Սեղմել Esc փակելու համար:
«ԲԵԿՈՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԵԿՈՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2001-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐ ...

 

 

040.0737.100801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2001 թվականի N 737

 

«ԲԵԿՈՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2001-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Բեկոր» բաց բաժնետիրական ընկերությանն արտադրական կարիքների համար Ռուսաստանի Դաշնությունից 2001-2002 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը`

 

    ամոնիտ           6 ԺՎ (փոշի)              100 (հարյուր) հազ. կգ

    ամոնիտ           6 ԺՎ (պարկուճ` 32 մմ)    100 (հարյուր) հազ. կգ

    դետոնացիոն քուղ                           400 (չորս հարյուր) հազ. գծմ

    էլեկտրադետոնատոր                          300 (երեք հարյուր) հազ. հատ

 

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը` սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2001
N 737
Որոշում