040.0696.310701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2001 թվականի N 696
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին`
ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի գործունեության ուսումնասիրությունը թույլ է տալիս համակարգում ստեղծված իրավիճակը գնահատել որպես բարդ և լարված: Իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է միանշանակ եզրակացության, որ այս բնագավառում ծառացած խնդիրների նկատմամբ հին հայացքների պահպանումն անպայմանորեն ավելի կվատացնի առողջապահության ներկայիս ծանր վիճակը:
Ներկայիս առողջապահության համակարգը հագեցված է մեծաքանակ և ուռճացված հզորություններով, որոնց պահպանումը բյուջետային ֆինանսավորմամբ արդեն իսկ երկար տարիների ընթացքում դարձել է անարդյունավետ ու անհնար: ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե բուժօգնության ապահովմանը, այլ առողջապահական համակարգի պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի անկանոն վճարվող աշխատավարձերին: Ընթացիկ ծախսերը մի կերպ ծածկելու և աշխատավարձերի պարտքերը մարելու միտումը բնականաբար չի կարող հնարավորություն ընձեռել նորմալ տեխնոլոգիական հագեցվածության և դեղորայքային ապահովվածության համար, առավել ևս` բժշկին վայել աշխատավարձի սահմանման համար:
Հիվանդանոցային համակարգի առկա առաջարկի և պահանջարկի, գնալով խորացող, անհամաչափությունը թելադրում է երկրի հիվանդանոցային համակարգի օպտիմալացման անհրաժեշտությունը, որի հիմնական նպատակն է` . համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացումը, . երկրի իրական պահանջներին և ընդունված միջազգային չափանիշներին
համապատասխանեցումը:
Ինչ վերաբերում է առաջնային օղակի զարգացմանը և ներկայիս գործող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի աստիճանական փոխարինմանն ընտանեկան բժշկության համակարգով, ապա այդ` ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության գերակայող նպատակներից մեկն է:
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի բուժհաստատությունների կառուցվածքային, ներկառույցային փոփոխությունների իրականացման ճանապարհով առկա առողջապահական համակարգը համապատասխանեցնել բնակչության իրական պահանջարկին, բարձրացնել ֆինանսական պետական հատկացումների օգտագործման արդյունավետությունը և նպաստել բուժօգնության որակի ու մատչելիության բարձրացմանը:
Օպտիմալացման ընթացքում կատարվող հիվանդանոցային համակարգի ներուժի որակական և քանակական կատարելագործումն ուղղված է լինելու մահճակալների ավելցուկի վերացմանը, ինչպես նաև գործող մահճակալների առավել համաչափ բաշխմանը: Նախատեսվում է հիվանդանոցների բաժանմունքների կամ առանձին հիվանդանոցների վերակազմակերպումը: Այս գործընթացում կընդգրկվեն այն հիվանդանոցները, որոնք կհամապատասխանեն հետևյալ չափանիշներին` . շենքերը հին են և ծախսատար` վերակառուցման առումով, . շենքային պայմանները անհարմար են ծառայությունների զարգացման կամ
վերապրոֆիլավորման համար, . տեխնիկապես թերզինված են, պահանջում են մեծ ներդրումներ բժշկական
տեխնոլոգիաների մեջ:
Համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» N 80 որոշման և ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցի, կից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահության վարչության հետ համատեղ մշակված` մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը:
Հիմք ընդունելով հայեցակարգային հիմնադրույթներն առաջարկվում է մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով իրականացնել հետևյալ գործառույթները` . առողջապահության համակարգի շենքերի, շինությունների գույքագրում,
տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն . հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների
ուսումնասիրություն, գույքագրում . բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն
(հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն) . ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ
կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության
ուսումնասիրություն . դեմոգրաֆիկ ցուցանիշների հավաքագրում` ներառելով հիվանդացությունը . բնակչության տեղաբաշխումը, խտությունը . կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:
ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Գեղարքունիքի մարզը զբաղեցնում է 5.400 քկմ տարածք` 272.433 բնակչությամբ:
Իր մեջ ներառում է հետևյալ նախկին վարչատարածքները`
Գավառի վարչատարածք` 70000 բնակչությամբ,
Սևանի վարչատարածք` 50259 բնակչությամբ,
Վարդենիսի վարչատարածք` 42574 բնակչությամբ,
Մարտունու վարչատարածք` 90000 բնակչությամբ,
Ճամբարակի վարչատարածք` 19600 բնակչությամբ:
Մարզում գործում են 49 բուժհիմնարկ, որից` . հիվանդանոց` 5 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ) . ծննդատուն` 2 (Գավառ, Մարտունի) . պոլիկլինիկա` 9, որից`
մեծահասակների` 5 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ)
մանկական` 4 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս) . ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 4 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս) . առողջության կենտրոն` 1 (Վարդենիկ) . գյուղական բժշկական ամբուլատորիա` 25 . շտապ օգնության կայան` 3
Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 517 մահճակալ, որի ծանրաբեռնվածությունը կազմում է 30%:
Ըստ նախկին վարչատարածքների մարզում գործում են`
Գավառի վարչատարածք` «Գավառի հիվանդանոց» ՓԲԸ «Գավառի ծննդատուն» ՓԲԸ «Գավառի շտապ օգնության կայան» ՓԲԸ «Գավառի պոլիկլինիկա» ՓԲԸ «Գավառի մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ «Գավառի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ
Սևանի վարչատարածք` «Սևանի հիվանդանոց» ՓԲԸ «Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ «Սևանի մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ «Սևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ «Սևանի շտապ օգնության կայան» ՓԲԸ
Վարդենիսի վարչատարածք` «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ «Վարդենիսի պոլիկլինիկա» ՓԲԸ «Վարդենիսի մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ
Մարտունու վարչատարածք` «Մարտունու հիվանդանոց» ՓԲԸ «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ «Մարտունու պոլիկլինիկա» ՓԲԸ «Մարտունու մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ «Մարտունու շտապ օգնության կայան» ՓԲԸ «Վարդենիկի առողջության կենտրոն» ՓԲԸ
Ճամբարակի վարչատարածք` «Ճամբարակի հիվանդանոց» ՓԲԸ «Ճամբարակի պոլիկլինիկա» ՓԲԸ
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ (ԱՌԱՋՆԱՅԻՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Մարզի բնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների (2000 թ. տվյալներով)
._________________________________________________________________________.
|Բուժհաստատության |Հաճախում |Բժիշկ|Բուժ.|Այլ |Սպասարկող|
|անվանումը |(տարեկան)| |քույր|աշխատողների|բնակչու- |
| | | | |թիվը |թյուն |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Գավառի վարչատարածք | | | | |70000 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Գավառի պոլիկլինիկա |38113 |29 |32 |8 |33694 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Գավառի մանկական պոլիկլինիկա |20225 |20 |38 |12 |19507 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Սարուխանի բժշկական |20270 |6 |25 |3 |13272 |
|ամբուլատորիա (Սարուխան, | | | | | |
|Լանջաղբյուր, Գեղարքունիք) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Կարմիրգյուղի բժշկական |5317 |6 |13 |2 |6459 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Նորատուսի բժշկական |8848 |6 |13 |3 |6322 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Գանձակի բժշկական ամբուլատորիա|7884 |3 |11 |3 |6128 |
|(Գանձակ, Ծաղկաշեն) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Լճափի բժշկական ամբուլատորիա |6130 |3 |9 |4 |4125 |
|(Լճափ, Ծովազարդ, Հայրավանք) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Սևանի վարչատարածք | | | | |50259 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Սևանի պոլիկլինիկա |25039 |24 |32 |14 |35523 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Սևանի մանկական պոլիկլինիկա |44311 |15 |33 |7 |23011 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Լճաշենի բժշկական ամբուլատորիա|4850 |2 |7 |3 |4255 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Չկալովկայի բժշկական |899 |3 |2 |1 |975 |
|ամբուլատորիա (Չկալովկա, | | | | | |
|Նորաշեն) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Դդմաշենի բժշկական |3900 |5 |16 |6 |5250 |
|ամբուլատորիա (Դդմաշեն, | | | | | |
|Զովաբեր, Ծաղկունք) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Ծովագյուղի բժշկական |2609 |3 |8 |1 |4258 |
|ամբուլատորիա (Ծովագյուղ, | | | | | |
|Սեմյոնովկա) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Մարտունու վարչատարածք | | | | |90000 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Մարտունու պոլիկլինիկա |42200 |34 |65 |6 |44385 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Մարտունու մանկական |17649 |11 |16 |5 |38211 |
|պոլիկլինիկա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Ծովինարի բժշկական |7850 |2 |16 |3 |4812 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Ն. Գետաշենի բժշկական |7962 |6 |16 |3 |3176 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Երանոսի բժշկական ամբուլատորիա|8142 |5 |7 |2 |5878 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Արծվանիստի բժշկական |5100 |3 |4 |1 |3007 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Վ. Գետաշենի բժշկական |-- |1 |12 |2 |4741 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Զոլաքարի բժշկական |6086 |7 |13 |1 |6659 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Գեղհովիտի բժշկական |7789 |3 |6 |5 |6241 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Ձորագյուղի բժշկական |5833 |2 |11 |2 |4450 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Վաղաշենի բժշկական |3023 |3 |6 |2 |3950 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Վարդենիսի վարչատարածք | | | | |42574 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Վարդենիսի պոլիկլինիկա |42136 |12 |60 |82 |27994 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Վարդենիսի մանկական |36000 |12 |34 |9 |26211 |
|պոլիկլինիկա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Ծովակի բժշկական ամբուլատորիա |-- |1 |14 |3 |4359 |
|(Ծովակ, Լճավան, Մաքենիս, | | | | | |
|Ախպրաձոր) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Կարճաղբյուրի բժշկական |1430 |1 |8 |4 |2271 |
|ամբուլատորիա | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Գեղամասարի բժշկական |2569 |3 |22 |5 |3697 |
|ամբուլատորիա (Գեղամասար, | | | | | |
|Արփունք, Ավազան, Արեգունի, | | | | | |
|Դարանակ, Ծափաթաղ, Նորակերտ) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Մասրիկի բժշկական ամբուլատորիա|3896 |2 |10 |2 |5219 |
|(Մ. Մասրիկ, Փ. Մասրիկ, | | | | | |
|Կուտական, Տրետուք, Կախակն) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Շատվանի բժշկական ամբուլատորիա|2531 |2 |7 |2 |3576 |
|(Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, | | | | | |
|Ջաղացաձոր, Նորաբակ, Սոթք, | | | | | |
|Կութ, Ազատ) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Ճամբարակի վարչատարածք | | | | |19600 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Ճամբարակի պոլիկլինիկա |30520 |3 |10 |3 |13452 |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Դպրաբակի բժշկական |4681 |3 |11 |1 |2139 |
|ամբուլատորիա (Դպրաբակ, | | | | | |
|Ձորավանք, Անտառամեջ, | | | | | |
|Կալավան, Այգուտ) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Շորժայի բժշկական ամբուլատորիա|4205 |3 |10 |3 |4011 |
|(Շորժա, Արտանիշ, Ջիլ, | | | | | |
|Աղբերք, Դրախտիկ) | | | | | |
|_____________________________|_________|_____|_____|___________|_________|
|Ընդամենը | |244 |597 |213 |272433 |
._________________________________________________________________________.
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

|Բուժհաստատության |Մահճա- |Մահճա- |Մահճա- |Ծանրա-|Բժիշկ|Բուժ.|Այլ |Տարածք|
|անվանումը |կալների|կալների|կալ |բեռն- | |քույր|աշխա-|քառ. մ|
| |թիվը |թիվը |/օրեր |վածու-| | |տող | |
| |(2000թ)|(2001թ)|(տարվա |թյուն | | | | |
| | | |կտրված-|/օր | | | | |
| | | |քով) | | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|Գավառի հիվանդանոց|255 |90 |11340 |131.5 |16 |63 |40 |9000 |
|(բաժանմունքներ) | | | | | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|վիրաբուժական |60 |15 |4152 |207.7 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|թերապևտիկ |80 |15 |1251 |83.4 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|սրտաբանական |25 |10 |930 |93.0 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|քիթ-կոկորդ |25 |15 |1071 |71.4 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|ներվային |25 |10 |892 |89.2 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|ինֆեկցիոն |30 |15 |2914 |194.2 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|մանկական |10 |10 |630 |42.0 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|Գավառի ծննդատուն |38 |38 |5089 |--- |11 |42 |15 |3664 |
|(բաժանմունքներ) | | | | | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|մանկաբարձական |25 |25 |3338 |138,5 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|հղիների պաթոլոգիա|5 |5 |395 |79 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|գինեկոլոգիա |5 |5 |1207 |241,4 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|աբորտի |3 |3 |149 |49,7 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|Սևանի հիվանդանոց|160 |130 |3635 |66.4 |32 |82 |22 |7000 |
|(բաժանմունքներ) | | | | | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|վիրաբուժական |25 |25 |1896 |75.8 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|վնասվածքաբանական |10 |10 |1106 |110 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|թերապևտիկ |20 |15 |309 |20.6 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|ուռոլոգիական |20 |15 |1698 |113 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|մանկական |10 |10 |298 |29.6 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|ինֆեկցիոն |10 |10 |331 |33.1 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|նյարդաբանական |10 |10 |67 |6.7 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|մանկաբարձական |20 |15 |2048 |136 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|քիթ-կոկորդ-ականջ |5 |- | | | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|հղիների պաթոլոգիա|10 |5 |194 |33.8 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|գինեկոլոգիական |15 |10 |442 |44.2 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|աբորտի |5 |5 |28 |5.6 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|Վերակենդանացման |6 |6 |219 |36.5 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|Վարդենիսի |60 |60 |5275 |88 |24 |114 |74 |7514 |
|հիվանդանոց | | | | | | | | |
|(բաժանմունքներ) | | | | | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|վիրաբուժական |15 |15 |2186 |146 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|թերապևտիկ |10 |10 |313 |31.3 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|մանկաբարձական |10 |10 |1347 |135 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|մանկական |10 |10 |388 |39 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|գինեկոլոգիական |5 |5 |528 |105.6 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|ինֆեկցիոն |10 |10 |513 |51 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|Ճամբարակի |65 |55 |6032 |109.6 |14 |63 |21 |5467 |
|հիվանդանոց | | | | | | | | |
|(բաժանմունքներ) | | | | | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|վիրաբուժական |20 |15 |1494 |99.6 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|թերապևտիկ |20 |15 |1311 |37.4 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|մանկաբարձական |8 |8 |1153 |144 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|մանկական |5 |5 |1141 |131 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|ինֆեկցիոն |5 |5 |788 |157.6 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|գինեկոլոգիական |5 |5 |35723 |71.4 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|աբորտի |2 |2 | |11.5 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|Մարտունու |105 |105 |16354 |148 |36 |88 |38 |13882 |
|հիվանդանոց | | | | | | | | |
|(բաժանմունքներ) | | | | | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|թերապևտիկ |15 |15 |1680 |112 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|ինֆեկցիոն |15 |15 |751 |50 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|վիրաբուժական |20 |20 |5860 |291 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|տրավմատոլոգիական |15 |15 |2437 |163 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|նևրոլոգիական |15 |15 |1770 |120 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|սրտաբանական |10 |10 |1720 |172 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|մանկական |15 |15 |1749 |117 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|վերակենդանացման |5 |5 |337 |74 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|Մարտունու |25 |25 |5594 | |16 |42 |8 |1900 |
|ծննդատուն | | | | | | | | |
|(բաժանմունքներ) | | | | | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|ծննդաբերական |15 |15 |3570 |238 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|գինեկոլոգիական |9 |9 |1324 |202 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|աբորտի |1 |1 |200 |2640 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|Վարդենիկի |14 |14 |1612 |115.4 |8 |33 |5 |729 |
|առողջության | | | | | | | | |
|կենտրոն | | | | | | | | |
|(բաժանմունքներ) | | | | | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|ծննդաբերական |4 |4 |356 |214 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|մանկական |5 |5 |330 |66 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|թերապևտիկ |5 |5 |426 |35 | | | | |
|_________________|_______|_______|_______|______|_____|_____|_____|______|
|ընդամենը |722 |517 | | |157 |527 |223 | |
._________________________________________________________________________.
ՍՊԱՍՎԵԼԻՔ ԻՐԱՎԻՃԱԿԸ`
Ելնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից` մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման համար առաջարկվում է կիրառել հետևյալ սկզբունքները` . առողջապահական առաջնային օղակի զարգացումը և գործող
ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինումը ընտանեկան
բժշկության ինստիտուտով (2001-2005 թթ.), ինչն իր հերթին կնպաստի
հիվանդանոցային ծառայության բեռի թեթևացմանը և օպտիմալացմանը, . հիվանդանոցային օղակում կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների
ուժեղացում (բազմապրոֆիլային հիվանդանոցների կազմում կենտրոնացված
ախտորոշիչ ծառայությունների ստեղծումը) . հիվանդանոցային համակարգի և նրա կադրային ներուժի օպտիմալացում:
Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակ
i
Ծրագրի իրականացման համար ուսումնասիրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությանը վերաբերող բազային տվյալները և հստակեցվել են մարզում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները: Ծրագրի նպատակն է ապահովել`
. կադրային ներուժի նպատակային և արդյունավետ տեղաբաշխում,
. ֆինանսական ծախսերի կրճատում և ռացիոնալ օգտագործում,
. բժշկական օգնության և սպասարկման որակ և մատչելիություն,
. վարչական կառավարման մեխանիզմների պարզեցում Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է` . Մարզի մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների վերակազմակերպում
(միացում): Հետագայում, գործող պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվեն
ընտանեկան բժշկի գրասենյակներ: Անցումային շրջանում բուժօգնության
կազմակերպումն իրականացվելու է թիմային սկզբունքով, որի մեջ ամրագրվելու
են` մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ
մանկաբարձ-գինեկոլոգ: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական
ծառայությունը դեռ պահպանվելու է, ընթացքում կենսաթոշակառուները և
համատեղությամբ աշխատող նեղ մասնագետներն աստիճանաբար աշխատանքից ազատվելու
են: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից հետո նեղ
մասնագիտական ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցային օղակ: Նեղ
մասնագետները կաշխատեն պայմանագրային սկզբունքով` համատեղելով
հիվանդանոցային և ամբուլատոր ընդունելությունը, . մարզում գործող բոլոր կանանց կոնսուլտացիաների գործունեությունը
կազմակերպել պոլիկլինիկաների կազմում, . մարզի բոլոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մասնավորեցում`
բացառությամբ «Սևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի» . գյուղական բժշկական ամբուլատորիաների վերակազմակերպում (միացում)
ֆինանսական, վարչական և մեթոդական ենթակայություն տարածքային
պոլիկլինիկաներին: Մարզի ամբուլատորիաների միացումը տվյալ տարածաշրջանի
պոլիկլինիկային կբարձրացնի գյուղական վայրերում բուժօգնության որակը,
հնարավորություն կընձեռի գյուղական բնակչությանն օգտվելու նեղ մասնագիտական
և լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններից: Դրա հետ միասին կխնայվեն
ֆինանսական ռեսուրսներ, որոնք ներկայումս օգտագործվում են ամբուլատորիաների
վարչական անձնակազմի աշխատավարձերի ծախսերը հոգալու համար, . Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում կառուցված կամ
վերանորոգված գյուղական բժշկական ամբուլատորիաների անկախ պահելու
նպատակահարմարությունը կթողնվի մարզպետարանի հայեցողությանը:
ԵԼՆԵԼՈՎ ՎԵՐԸ ՇԱՐԱԴՐՎԱԾԻՑ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՏԿԵՐԸ
._________________________________________________________________________.
|Բուժհաստատության |Կառուցվածքային | Սպասվելիք | Սպասարկող |
|անվանումը |փոփոխությունները| արդյունքը |բնակչության թիվը|
|_______________________|________________|_______________|________________|
|Գավառի վարչատարածք | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Գավառի պոլիկլինիկա |թողնել նույն |11 ընտանեկան |33694 |
| |կարգավիճակով |բժշկի գրասենյակ| |
|_______________________|________________|_______________|________________|
|Գավառի մանկական |միացնել | |19600 |
|պոլիկլինիկա |մեծահասակների | | |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Սարուխանի բժշկական |թողնել նույն |6 ընտանեկան |13272 |
|ամբուլատորիա (Սարուխան,|կարգավիճակով |բժշկի գրասենյակ| |
|Լանջաղբյուր, | | | |
|Գեղարքունիք) | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Կարմիրգյուղի բժշկական |միացնել |3 ընտանեկան |6459 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Նորատուսի բժշկական |միացնել |3 ընտանեկան |6322 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Գանձակի բժշկական |միացնել |3 ընտանեկան |6128 |
|ամբուլատորիա (Գանձակ, |տարածքային |բժշկի գրասենյակ| |
|Ծաղկաշեն) |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Լճափի բժշկական |միացնել |2 ընտանեկան |4125 |
|ամբուլատորիա (Լճափ, |տարածքային |բժշկի գրասենյակ| |
|Ծովազարդ, Հայրավանք) |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Սևանի վարչատարածք | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|«Սևանի պոլիկլինիկա» |վերակազմակերպել`|17 ընտանեկան |35527 |
| ՓԲԸ |դրան միացնելով |բժշկի գրասենյակ| |
| |«Սևանի | | |
| |ստոմատոլոգիական | | |
| |պոլիկլինիկա | | |
| |ՓԲԸ-Ն | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Սևանի մանկական |միացնել |-- |23011 |
|պոլիկլինիկա |մեծահասակների | | |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Լճաշենի բժշկական |միացնել |2 ընտանեկան |4255 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Չկալովկայի բժշկական |միացնել |1 ընտանեկան |975 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
