Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.03.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2012  -ից մինչեւ   01.03.2018  -ը:
 
(ուժը կորցրել է 09.11.17 թիվ 1402-Ն որոշում)

i

040.0759.140801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«14» օգոստոսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

14 օգոստոսի 2001 թվականի N 759

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը (կցվում են):

2. Սահմանել, որ`

ա) N 1 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է թմրադեղերի համար:

N 1 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) 148 մմ x 210 մմ չափերով (A 5) վարդագույն թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

Ձևաթուղթն ունի սերիա և համարակալում: Սերիան սկսվում է «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Ձևաթղթի համարը վեցանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 դեղատոմսային ձևաթուղթ, որից հետո սերիան փոխվում է` «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության.

բ) N 2 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է հոգեմետ դեղերի համար:

N 2 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը կապույտ են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է.

գ) N 3 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է սովորական դեղերի համար:

N 3 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 20 մմ, աջից` 20 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

N 3 դեղատոմսային ձևաթուղթը կարող է տպագրվել բժշկական կազմակերպության տարբերանշան ունեցող ձևաթղթի վրա` պահպանելով նշված չափերը.

դ) N 4 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է հոգեմետ դեղերի համար:

N 4 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը կապույտ են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) բնակության վայրը և հեռախոսահամարը: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

ե) N 5 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է սովորական դեղերի համար:

N 5 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 20 մմ, աջից` 20 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) բնակության վայրը և հեռախոսահամարը: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

N 5 դեղատոմսային ձևաթուղթը կարող է տպագրվել բժշկական կազմակերպության տարբերանշան ունեցող ձևաթղթի վրա` պահպանելով նշված չափերը:

i

3. Սահմանել, որ զեղչով դեղատոմսերն ուժի մեջ են դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Դրանք պահվում են 5 տարի և ոչնչացվում են հանձնախմբի կողմից:

(3-րդ կետը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 02.08.12 թիվ 971-Ն որոշումներ)

i

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության դեղատոմսերի դուրսգրման և դեղերի բացթողման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 14-ից:

    Բժշկական                                         Հաստատված է

    կազմակերպության                           ՀՀ կառավարության 2001 թ.

    դրոշմակնիքը                               օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Գտնվելու վայրը ____________________

Հեռախոսահամարը ____________________

Դեղատոմսային ձևաթուղթ N 1

i

ԴԵՂԱՏՈՄՍ

թմրադեղի համար

Ա 000001

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

____________________________________________________________

Բժշկական քարտի (հիվանդության պատմության) համարը ____________

Տարիքը ___ բնակության վայրը ________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

____________________________________________________________

Բժշկի անձնական ստորագրությունը

Դեղատոմսն ուժի մեջ է 20 օր:

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

. Մեկ դեղատոմսային ձևաթղթի վրա դուրս է գրվում մեկ դեղ:

. Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

. Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0),

հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

. Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին

հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով`

«Ներքին», «Հայտնի է» և այլն:

. ուժի մեջ է դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության առկայության

դեպքում: Պահվում է 5 տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:

Դեղատուն _________________ Ամսաթիվը _________________

Անհատական պատրաստման դեղատոմս N _____________________

Ընդունեց ____________________________________________

Պատրաստեց ___________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N ______________

Բաց թողեց ___________________________________________

    Բժշկական                                         Հաստատված է

    կազմակերպության                           ՀՀ կառավարության 2001 թ.

    դրոշմակնիքը                               օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Գտնվելու վայրը ____________________

Հեռախոսահամարը ____________________

(N 1-ին ձևաթուղթը փոփ. 02.08.12 թիվ 971-Ն որոշում)

Դեղատոմսային ձևաթուղթ N 2

ԴԵՂԱՏՈՄՍ

հոգեմետ դեղի համար

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

____________________________________________________________

Բժշկական քարտի (հիվանդության պատմության) համարը (եթե կա) ___

Տարիքը ___ բնակության վայրը ________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

____________________________________________________________

Բժշկի անձնական ստորագրությունը

____________________________________________________________

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով,

հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

. Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

. Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0),

հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

. Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին

հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով`

«Ներքին», «Հայտնի է» և այլն:

. Դեղատոմսն ուժի մեջ է դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության

առկայության դեպքում: Պահվում է մեկ տարի և ոչնչացվում

է հանձնախմբի կողմից:

Դեղատուն _________________ Ամսաթիվը _________________

Անհատական պատրաստման դեղատոմս N _____________________

Ընդունեց ____________________________________________

Պատրաստեց ___________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N ______________

Բաց թողեց ___________________________________________

    Բժշկական                                         Հաստատված է

    կազմակերպության                           ՀՀ կառավարության 2001 թ.

    դրոշմակնիքը                               օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Գտնվելու վայրը ____________________

Հեռախոսահամարը ____________________

(N 2-րդ ձևաթուղթը փոփ. 02.08.12 թիվ 971-Ն որոշում)

Դեղատոմսային ձևաթուղթ N 3

ԴԵՂԱՏՈՄՍ

սովորական դեղի համար

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

____________________________________________________________

Տարիքը ___ բնակության վայրը ________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

____________________________________________________________

Բժշկի անձնական ստորագրությունը

____________________________________________________________

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

. Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

. Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0),

հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

. Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին

հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով`

«Ներքին», «Հայտնի է» և այլն:

Դեղատուն _________________ Ամսաթիվը _________________

Անհատական պատրաստման դեղատոմս N _____________________

Ընդունեց ____________________________________________

Պատրաստեց ___________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N ______________

Բաց թողեց ___________________________________________

    Անհատ                                           Հաստատված է

    ձեռնարկատիրոջ                             ՀՀ կառավարության 2001 թ.

    (ֆիզիկական անձի)                          օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

բնակության վայրը _________________

__________________________________

Հեռախոսահամարը ___________________

(N 3-րդ ձևաթուղթը փոփ. 02.08.12 թիվ 971-Ն որոշում)

Դեղատոմսային ձևաթուղթ N 4

ԴԵՂԱՏՈՄՍ

հոգեմետ դեղի համար

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

____________________________________________________________

Բժշկական քարտի (հիվանդության պատմության) համարը (եթե կա) ___

Տարիքը ___ բնակության վայրը ________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

____________________________________________________________

Բժշկի անձնական ստորագրությունը

____________________________________________________________

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

. Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

. Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0),

հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

. Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին

հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով`

«Ներքին», «Հայտնի է» և այլն:

. Դեղատոմսն ուժի մեջ է դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության

առկայության դեպքում: Պահվում է մեկ տարի և ոչնչացվում է հանձնախմբի

կողմից:

Դեղատուն _________________ Ամսաթիվը _________________

Անհատական պատրաստման դեղատոմս N _____________________

Ընդունեց ____________________________________________

Պատրաստեց ___________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N ______________

Բաց թողեց ___________________________________________

    Անհատ                                            Հաստատված է

    ձեռնարկատիրոջ                             ՀՀ կառավարության 2001 թ.

    (ֆիզիկական անձի)                          օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

բնակության վայրը _________________

__________________________________

Հեռախոսահամարը ___________________

(N 4-րդ ձևաթուղթը փոփ. 02.08.12 թիվ 971-Ն որոշում)

Դեղատոմսային ձևաթուղթ N 5

ԴԵՂԱՏՈՄՍ

սովորական դեղի համար

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

____________________________________________________________

Տարիքը ___ բնակության վայրը ________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

____________________________________________________________

Բժշկի անձնական կնիքը ստորագրությունը

____________________________________________________________

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

. Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

. Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0),

հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

. Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին

հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով`

«Ներքին», «Հայտնի է» և այլն:

Դեղատուն _________________ Ամսաթիվը _________________

Անհատական պատրաստման դեղատոմս N _____________________

Ընդունեց ____________________________________________

Պատրաստեց ___________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N ______________

Բաց թողեց ___________________________________________

(N 5-րդ ձևաթուղթը փոփ. 02.08.12 թիվ 971-Ն որոշում)

pin
ՀՀ կառավարություն
14.08.2001
N 759
Որոշում