Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵ ...

 

 

041.0559.270701

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 2001 թվականի N 559

 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների սեփականությունը հանդիսացող և նրանց կողմից տնօրինվող անշարժ գույքի, օգտագործվող հողի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները կազմակերպելու նպատակով`

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին աջակցել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների ու անշարժ գույքի օգտագործման իրավունքները ճշտելու և անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով նրանց երկարաժամկետ (99 տարի) վարձակալության իրավունք տալու (տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով) գործընթացներին:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 30-օրյա ժամկետում` համապատասխան վկայականների ստացման նպատակով ապահովել էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների կողմից փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե գրանցման ներկայացվելու աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների կողմից փաստաթղթերը ներկայացվելու պահից 30 օրվա ընթացքում իրականացնել անշարժ գույքի, օգտագործվող հողի պետական գրանցումը և տրամադրել վկայականներ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.07.2001
N 559
Որոշում