Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՐԱՅԻՆ ԹԱՓՈՆԱԿՈՒՅՏԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 1995 թ. թիվ 84

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՐԱՅԻՆ ԹԱՓՈՆԱԿՈՒՅՏԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության տարածքում առկա պոչամբարների և ապարային թափոնակույտերի պահպանության ապահովման, շահագործման հուսալիության բարձրացման, հնարավոր վթարների կանխման նպատակով, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների կողմից 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում ընդունված «Ղրղզական Հանրապետությանը հրատապ օգնություն ցույց տալու մասին» որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը`

ա) եռամսյա ժամկետում ուսումնասիրել իրենց ենթակայության ձեռնարկությունների` կոնսերվացված և գործող պոչամբարների ու ապարային թափոնակույտերի տեխնիկական վիճակը և դրանց անվտանգության ապահովման համար ձեռնարկել համապատասխան նախնական բնապահպանական միջոցներ.

բ) Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան փաստաթղթեր` պոչամբարների և ապարային թափոնակույտերի անվտանգության ապահովման և բնապահպանական միջոցառումների համար ըստ տարաների պահանջվող ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սկսած 1996 թվականից, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի և պետական բյուջեների նախագծերում նախատեսել համապատասխան կապիտալ ներդրումներ` պոչամբարների և ապարային թափոնակույտերի անվտանգության ապահովման և բնապահպանական միջոցառումների իրականացման համար:

3. Հանրապետության տարածքում առկա պոչամբարների և ապարային թափոնակույտերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, անվտանգության ապահովման և բնապահպանական միջոցառումների մշակման ու իրականացման հետ կապված աշխատանքների կոորդինացումը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության վրա:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.1995
N 84
Որոշում