040.0702.060801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2001 թվականի N 702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 13000.0 հազ. դրամ, որից`
ա) «Էկոնոմիկա» հանդես» պետական փակ բաժնետիրական ընկերության սուբսիդավորման համար` 10000.0 հազ. դրամ (2001 թվականի երրորդ եռամսյակում),
բ) Մետաղափորձական հսկողության ազգային պալատի պահպանման համար` 3000.0 հազ. դրամ (2001 թվականի երրորդ եռամսյակում), այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 2500.0 հազ. դրամ, ու «Գրասենյակային գույք և նյութեր» հոդվածով` 500 հազ. դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 6-ից: