041.0562.300701
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2001 թվականի N 562
Կ. ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԱՊՀ անդամ պետությունների «Պետական գնումների մասին» համաձայնագրի քննարկման նպատակով անցկացվելիք փորձագիտական խորհրդակցությանը մասնակցելու համար 2001 թվականի օգոստոսի 1-3-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանին:
2. Կ. Բրուտյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Կ. Բրուտյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: