Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՆՈՒՇԻ, ԱՅԳԵՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ...

 

 

040.0713.070801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2001 թվականի N 713

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՆՈՒՇԻ, ԱՅԳԵՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԴՎԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ, ՂՈՒՐՍԱԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՂՈՒՐՍԱԼԻ, ՈՒՌՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արարատի մարզի Մրգանուշի, Այգեստանի գյուղական համայնքների ղեկավարների, Դվինի գյուղական համայնքի ավագանու անդամների, Լոռու մարզի Եղեգնուտի, Ղուրսալի գյուղական համայնքների ղեկավարների, Ղուրսալի, Ուռուտի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի ղեկավարի ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 401235 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 7-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թ.

օգոստոսի 7-ի N 713 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՆՈՒՇԻ, ԱՅԳԵՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԴՎԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ, ՂՈՒՐՍԱԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՂՈՒՐՍԱԼԻ, ՈՒՌՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

 NN                  Ծախսերը                            Գումարը

 ը/կ                                                     (դրամ)

________________________________________________________________

  1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000

 

այդ թվում`

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

      նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000

 

  2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ       15000

 

  3.  Կապի ծառայության վճարներ                          1000

 

  4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                    5000

 

  5.  Գրասենյակային ծախսեր                              1000

__________________________________________________________

        ընդամենը                                        52000

 

7 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

      (7 x 52000 դրամ)                                  364000

        

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

      (7092 ընտրող + 7092 x 0,05) x 5 դրամ              37235

__________________________________________________________

        Ընդամենը                                        401235

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.08.2001
N 713
Որոշում