ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 1995 թ. թիվ 200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՅԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը համաձայնեցված պատգամավորների Գյումրիի, Վանաձորի և Հոկտեմբերյանի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ, և վերանվանել` Գյումրի քաղաքի «Լենինական» երկաթուղային կայարանը «Գյումրի» երկաթուղային կայարան, Վանաձոր քաղաքի «Կիրովական» երկաթուղային կայարանը «Վանաձոր» երկաթուղային կայարան և Հոկտեմբերյան քաղաքի «Հոկտեմբերյան» երկաթուղային կայարանը «Արմավիր» երկաթուղային կայարան: