«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հուլիսի 2001թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2001 թվականի թիվ 678
i
ԱՐՏԱՇԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արտաշես Խաչատրյանը սովորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոնի պետական համալսարանի անասնաբուժական գիտությունների մագիստրատուրայում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արտաշես Ռուբենի Խաչատրյանին (ծնվ. 1978 թ., քաղ. Երևան, Դեմիրճյան 27, բն. 2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2003 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 25-ից: