030.0925.220801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
1. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Փարիզ):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
22 օգոստոսի 2001 թ.
ՆՀ-925