լրաց. 25.05.05 ՀՕ-105-Ն օրենք)

 

Հոդված 3. Կանանց տոն` նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 4. Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին:

 (4-րդ հոդվածը  փոփ. 07.05.02  ՀՕ-335 օրենք)

 

Հոդված 4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր` նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

(4.1-ին հոդ. լրաց. 09.04.19 ՀՕ-14-Ն օրենք)

 

Հոդված 4.2. Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին:

(4.2-րդ հոդ. լրաց. 19.06.19 ՀՕ-83-Ն օրենք)

 

Հոդված 4.3. Հարկ վճարողի օր` նշվում է ապրիլի 19-ին:

(4.3-րդ հոդ. լրաց. 05.05.21 ՀՕ-191-Ն օրենք)

 

Հոդված 5. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր` նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

 (5-րդ հոդվածը փոփ. 07.04.15 ՀՕ-15-Ն օրենք)

 

Հոդված 6. Աշխատանքի օր` նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 7. Երկրապահի օր` նշվում է մայիսի 8-ին:

 

Հոդված 8. Հաղթանակի և խաղաղության տոն` նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 8.1. Ընտանիքի օր` նշվում է մայիսի 15-ին:

 (8.1-րդ հոդվածը լրաց. 11.05.11 ՀՕ-142-Ն օրենք)

 

Հոդված 8.2. ՈՒսանողների և երիտասարդների օր` նշվում է մայիսի 16-ին:

(8.2-րդ հոդ. լրաց. 21.12.15 ՀՕ-187-Ն օրենք)

 

Հոդված 9. Հանրապետության տոն` նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր` նշվում է հունիսի 1-ին:

 

Հոդված 10.1. Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին:

 (10.1-րդ հոդվածը լրաց. 31.05.06 ՀՕ-100-Ն օրենք)

                   

i

Հոդված 11. Սահմանադրության օր` նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր:

(11-րդ հոդ. փոփ. 01.03.17 ՀՕ-67-Ն օրենք)                   

 

Հոդված 11.1. 2014 թվականի` Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր` նշվում է օգոստոսի 3-ին:

(11.1-ին հոդ. լրաց. 16.04.24 ՀՕ-147-Ն օրենք)

 

Հոդված 12. Գիտելիքի և դպրության օր` նշվում է սեպտեմբերի 1-ին:

 (12-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-80-Ն օրենք)

 

Հոդված 13. Անկախության տոն` նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 13.1. ՈՒսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին:

 (13.1-րդ հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-134-Ն օրենք)      

                

Հոդված 13.2. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր` նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

(13.2-րդ հոդ. լրաց. 03.03.21 ՀՕ-82-Ն օրենք)

 

Հոդված 14. Թարգմանչաց տոն` նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

 

Հոդված 14.1. Տեղական ինքնակառավարման օր` նշվում է նոյեմբերի 10-ին:

 (14.1-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-127-Ն օրենք)

 

Հոդված 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր` նշվում է դեկտեմբերի 7-ին:

(15-րդ հոդ. փոփ. 24.10.19 ՀՕ-191-Ն օրենք)

 

Հոդված 15.1. Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր` նշվում է դեկտեմբերի 9-ին:

 (15.1-րդ հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-15-Ն օրենք)

 

Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն` բարի գործի և ազգային տուրքի օր` նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ` հինգշաբթի օրը:

 

Հոդված 17. Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:

 (17-րդ հոդ. լրաց. 26.09.01 ՀՕ-228 օրենք)

 

i

Հոդված 18. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ` մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

 (18-րդ հոդ. (նախկին 17-րդ հոդված) փոփ. 26.09.01 ՀՕ-228, 10.06.09 ՀՕ-148-Ն օրենքներ )

 

i

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ` կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

 (19-րդ հոդ. (նախկին 18-րդ հոդված) փոփ. 26.09.01 ՀՕ-228, 05.10.18 ՀՕ-394-Ն օրենքներ)

 

Հոդված 20. Ազգային փոքրամասնություններին պատկանող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 (20-րդ հոդ. (նախկին 19-րդ հոդված) փոփ. 26.09.01 ՀՕ-228 օրենք)

 

i

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 (21-րդ հոդ. (նախկին 20-րդ հոդված) փոփ. 26.09.01 ՀՕ-228 օրենք)

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 (22-րդ հոդ. (նախկին 21-րդ հոդված) փոփ. 26.09.01 ՀՕ-228 օրենք)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-200

 

pin
ՀՀ 24.06.2001
N ՀՕ-200 օրենք