|(Չկալովկա, Նորաշեն) |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Դդմաշենի բժշկական |միացնել |2 ընտանեկան |5250 |
|ամբուլատորիա (Դդմաշեն, |տարածքային |բժշկի գրասենյակ| |
|Զովաբեր, Ծաղկունք) |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Ծովագյուղի բժշկական |միացնել |2 ընտանեկան |4258 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
|(Ծովագյուղ, Սեմյոնովկա)|պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Մարտունու վարչատարածք | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Մարտունու պոլիկլինիկա |թողնել նույն |22 ընտանեկան |44386 |
| |կարգավիճակով |բժշկի գրասենյակ| |
|_______________________|________________|_______________|________________|
|Մարտունու մանկական |միացնել |-- |38211 |
|պոլիկլինիկա |տարածքային | | |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Ծովինարի բժշկական |միացնել |2 ընտանեկան |4812 |
|ամբուլատորիա |Վարդենիկի |բժշկի գրասենյակ| |
| |առողջության | | |
| |կենտրոնին | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Ն. Գետաշենի բժշկական |միացնել |1 ընտանեկան |3176 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Երանոսի բժշկական |միացնել |2 ընտանեկան |5878 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Արծվանիստի բժշկական |միացնել |1 ընտանեկան |3007 |
|ամբուլատորիա |Վարդենիկի |բժշկի գրասենյակ| |
| |առողջության | | |
| |կենտրոնին | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Վ. Գետաշենի բժշկական |միացնել |2 ընտանեկան |4741 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Զոլաքարի բժշկական |միացնել |3 ընտանեկան |6659 |
|ամբուլատորիա |Վարդենիկի |բժշկի գրասենյակ| |
| |առողջության | | |
| |կենտրոնին | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Գեղհովիտի բժշկական |միացնել |3 ընտանեկան |6241 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Ձորագյուղի բժշկական |միացնել |2 ընտանեկան |4450 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Վաղաշենի բժշկական |միացնել |2 ընտանեկան |3950 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Վարդենիսի վարչատարածք | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Վարդենիսի պոլիկլինիկա |թողնել նույն |13 ընտանեկան |27994 |
| |կարգավիճակով |բժշկի գրասենյակ| |
|_______________________|________________|_______________|________________|
|Վարդենիսի մանկական |միացնել | |26211 |
|պոլիկլինիկա |մեծահասակների | | |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Ծովակի բժշկական |միացնել |2 ընտանեկան |4359 |
|ամբուլատորիա (Ծովակ, |տարածքային |բժշկի գրասենյակ| |
|Լճավան, Մաքենիս, |պոլիկլինիկային | | |
|Ախպրաձոր) | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Կարճաղբյուրի բժշկական |միացնել |1 ընտանեկան |2271 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
| |պոլիկլինիկային | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Գեղամասարի բժշկական |միացնել |2 ընտանեկան |3697 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
|(Գեղամասար, Արփունք, |պոլիկլինիկային | | |
|Ավազան, Արեգունի, | | | |
|Դարանակ, Ծափաթաղ, | | | |
|Նորակերտ) | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Մասրիկի բժշկական |միացնել |2 ընտանեկան |5219 |
|ամբուլատորիա |տարածքային |բժշկի գրասենյակ| |
|(Մ. Մասրիկ, Փ. Մասրիկ, |պոլիկլինիկային | | |
|Կուտական, Տրետուք, | | | |
|Կախակն) | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Շատվանի բժշկական |միացնել |1 ընտանեկան |3576 |
|ամբուլատորիա (Շատվան, |տարածքային |բժշկի գրասենյակ| |
|Շատջրեք, Գեղամաբակ, |պոլիկլինիկային | | |
|Ջաղացաձոր, Նորաբակ, | | | |
|Սոթք, Կութ, Ազատ) | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Ճամբարակի վարչատարածք | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Ճամբարակի պոլիկլինիկա |թողնել նույն |6 ընտանեկան |13452 |
| |կարգավիճակով |բժշկի գրասենյակ| |
|_______________________|________________|_______________|________________|
|Դպրաբակի բժշկական |թողնել նույն |1 ընտանեկան |2139 |
|ամբուլատորիա (Դպրաբակ, |կարգավիճակով |բժշկի գրասենյակ| |
|Ձորավանք, Անտառամեջ, | | | |
|Կալավան, Այգուտ) | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Շորժայի բժշկական |միացնել |2 ընտանեկան |4011 |
|ամբուլատորիա (Շորժա, |տարածքային |բժշկի գրասենյակ| |
|Արտանիշ, Ջիլ, Աղբերք, |պոլիկլինիկային | | |
|Դրախտիկ) | | | |
|_______________________|________________|_______________|________________|
|Ընդամենը | |124 ընտանեկան |272433 |
| | |բժշկի գրասենյակ| |
._________________________________________________________________________.
(Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակ բաժինը փոփ.
10.02.05 թիվ 99-Ն որոշում)
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս Գեղարքունիքի մարզում գործում են` 5 հիվանդանոց, 2 ծննդատուն, 1 առողջության կենտրոն: Մահճակալային ֆոնդը կազմում է 527 մահճակալ: Մահճակալների միջին ծանրաբեռնվածությունը` 30% է: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնված` մի կողմից պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով:
Ծրագրի իրականացման ընթացքում Գեղարքունիքի մարզում ծրագրվում է` . պահպանել գործող հիվանդանոցների թիվը . հիվանդանոցների կազմում ծավալել հագեցված ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն,
որը կսպասարկի ինչպես ստացիոնարներից, այնպես էլ պոլիկլինիկաներից ուղեգրված
ամբուլատոր հիվանդներին (պայմանագրային սկզբունքով):
Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզի հիվանդանոցային համակարգը կներկայանա հետևյալ բուժհաստատություններով`
1. Գավառի վարչատարածք`
ա) Գավառ քաղաքում նախատեսվում է հիվանդանոցին միացնել «Շտապ օգնության կայան» ՓԲԸ-ն` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով.
բ) հիվանդանոցում նախատեսվում է պահպանել մահճակալների թիվը, կատարել կառուցվածքային փոփոխություններ`
- միացնել թերապևտիկ, սրտաբանական և նևրոլոգիական բաժանմունքները
- միացնել վիրաբուժական և քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքները:
Արդյունքում ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
. ընդհանուր թերապևտիկ
. ընդհանուր վիրաբուժական
. մանկական
. ինֆեկցիոն
. ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
. արյան փոխներարկման կետը
. շտապ օգնության կայանը:
գ) Գավառ քաղաքի ծննդատունը թողնել ինքնուրույն կարգավիճակով` 40 մահճակալ հզորությամբ:
2. Սևանի վարչատարածք`
Սևան քաղաքում նախատեսվում է հիվանդանոցին միացնել «Շտապ օգնության կայան» ՓԲԸ-ն` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:
Հիվանդանոցում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
- միացնել վիրաբուժական, ուռոլոգիական, տրավմատոլոգիական բաժանմունքները
- միացնել թերապևտիկ, նևրոլոգիական բաժանմունքները
- տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք առանձին մասնաշենքում գործող
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը: Ազատված շենքն օտարել` - հաշվի առնելով հիվանդանոցի առանձին շենքում գործող ինֆեկցիոն բաժանմունքի
հակասանիտարական, անմխիթար վիճակը` բաժանմունքը տեղափոխել հիվանդանոցի
հիմնական շենք (առանձին մուտքի և ելքի պայմաններով) - օտարել առանձին շենքում գործող խոհանոցը` 220 քմ տարածքով, քանի որ
հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում գործում են բուֆետներ - օտարել հականեխիչ կայանը (բաժանմունքներում տեղակայված են ավտոկլավներ),
կաթսայատունը և լվացքատունը` 500 քմ ընդհանուր տարածքով:
Արդյունքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ (ներկայիս 130-ի փոխարեն): Հիվանդանոցն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
. ընդհանուր թերապևտիկ
. ընդհանուր վիրաբուժական
. մանկաբարձագինեկոլոգիական
. ինֆեկցիոն
. մանկական
. ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
. շտապ օգնության ծառայությունը
. արյան փոխներարկման կետը:
Հիվանդանոցի ներսում փոփոխությունների արդյունքում կազատվի 2956 քմ տարածք:
3. Մարտունու վարչատարածք
Մարտունու հիվանդանոցում նախատեսվում է կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
- միացնել վիրաբուժական և տրավմատոլոգիական բաժանմունքները
- միացնել թերապևտիկ, սրտաբանական, նևրոլոգիական բաժանմունքները
- ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը ծավալել ներկայիս ֆիզիոթերապևտիկ
բաժանմունքի տարածքում
- միացնել հիվանդանոցի երկրորդ հարկում տեղակայված մեծահասակների և
մանկական պոլիկլինիկաները: Հիվանդանոցի տարածքից հանել ոչ պետական
բժշկական ուսումնարանը:
Արդյունքում կգործի մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 100 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
. ընդհանուր թերապևտիկ
. ընդհանուր վիրաբուժական
. ինֆեկցիոն
. մանկական
. ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
. շտապ օգնության ծառայությունը
. արյան փոխներարկման կետը:
Մարտունու ծննդատունը վերանորոգվել է «ԻԿՈՒ» իտալական կազմակերպության կողմից, գտնվում է գերազանց վիճակում: Հարկ է նշել, որ Մարտունիում գրանցվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը (մարզի մակարդակով), ուստի առաջարկվում է ծննդատունը թողնել առանձին կարգավիճակով` 25 մահճակալ հզորությամբ:
4. Վարդենիսի վարչատարածք`
Վարդենիս քաղաքում կգործի մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 60 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
. ընդհանուր թերապևտիկ
. ընդհանուր վիրաբուժական
. ինֆեկցիոն
. մանկական
. մանկաբարձագինեկոլոգիական
. ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
. շտապ օգնության ծառայությունը
. արյան փոխներարկման կետը:
Հիվանդանոցային համալիրում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունը` - հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի մի թևը կտրամադրվի թերապևտիկ
բաժանմունքին:
5. Ճամբարակի վարչատարածք`
Ճամբարակ քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 50 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
. ընդհանուր թերապևտիկ
. ընդհանուր վիրաբուժական
. ինֆեկցիոն
. մանկական
. մանկաբարձագինեկոլոգիական
. ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
. շտապ օգնության ծառայությունը
. արյան փոխներարկման կետը:
Այսպիսով, Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը.
.__________________________________________________________________.
|Բուժհաստատության անվանումը | Մահճակալների թիվը (2001 թ.)|
|_____________________________________|____________________________|
|Գավառի հիվանդանոց (բաժանմունքներ) | 90 |
|_____________________________________|____________________________|
|ընդհանուր վիրաբուժական | 30 |

|ընդհանուր թերապևտիկ | 25 |
|_____________________________________|____________________________|
|ինֆեկցիոն | 20 |
|_____________________________________|____________________________|
|մանկական | 15 |

|Գավառի ծննդատուն (բաժանմունքներ) | 40 |
|_____________________________________|____________________________|
|մանկաբարձական | 25 |
|_____________________________________|____________________________|
|գինեկոլոգիական | 15 |

|Սևանի հիվանդանոց (բաժանմունք) | 90 |
|_____________________________________|____________________________|
|ընդհանուր վիրաբուժական | 20 |
|_____________________________________|____________________________|
|ընդհանուր թերապևտիկ | 20 |

|ինֆեկցիոն | 10 |
|_____________________________________|____________________________|
|մանկական | 10 |

|մանկաբարձական | 15 |
|_____________________________________|____________________________|
|գինեկոլոգիական | 15 |
|_____________________________________|____________________________|
|Վերակենդանացման | 6 |
|_____________________________________|____________________________|
|Վարդենիսի հիվանդանոց (բաժանմունքներ) | 60 |
|_____________________________________|____________________________|
|ընդհանուր վիրաբուժական | 15 |

|ընդհանուր թերապևտիկ | 15 |
|_____________________________________|____________________________|
|ինֆեկցիոն | 5 |
|_____________________________________|____________________________|
|մանկական | 10 |
|_____________________________________|____________________________|
|մանկաբարձական | 10 |
|_____________________________________|____________________________|
|գինեկոլոգիական | 5 |

|Ճամբարակի հիվանդանոց (բաժանմունքներ) | 50 |
|_____________________________________|____________________________|
|ընդհանուր վիրաբուժական | 15 |
|_____________________________________|____________________________|
|ընդհանուր թերապևտիկ | 10 |
|_____________________________________|____________________________|
|ինֆեկցիոն | 5 |
|_____________________________________|____________________________|
|մանկական | 5 |

|մանկաբարձական | 8 |
|_____________________________________|____________________________|
|գինեկոլոգիական | 5 |
|_____________________________________|____________________________|
|աբորտի | 2 |
|_____________________________________|____________________________|
|Մարտունու հիվանդանոց (բաժանմունքներ) | 100 |
|_____________________________________|____________________________|
|ընդհանուր թերապևտիկ | 20 |
|_____________________________________|____________________________|
|ընդհանուր վիրաբուժական | 30 |
|_____________________________________|____________________________|
|ինֆեկցիոն | 15 |
|_____________________________________|____________________________|
|մանկական | 15 |
|_____________________________________|____________________________|
|վերակենդանացման | 5 |
|_____________________________________|____________________________|
|մանկաբարձագինեկոլոգիական | 20 |
|_____________________________________|____________________________|
|Մարտունու ծննդատուն (բաժանմունքներ) | 25 |
|_____________________________________|____________________________|
|ծննդաբերական | 15 |
|_____________________________________|____________________________|
|գինեկոլոգիական | 10 |
|_____________________________________|____________________________|
|Վարդենիկի առողջության կենտրոն | 14 |
|_____________________________________|____________________________|
|ծննդաբերական | 4 |
|_____________________________________|____________________________|
|մանկական | 5 |
|_____________________________________|____________________________|
|թերապևտիկ | 5 |
|_____________________________________|____________________________|
|Ընդամենը | 469 |
.__________________________________________________________________.
Օպտիմալացման արդյունքում Գեղարքունիքի մարզում մահճակալային ֆոնդը 517-ից կկրճատվի մինչև 469-ը և կազատվի 3656 քմ տարածք: