Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0709.060801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2001 թվականի N 709

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հողերի բերրիության վերականգնման ու պահպանման և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության աճի ապահովման համար անհրաժեշտ գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների հայեցակարգին (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման և հողերի մելիորատիվ վիճակի բարելավման աշխատանքների կազմակերպման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում լրամշակել նախարարության կանոնադրությունը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2002-2005 թվականներին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների ծրագիր` նշելով ֆինանսավորման ծավալները և իրականացման ժամկետները.

գ) հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի վարման, ջրհավաքների և ցամաքեցուցիչների շահագործման, մաքրման, նորոգման նպատակով հիմնադրել փակ բաժնետիրական ընկերություն, որի պետական բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` ջրհավաքների և ցամաքեցուցիչների մասով առանձնացնել «Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի և վերահսկողության» պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնական ֆոնդերն ու համապատասխան ֆինանսավորումը և դրանք սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի և 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 6-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

օգոստոսի 6-ի N 709 որոշմամբ

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Տարածքի բնական (հողային, հիդրոլոգիական, կլիմայական) անբարենպաստ պայմաններում գյուղատնտեսության զարգացման և գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր ու կայուն բերք ստանալու համար իրականացվում է գյուղատնտեսական մելիորացիա, որն իրենից ներկայացնում է կազմակերպական-տնտեսական, ագրոնոմիական և տեխնիկական միջոցառումների համակարգ` նպատակաուղղված արմատապես բարելավելու այն գյուղատնտեսական հողերի վիճակը, որոնք ունեն ջրային, օդային ու ջերմային անբարենպաստ ռեժիմներ, անբավարար քիմիական և ֆիզիկական հատկանիշներ, ենթակա են ջրի ու քամու վնասակար մեխանիկական ազդեցություններին:

Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հողային և ջրային ռեսուրսները խիստ սահմանափակ են, գյուղատնտեսության հետագա զարգացման հիմնական ուղին մնում է գյուղատնտեսական մելիորացիան` ոռոգում, չորացում, ջրարբիացում և այլն, որոնց կիրառմամբ կարող է ապահովվել գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր և կայուն բերքի ստացում:

Սակայն գյուղատնտեսական մելիորացիայի ոչ ճիշտ կազմակերպումն առաջ է բերում հողերի աղակալում, գերխոնավացում ու ճահճակալում, և հաճախ դրանք դուրս են գալիս գյուղատնտեսության շրջանառությունից, տեղի է ունենում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության նվազում:

Նշված պատճառով, Արարատյան հարթավայրում շուրջ 15,0 հազ. հա նախկինում չաղակալված և թույլ աղակալված ոռոգելի տարածքները ներկայումս դարձել են միջին և ուժեղ աղակալված: Չնայած դրանք դեռևս գյուղատնտեսական շրջանառությունից դուրս չեն եկել, այստեղ բերքատվության անկումը կազմում է 50-70%:

Ոռոգման և չորացման ցանցերի, խորքային ու շատրվանող հորատանցքերի անբավարար աշխատանքի պատճառով ոռոգելի հողերի շուրջ 40%-ը գտնվում է գերխոնավացած և տարբեր աստիճանի աղակալման վիճակում: Անմխիթար վիճակում են գտնվում հատկապես ներհամայնքային ոռոգման ցանցերը:

Գոյություն ունեցող ջրման տեխնիկայի գիտականորեն հիմնավորված տարրերը կիրառելի չեն այժմ ստեղծված փոքր հողակտորների վրա: Գյուղատնտեսության վարման ներկա գործընթացում կարևոր բացթողում է ներքին ջրաչափությունը ջրօգտագործողների միջև ջրի բաշխման ժամանակ (ներտնտեսային ջրաբաշխում):

Գյուղատնտեսական մելիորացման ուղղությամբ տարվող անբավարար աշխատանքների արդյունքում հանրապետությունում 15 հազ. հա ոռոգելի հողեր ենթարկվել են կրկնակի աղակալման, 52,4 հազ. հա ջրովի վարելահողեր դարձել են անջրդի, 28,7 հազ. հա ոռոգելի հողեր չեն ոռոգվում, 8 հազ. հա-ի վրա հողերի չորացման փակ ցանցերը չեն գործում, գրեթե անգործության են մատնվել ջրարբիացման համակարգերը 450 հազ. հա-ի վրա: Հողերի և արոտների մելիորացման աշխատանքների արդյունքում ընկել են գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն ու համախառն բերքի ցուցանիշները: Վիճակի նման շարունակումը հղի է տնտեսական և սոցիալական վատթարացման ծանր հետևանքներով:

Անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների իրականացման, ոռոգման աշխատանքների կազմակերպման, ջրօգտագործողների կոոպերատիվների և դրանց միությունների ուսուցման, կայացման, ոռոգվող ու չորացվող հողատարածքների ընդլայնման և գյուղատնտեսական մելիորացիայի հեռանկարային զարգացման հարցերի կազմակերպման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

(համառոտ բնութագիր)

 

Ծրագրի հիմնական նպատակներն են` - հողերի մելիորատիվ վիճակի բարելավման միջոցառումների իրականացում

2001-2005 թթ. - նպաստել ոռոգելի հողերի լիարժեք օգտագործմանը. - հողի սեփականաշնորհման պայմաններում հողակտորի «օպտիմալ» չափի որոշում`

ելնելով դրա վրա համալիր հողաշինարարական (ցանքաշրջանառության), ոռոգման

մեքենայական, ագրոտեխնիկական և այլ միջոցառումների իրականացման

պայմաններից, որոնք հիմնավորում են հողերի և ջրերի արդյունավետ

օգտագործումը, երաշխավորված բարձր բերքի ստացումը, շրջակա միջավայրի

էկոլոգիական հավասարակշռության պահպանումը:

Նշված նպատակների իրագործումը ենթադրվում է ապահովել` իրագործելով համալիր միջոցառումներ հետևյալ հիմնական ուղղություններով` . Հողի բերրիության պահպանման ու բերքատվության աճի ապահովման համար ՀՀ

հողային և ՀՀ ջրային օրենսգրքերով նախատեսված միջոցառումների

իրականացում. . գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների իրականացում. . իրավական-նորմատիվային դաշտի բարելավում (մասնակցություն ՀՀ ջրային

օրենսգրքի լրամշակմանը). . գյուղատնտեսական նպատակներով ջրօգտագործողների կողմից օգտագործվող ջրերի

վերահսկողության տեսչական ծառայության իրականացում` «Ագրարային պետական

տեսչությունների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում. . մասնակցություն «Միջտնտեսային նշանակության ոռոգման համակարգերի և

համայնքային նշանակության ջրամբարների ապապետականացման մասին» ՀՀ օրենքի

նախագծի մշակմանը. . ջրօգտագործման կանոնների լրամշակում. . մասնակցություն ոռոգման ջրի սակագների մեխանիզմների մշակման և սահմանման

գործընթացին. . նպաստել ոռոգման նպատակով մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրմանը. . նպաստել ոռոգման ջրի կորուստների նվազեցմանը:

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԻ ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՎԻՃԱԿԸ

 

Հանրապետության ոռոգելի տարածքը 01.01.2001 թ. դրությամբ կազմում է 273,5 հազ. հա, որից դրենաժի տակ է գտնվում 34,3 հազ. հա, այդ թվում` փակ դրենաժի տակ 8,0 հազ. հա և բացի տակ` 26,3 հազ. հա: Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, գրունտային ջրերի մակարդակների կարգավորման, հողատեսքերի աղակալման, բնակավայրերի ջրակալման և տարափոխիկ հիվանդությունների կանխման, մշակաբույսերի բնականոն աճի ապահովման նպատակներով հանրապետության գերխոնավ հողերի տարածքներում` սկսած 1950-ական թթ-ից, կառուցվել են 1648 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցեր, այդ թվում` բաց` 978 կմ և փակ` 670 կմ:

Մինչև 1991 թ. գերխոնավ հողերի տարածքը տատանվում էր 20-22 հազ. հա սահմաններում: Այդ ժամանակաշրջանում կոլեկտորադրենաժային ցանցերն ամեն տարի ամբողջովին մաքրվում և վերանորոգվում էին պետական բյուջեի կողմից հատկացված միջոցների հաշվին: Սկսած 1992թ.` ֆինանսավորման բացակայության կամ թերֆինանսավորման պատճառով դրենաժային ցանցերը կամ չմաքրվեցին կամ թերի մաքրվեցին, որի պատճառով աստիճանաբար, իսկ 1994 թ.-ից` կտրուկ, գերխոնավ հողերի մակերեսներն աճեցին և 1997 թ. կազմեցին 29,8 հազ. հա: Գրունտային ջրերի մակարդակների անթույլատրելի բարձր տեղադիրքի, նրանցում պարունակվող ագրեսիվ հիդրոկարբոնատ-մագնիում-նատրիումական հանքայնացման առկայության, հողատեսքերի ծանր մեխանիկական կազմի, ջրման ու լվացման ռեժիմների խախտման, մշակաբույսերի ցածր իռիգացիոն որակ ունեցող ջրերով ոռոգման պատճառներով հողերի մելիորատիվ վիճակը վատթարացավ: Արարատյան հարթավայրում երկրորդական աղակալման ենթարկվեցին շուրջ 15 հազ. հա հողեր, որոնցից շուրջ 5,0 հազ. հա` նախկինում աղազերծված հողեր: Նշված բացասական գործոնները բերեցին ոռոգելի հողերի բերքատվության զգալի անկման, հարյուրավոր հեկտար սեփականաշնորհման հողեր չէին մշակվում ջրակալված և աղակալված լինելու պատճառով: Տագնապալի էր նաև բնակավայրերի սանիտարահիգիենիկ ու տարածքների էկոլոգիական վիճակը, եթե 1991 թ. ջրակալված էին 47 բնակավայր, ապա 1996 թ. դրանց թիվը հասավ 78-ի, եթե մինչև 1994 թ. մալարիա հիվանդությունը հարթավայրում իսպառ վերացվել էր, ապա 1997 թ. մալարիայով հիվանդների թիվը հասավ 674 հոգու: Այլ խոսքով ասած, ստեղծվել էր մի իրավիճակ, որը չկանխելը կարող էր բերել անդառնալի հետևանքների, դրանց վերացումը կպահանջեր շատ ավելի մեծ կապիտալ ներդրումներ, քան պատճառների վերացումը:

Իսկ հիմնական պատճառը կոլեկտորադրենաժային ցանցերի անբավարար տեխնիկական վիճակն էր, դրենաժների ընդհանուր երկարության շուրջ 70%-ը մաքրման և վերականգնման կարիք ունեին:

1998-2000 թթ. հանրապետության բյուջեի և Համաշխարհային բանկի վարկի միջոցների հաշվին հանրապետության դրենաժների վրա կատարված զգալի աշխատանքների շնորհիվ գերխոնավ հողերի մակերեսները 2000 թ. կրճատվեցին շուրջ 10,0 հազ. հա և կազմեցին 20,0 հազ. հա, ջրակալված բնակավայրերի քանակը նվազեց 43-ով, իսկ մալարիայով հիվանդների քանակը 2000 թ. կազմեց ընդամենը 25 հոգի:

Հողերի մելիորատիվ վիճակի գնահատման կարևորագույն ցուցանիշներն են հանդիսանում գրունտային ջրերի տեղադրման խորությունը, դրանց հանքայնացման աստիճանը, քիմիական կազմն ու հիմնայնությունը, դրանց վտանգավորությունը` հողատեսքերում աղակալում և ալկալիացում առաջացնելու տեսակետից, և հողատեսքերի աղային կազմը:

Հաշվի առնելով վերոհիշյալ ցուցանիշները` հարթավայրի ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակը ներկայիս դրությամբ գնահատվում է հետևյալ կերպ` - բավարար մելիորատիվ վիճակում գտնվող հողեր` 236,9 հազ. հա: Սրանք

չաղակալված, անվտանգ քիմիական կազմով ու թույլատրելի խորության վրա

տեղադրված գրունտային ջրերով հողերն են, - անբավարար մելիորատիվ վիճակում գտնվող հողեր` 36,6 հազ. հա: Սրանք թույլից

ուժեղ աստիճանի աղակալված և վերջին տասնամյակում երկրորդական աղակալման

ենթարկված հողերն են: Բացի դրանից, 34,9 հազ. հա-ից 20,0 հազ. հա հողերը

գտնվում են գերխոնավ վիճակում:

Հանրապետության ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման նպատակով հատկացված կապիտալ ներդրումները հեռու են բավարար լինելուց: Հատկացված ֆինանսավորման շնորհիվ յուրաքանչյուր տարի մաքրվում և վերանորոգվում է բաց հորիզոնական ցանցերի ընդհանուր երկարության միայն 30%-ը կամ 300 կմ, այն դեպքում, երբ դրենաժներն ու ջրհավաքները` 803 կմ երկարությամբ, համաձայն սահմանված նորմերի, ենթակա են մաքրման ամեն տարի, իսկ կոլեկտորները (175 կմ)` երկու տարին մեկ անգամ:

Արարատյան հարթավայրի 8 հազ. հա տարածքների վրա կառուցված 670 կմ ընդհանուր երկարությամբ փակ հորիզոնական դրենաժների վերականգնման նպատակով, սկսած 1992 թ.-ից, ֆինանսավորման միջոցներ չեն հատկացվում, որի պատճառով ցանցերը հիմնականում գտնվում են խցանված վիճակում` տեղիք տալով հողերի գերխոնավացմանը և երկրորդական աղակալմանը: Այս տարածքներում մշակաբույսերի բերքատվությունը ցածր է միջինից 20-30%:

Այլ խոսքով ասած, հատկացվող միջոցների սահմաններում հնարավորություն է ընձեռվում ապահովել գերխոնավ հողերի մակերեսները 18-20 հազ. հա սահմաններում, իսկ նախկինում աղակալման ենթարկված հողատարածքների մակերեսները մնում են անփոփոխ:

