040.0735.100801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 2001 թվականի N 735
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի, Վայքի և Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջաններում ոռոգման ու խմելու ջրերի մատակարարման արդյունավետությունը բարձրացնելու և աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերության Վայքի մասնաճյուղի Եղեգնաձորի, Վայքի տեղամասերին և «Գեղամա» մասնաճյուղի Մարտունու տեղամասին ամրագրված գույքը` 107164 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (այդ թվում` հիմնական միջոցներ`43191 հազ. դրամ, շրջանառու միջոցներ` 1123 հազ. դրամ, անավարտ շինարարության օբյեկտներ` 62850 հազ. դրամ), և այն, որպես պետական սեփականություն հանդիսացող գույք, ներդնել «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համապատասխանաբար նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և ավելացնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 10-ից: