Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XIV ՑՈՒՑԱՀԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XIV ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱ ...

 

 

041.0580.030801

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2001 թվականի N 580

 

ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XIV ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 2001 թվականի սեպտեմբերի 5-10-ը Մոսկվայում կայանալիք գրքի միջազգային XIV ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու համար 2001 թվականի սեպտեմբերի 4-11-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Մ. Դավոյան             - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                             գրահրատարակչության վարչության պետի տեղակալ

    Ս. Գեղամյան            - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                             գրահրատարակչության վարչության

                             գրահրատարակչության, պոլիգրաֆիայի զարգացման

                             ծրագրերի և գրատարածման բաժնի պետ

 

2. Ցուցահանդեսում տաղավարի վարձավճարը (1303.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով) և պատվիրակության անդամների Մոսկվա գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.08.2001
N 580
Որոշում