Հարթավայրի ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակը հիմնովին բարելավելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվերով Համաշխարհային բանկի «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրում մշակվել է «Արարատյան հարթավայրի դրենաժային ցանցերի վերականգնում» ենթածրագիրը` 10,74 մլն դոլար նախահաշվային արժեքով, որի իրականացումը հնարավորություն կընձեռի հարթավայրի 13 կոլեկտորադրենաժային համակարգերի արմատական վերակառուցումից հետո գերխոնավ հողերի մակերեսները հասցնել 10,2 հազ. հա-ի: Ծրագրի իրականացումից հետո այդ մակերեսները զրոյական վիճակի բերելու և հարթավայրի աղակալված հողերն աղազերծելու նպատակով աշխատանքների երկրորդ փուլում ծրագրվում է`

- խտացնել դրենաժային ցանցերն այն հաշվով, որպեսզի դրանց տեսակարար

երկարությունը հավասարվի 80-100 մ/հա,

- 10,0 հազ. հա թույլ աղակալված հողերն աղազերծել վաղ գարնանային և ուշ

աշնանային ջրով լվացումներով,

- 24,9 հազ. հա միջին-ուժեղ աղակալված հողերն աղազերծել լոկալ աղազերծման

մեթոդոլոգիայով:

«Արարատյան հարթավայրի դրենաժային ցանցերի վերականգնում» ենթածրագիրը «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի ֆինանսավորման պակասեցման պատճառով ծրագրից հանվել է, որը, մեր կարծիքով, անհանդուրժելի է:

Արարատյան հարթավայրում գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր և կայուն բերքի ապահովման երաշխիքը մելիորացման համալիր միջոցառումների իրականացումն է, որոնցից կարևորագույնը գերխոնավ հողերի չորացումն է և աղակալված տարածքների աղազերծումը:

 

ՈՌՈԳՈՒՄ

 

Ներկայումս հանրապետությունում ոռոգելի հողատարածքները կազմում են 273,5 հազ. հա, որից ՀՀ կառավարության 1999 թ. հունվարի 20-ի N 31 որոշմամբ` 52,4 հազ. հա չոռոգվող հողատարածքներ ժամանակավորապես դասվեցին անջրդի հողատարածքների շարքը: Միաժամանակ, ՀՀ կառավարության հանձնարարությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվեց չոռոգվող հողատարածքները ոռոգելիի շարքը վերադարձնելու միջոցառումների ծրագիր, որը հաստատվեց ՀՀ կառավարության կողմից:

2001 թ. հունվարի 1-ի դրությամբ օգտագործվող ոռոգելի հողատարածքների մակերեսը կազմում է 221,1 հազ. հա, որից 175,5 հազ. հա սպասարկվում է «Ոռոգում» ՓԲԸ-ի կողմից, իսկ 46,0 հազ. հա` համայնքների կողմից` տեղական ջրաղբյուրներից: 2001 թ. «Ոռոգում» ՓԲԸ-ի ֆինանսական զարգացման ծրագրով նախատեսված է ոռոգել 146,8 հազ. հա, փաստորեն 28,7 հազ. հա ոռոգելի հողատարածքներ տարբեր պատճառներով ընդգրկված չեն 2001 թ. ոռոգման ծրագրում:

Հանրապետությունում վերջին 5 տարիների ընթացքում ոռոգման նպատակով տարեկան օգտագործվում է 1,5-1,6 մլրդ խմ ջուր: Ոռոգման համակարգի օգտակար գործողության գործակիցը չի գերազանցում 0,5-ը, դա նշանակում է, որ դաշտում գյուղատնտեսական մշակաբույսերին տրվում է 750-800 մլն խմ ջուր, կամ 1 հա-ին ոռոգման շրջանում միջին հաշվով` 3,9-4,2 հազ. խմ ջուր:

Բացի վերը նշված անբավարար հողօգտագործումից, ոռոգման բնագավառում առկա են մի շարք բացթողումներ և բացասական երևույթներ` . ոռոգման ներտնտեսային ցանցերի անբավարար տեխնիկական վիճակը, որտեղ

կորուստները միջին հաշվով կազմում են 30-32%, . սեփականաշնորհման արդյունքում ձևավորված գյուղացիական տնտեսություններն

ունեն փոքր չափեր, որը հնարավորություն չի տալիս կազմակերպել համալիր

հողաշինարարական, մելիորատիվ մեքենայական, ագրոտեխնիկական և այլ

միջոցառումներ, . նշված հողակտորների վրա ժամանակավոր ոռոգիչը, որպես ներտնտեսային ցանցի

կարևոր բաղադրիչ, չի մասնակցում ջրաբաշխման գործընթացին: Նախ`

մշակաբույսերի բազմազանությունը, որը տարբեր է ջրման նորմերով ու

ժամկետներով, և սեփականության իրավունքը գործնականում բացառում են մեկ

հողամասի մեջ գտնվող ջրատարն օգտագործել կից հողաբաժնի ոռոգման համար;

Հիմնահարցի բարդույթը փոքր հողակտորների առկայությունն է, դրանցում

ցանցի բազմազանությունը, ջրման ժամկետ-նորմերի տարբերությունը, որոնք չեն

կարող կարգավորվել ջրաշրջանառության միասնական գրաֆիկ-ժամկետների

սահմաններում, . ստեղծված փոքր հողակտորների վրա ոչ միատարր գյուղատնտեսական մշակաբույսերի

մշակման պարագայում ստեղծվել է անհամամասնություն նախկինում մշակված և

գործող ջրման-ոռոգման նորմերի ու ջրի փաստացի ծախսի չափաքանակներում, . ներտնտեսային ջրաչափության բացակայություն, . առանձին հողակտորներում ջրի գերնորմատիվային կորուստների առկայություն, . ՋՍԿ-ների կողմից ջրօգտագործման աշխատանքների անբավարար իրականացում, . խորքային և շատրվանող ջրհորների անսարքության և վատ շահագործման

հետևանքով առաջացած վնասակար երևույթների (հողերի գերխոնավացում,

աղակալում, ջրածածկում, ճահճացում) առկայություն, . հողերի, ջրաղբյուրների մելիորատիվ-էկոլոգիական վիճակի վերահսկման

բացակայություն, . գյուղատնտեսական արտադրական օբյեկտների զարգացման ծրագրերի բացակայություն:

Վերոհիշյալ հիմնախնդիրներին լուծում տալու համար 2002-2005 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը և միջոցառումները` . ոռոգման ներտնտեսային ցանցերի վերականգնում, . մշակաբույսերի ջրման-ոռոգման նորմերի և ռեժիմների ճշգրտում, ջրման

արդյունավետ տեխնիկայի և դրա տարրերի հիմնավորում, . ոռոգման նորագույն տեխնոլոգիաների և ջրաչափերի ներդրում, ցուցադրում, . ՋՍԿ-ների և ՋՕՄ-երի զարգացման միջինաժամկետ ծրագրի իրականացում

Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային հիմնադրամի շրջանակներում, . ՀՀ խորքային և շատրվանող հորատանցքերի գույքագրման աշխատանքներ, . Արարատյան արտեզյան ավազանի ճնշումային ջրատար հորիզոնի ճնշման զգալի

անկման հետ կապված շատրվանող հորատանցքերի խմբավորում` ոռոգման և

ջրամատակարարման նպատակներով, . հողերի, ջրաղբյուրների մելիորատիվ-էկոլոգիական վիճակի վերահսկում, . գյուղատնտեսական արտադրության օբյեկտների զարգացման ծրագրերի

նախապատրաստում և համակարգում` տարածաշրջանների ծառայությունների

զարգացման ծրագրերի աջակցության համար:

 

Նշված ծրագրերի և միջոցառումների իրականացմամբ նախատեսվում է`

- վերականգնել ներտնտեսային ոռոգման համակարգերը` Համաշխարհային բանկի, Գյուղատնտեսության զարգացման ծրագրի (IFAD) և այլ դրամաշնորհների ու ծրագրերի շրջանակներում.

- դաշտային հետազոտությամբ պարզել գոյություն ունեցող ու առավել տարածում գտած ջրման սխեմաները, ոռոգման համակարգի վիճակը և դրա հնարավոր բարելավումն ու հարմարեցումը նոր պայմաններին, հողակտորների մեծացման իրական հնարավորությունները, սահմանել «օպտիմալ» մակերես-հողամասի չափերը.

- լաբորատոր պայմաններում գնահատել առավել տարածված ջրման սխեմաները, հաշվարկել տարբեր ելքերով տեղամասային բաժանարարի ջրթող հանգույցի աշխատանքային ռեժիմների գրաֆիկները, ջրման նորմերի տևողությունների նոմոգրամները, մշակել ջրաշրջանառության նոր սխեմաներ, միասնական ոռոգման միջոցով հասնել հողակտորների խոշորացման-օպտիմալացմանը: Ընդ որում, մելիորատիվ ցանցի օպտիմալ աշխատանքային պայմանները բավարարելուց բացի, սահմանված «օպտիմալ» մակերես-հողամասը պետք է միաժամանակ բավարարի նաև մեքենայացման, հողաշինարարության (ցանքաշրջանառության), ագրոտեխնիկական և ագրոքիմիացման բոլոր գիտականորեն հիմնավորված պահանջները:

Սահմանված «օպտիմալ» հողամասի վրա պետք է նախագծվեն ոռոգման բոլոր տարրերը` համակցելով և հարմարեցնելով դրանք ինչպես ներտնտեսային, այնպես էլ միջտնտեսային ոռոգման համակարգերի համատեղ աշխատանքի պայմաններին:

Մշակված նոր ջրման նորմերը և ռեժիմները, ջրման տարրերի արդյունավետ պարամետրերը, ջրման նորագույն տեխնիկաներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև սահմանված «օպտիմալ» մակերեսով հողամասում գյուղատնտեսական գիտության բոլոր միջոցառումները կիրառելու և դրանցում ուղղումներ մտցնելու նպատակով արդյունավետ է կազմակերպել ցուցադրական տնտեսություն` հատուկ կարգավիճակով, երկարաժամկետ գործունեությամբ: Այդ տնտեսությունը հնարավորություն կտա համոզմունք սերմանել բոլոր մնացած տնտեսություններին, համայնքներին` կիրառելու գործնականում կիրառություն գտած և՛ ջրման նորմեր-ռեժիմները, և՛ ջրման տարրերի պարամետրերը, և՛ ջրաշինարարության, ջրաչափության առաջատար փորձը:

Այդ տնտեսության օրինակով կարելի կլինի կազմակերպել ուսուցումներ` գյուղատնտեսության արտադրության բոլոր միջոցառումների օրինակելի կազմակերպման համար:

Ցուցադրական տնտեսությունում պետք է տեղադրվեն նաև հատուկ ավտոմատ սարքավորումներ, որոնք կանխատեսում են ջրման ժամկետները և ջրի պահանջը: Պտղատու ծառերի ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար կարևոր փաստարկ է հող-ջուր-բույս էկոհամակարգը, որի կարգավորումը կարելի է մշակել և կատարել ավտոմատ սարքերի կիրառմամբ, որն իրականացվում է հաշվի առնելով մթնոլորտային պայմանները (ջերմային, ռադիացիոն ռեժիմները).

- նոր նախագծված կամ վերակառուցված ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացնել որակյալ ջրաչափության միջոցառումներ: Այստեղ առավելագույնս պետք է ներդրվեն ավտոմատ և տեղական ցուցմունքագրման վստահելի ջրաչափերն ու մշակվեն որոշակի հստակ ծրագրեր` ջրաչափությունը կատարելու և արդյունքները հիմնավորելու համար,

- աշխատանքներ տանել ոռոգման միջտնտեսային համակարգերը և համայնքային նշանակության ջրամբարները փուլային ապապետականացմանը նախապատրաստելու ուղղությամբ,

- ուսումնասիրել և փաստագրել բոլոր տիպի ջրհորների աշխատանքային ռեժիմները, տալով դրանց տեխնիկական բնութագրերը, ջրընդունիչի խցանման աստիճանը, ջրատարների պարամետրերը, ջրի առավելագույն հորիզոնների չափը ջրհորում և նախատեսված տեղում:

Ելնելով գրունտային ջրերի մակարդակից` գնահատել հողերի մելիորատիվ վիճակն` ըստ գերխոնավացման և աղակալման վտանգի:

Պարզել յուրաքանչյուր շատրվանող հորի ելքը, տալ դրա աշխատանքային ռեժիմն` ըստ ոռոգվող հողատարածության պայմանի: Ավելցուկ ելքի դեպքում կազմակերպել դրանց խմբավորման տարբերակները:

Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել այդ հորերի աշխատանքային ռեժիմները և մշակել կարգավորումներ` փականային ռեժիմով դրանց աշխատեցնելու միջոցով:

Խորքային և շատրվանող հորերի անձնագրավորումը, դրանց աշխատանքային ռեժիմների ուսումնասիրությունն ու դրանց ազդեցության կանխագուշակումը հողերի մելիորատիվ վիճակի վրա, ինչպես և միջոցառումների մշակումն այն արգելափակելու նպատակներով նախատեսվում է իրականացնել 2 տարվա դիտումների ու դրանց մշակումների հիման վրա.

- հողերի, ջրաղբյուրների մելիորատիվ-էկոլոգիական վիճակի վերահսկումը, խորքային և ինքնաշատրվանող ջրհորների աշխատանքների կանխատեսումն ու դրա բարելավման ուղղությամբ միջոցառումների մշակումը, ինչպես նաև վերահսկողական աշխատանքները կարևոր միջոցառումների համալիր են: Սրանց ժամանակին և որակով իրականացումը կարևոր պայման է գյուղատնտեսական արտադրության հողատեսքերի արդյունավետ օգտագործման, կայուն, երկարաժամկետ և երաշխավորված բերքատվություն ապահովելու համար.

- գյուղատնտեսության արտադրական օբյեկտների համար մշակել զարգացման ծրագրեր, որոնք հիմնված կլինեն գիտատեխնիկական նվաճումներով հագեցված ցուցադրական տնտեսություններում փորձարկումների և ընդհանուր եզրահանգումների վրա: Այդ արդյունքները մյուս համայնքներում կիրառելու համար կմշակվեն և՛ կազմակերպչական, և՛ ուսուցման մեթոդներ` հաշվի առնելով տվյալ համայնքի հողակլիմայական, սոցիալ-տնտեսական և աշխարհագրական ու դիրքային առանձնահատկությունները:

Այս հիմնահարցի իրականացման համար կտրվի ժամկետ` ցուցադրական տնտեսության աշխատանքային գործունեությունը վերլուծելուց հետո:

Այդ խնդիրների լուծման համար երկրի ոռոգման երկրագործության գոտիներում կընտրվեն տիպիկ, բնորոշ հատվածներ (ֆերմերային տնտեսություններ, փորձամելիորատիվ կայաններ, դաշտային լաբորատորիաներ), որոնց միջոցով հնարավորություն կընձեռվի կազմակերպել հող-ջուր-բույս համակարգի պարբերական դաշտային և լաբորատոր հետազոտություններ` առաջիկա 3-4 տարիներին` պետական աջակցությամբ, իսկ հետագայում` ստեղծված ֆերմենտային տնտեսությունների հաշվին:

Հետազոտության արդյունքները պետք է տարածվեն հանրապետության համապատասխան տարածքների վրա` ըստ գոտիականության:

Հետազոտության արդյունքները պետք է հստակ նշագրումներ տան հողի և ջրի մելիորատիվ-էկոլոգիական վիճակների վատացման պատճառների վերաբերյալ, միջոցառումներ պետք է նախատեսվեն դրանք արգելափակելու համար, ու վերահսկում պետք է կատարվի դրանց չկրկնվելու համար:

Այս հիմնահարցի ուսումնասիրման և արդյունքների ներկայացման համար կպահանջվի 3-4 տարի, ու կտրվի գիտականորեն հիմնավորված մելիորատիվ, հիդրոտեխնիկական և այլ միջոցառումների համալիր` բնորոշ պայմանների համար:

 

ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԻ ՉՈՐԱՑՈՒՄ

 

Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, գրունտային ջրերի մակարդակների կարգավորման, հողատեսքերի աղակալման ու ալկալիացման, բնակավայրերի ջրակալման և տարափոխիկ հիվանդությունների կանխման, մշակաբույսերի բնական աճի ապահովման նպատակով հանրապետության ոռոգելի հողերի 34,3 հազ. հա վրա ներկայումս գործում են 1648,8 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցեր, այդ թվում` Արարատյան հարթավայրում` 1562,2 կմ (բայց ցանցեր` 892,2 կմ և փակ` 670,0 կմ):

1992-1997 թթ. ֆինանսավորման բացակայության կամ թերֆինանսավորման արդյունքում հանրապետության կոլեկտորադրենաժային ցանցերի ընդհանուր երկարության շուրջ 70% գտնվում էր անբավարար տեխնիկական վիճակում, որի պատճառով 1997 թ. վերջում հանրապետության գերխոնավ հողատարածքները, 1991 թ. 20 հազ. հա-ի դիմաց, կազմեցին 29,8 հազ. հա, այդ թվում` Արարատյան հարթավայրում` 27,7 հազ. հա:

1998-2001 թթ. Եվրոպական հանձնաժողովի Հայաստանում «Պարենային ապահովման ծրագրի» և Համաշխարհային Բանկի վարկի միջոցների ֆինանսավորման հաշվին իրականացվեցին հանրապետության կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման ու վերանորոգման զգալի աշխատանքներ, որոնք հնարավորություն ընձեռեցին գերխոնավ հողատարածքները կրճատել շուրջ 10,0 հազ. հա-ով` դրանք հանգեցնելով 20,0 հազ. հա-ի:

Հատկացվող միջոցները հնարավորություն են տալիս մաքրել և վերանորոգել ցանցերի ընդհանուր երկարության 30% կամ 300 կմ միայն այն դեպքում, երբ դրենաժներն ու ջրհավաքները` 717 կմ ընդհանուր երկարությամբ, ենթակա են մաքրման ամեն տարի, իսկ կոլեկտորները (175 կմ)` երկու տարին մեկ անգամ:

Բացի դրանից, բաց դրենաժների տեսակարար երկարությունն Արարատյան հարթավայրում կազմում է 30-40 մ/հա, անհրաժեշտ 70-100 մ/հա դիմաց, այսինքն, նույնիսկ չորացման ցանցերի լիարժեք շահագործման դեպքում հողերի գերխոնավացման մակերեսը չի նվազի 16,0 հազ. հա-ից:

Գոյություն ունեցող բաց դրենաժային ցանցերի աշխատանքի արդյունավետության վրա զգալի բացասական ազդեցություն են գործում` - անբավարար տեխնիկական վիճակում գտնվող ոռոգման համակարգերի ինֆիլտրացիոն

ջրերի հոսքը դրենաժ, - անկանոն և բարձր ջրման նորմերով ոռոգման ավելցուկ ջրերի հոսքը, - փականային ռեժիմի չբերված շատրվանող հորատանցքերի ջրերը, - վթարային շատրվանող հորատանցքերի ջրերի ներհոսքը, - ձկնաբուծական տնտեսությունների լճակների ջրերի, հետադարձ ջրերի ներհոսքը, - կոմունալ-կենցաղային ջրերի ներհոսքը, - ցանցերի վրա ջրառի նպատակով կառուցված բազմաթիվ արհեստական դիմհարների

առկայությունը, - ցանցերի վրա տեղակայված ոռոգման պոմպակայանների կողմից ջրառի նպատակով

դրենաժային ջրերի դիմհարումը, - գարնան ժամանակահատվածում ցանցերի խիստ բուսապատումը:

Արարատյան հարթավայրի փակ հորիզոնական դրենաժի տակ են գտնվում 17 համակարգ` 8,0 հազ. հա տարածքի վրա: 670 կմ ընդհանուր երկարությամբ փակ ջրհավաքները և դրենաժային ցանցերի շուրջ 65-70% գտնվում են անսարք վիճակում, որի արդյունքում այստեղ շուրջ 5,0 հազ. հա-ն գերխոնավ է ու ենթարկված երկրորդական աղակալման: Սկսած 1992 թ., փակ դրենաժային ցանցերի շահագործման նպատակով ֆինանսավորում չի իրականացվում:

Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, գրունտային ջրերի մակարդակների կարգավորման, հողերի երկրորդական աղակալման և բնակավայրերի ջրակալման կանխարգելման, հարթավայրի էկոլոգիական վիճակի բարելավման, մշակաբույսերի բնական աճի ապահովման հիմնական երաշխիք են հանդիսանում կոլեկտորադրենաժային ցանցերի անխափան արդյունավետ աշխատանքի ապահովումը, դրանց վերակառուցումն ու հետագա ընդլայնումը: Վերջինիս իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել` - կոլեկտորադրենաժային ցանցերի ամենամյա մաքրում և վերանորոգում` անհրաժեշտ

ծավալներով, - Արարատյան հարթավայրի շատրվանող հորատանցքերի վերականգնում, փականային

ռեժիմի բերում և վթարային հորատանցքերի լիկվիդացում, - դրենաժային ցանցեր մուտք գործող բոլոր տեսակի տարանցիկ ջրերի ներհոսքի

կարգավորում, - բաց ցանցերի վրա ջրառի նպատակով տեղադրված բոլոր դիմհարների վերացում`

դրանց տակ ընկած հողատարածքների ոռոգումն իրականացնելով այլ

ջրաղբյուրներից, - թույլ աղակալված հողերի լվացում` ջրով, վաղ գարնանը և ուշ աշնանը, - միջին և ուժեղ աղակալված հողերի աղազերծում` լոկալ մելիորացման

տեխնոլոգիայով, - Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի աղային հանույթի իրականացում (վերջին

անգամ կատարվել է 1983-1984 թթ.), - Հայաստանի գյուղատնտեսական գոտիների համար մշակաբույսերի բերքատվության և

գրունտային ջրերի մակարդակի փոխկապակցությունների մշակում, - Արարատյան հարթավայրում կոլեկտորադրենաժային համակարգերում պայքար եղեգի և

այլ վնասակար ֆլորայի դեմ` հերբիցիդների օգտագործմամբ, - Արարատյան հարթավայրի հողերի մելիորատիվ վիճակի բարելավում` նոր

կատարելագործված տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Արարատյան հարթավայրի դրենաժային ցանցերի վերակառուցումը նախատեսված էր Համաշխարհային բանկի վարկային 2-րդ ծրագրով, որի համակցումը վերը շարադրված միջոցառումների, ինչպես նաև ցանցերի տեսակարար երկարության մեծացման հետ, հնարավորություն կտա արմատական լուծում տալ հանրապետության գերխոնավ տարածքների չորացման խնդրին:

Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, գրունտային ջրերի մակարդակների կարգավորման, երկրորդական աղակալման ու ալկալիացման պրոցեսների, տարափոխիկ հիվանդությունների և բնակավայրերի ջրակալման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վերը նշված համալիր աշխատանքների կատարումը մեկ ընկերության կողմից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում, քանի որ հողերի չորացումը հանդիսանում է գյուղատնտեսական մելիորացիայի կարևորագույն գործոններից մեկը և ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի Հայաստանում «Պարենային ապահովության ծրագրի» շրջանակներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2001
N 709
Որոշում