Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 1995 թվ. թիվ 235

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկներում հիմնական միջոցների հաշվառման ու հաշվետվությունների մեջ ընթացիկ գներով արտացոլման նպատակով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» թիվ 73 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերագնահատել Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցները` 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատումն ավարտել մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը և արդյունքները 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն:

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը`

ա) 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին տրամադրել հիմնական միջոցների վերագնահատման հաշվետվության ձևեր.

բ) վերագնահատման հաշվետվություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ամփոփ տվյալներ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թվ.

ապրիլի 25-ի թիվ 235 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Վերագնահատման ենթակա են շենքերը (բացառությամբ բնակելիի), կառուցվածքները, հաղորդիչ սարքերը, մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային միջոցները, արտադրական ու տնտեսական գույքը և մյուս հիմնական միջոցները, այդ թվում` վարձակալության հանձնված հիմնական միջոցները:

Վերջիններս վերագնահատվում են վարձատուի կողմից:

Վերագնահատման ենթակա են նաև այն հիմնական միջոցները, որոնք ֆիզիկապես մաշված են և ենթակա են դուրսգրման, բայց սահմանված կարգով ձևակերպված չեն դուրսգրման ակտերով:

2. Հիմնական միջոցները վերագնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքը վերագնահատման համապատասխան գործակցով բազմապատկելով:

Հիմնական միջոցները վերագնահատելիս վերագնահատվում է նաև դրանց մաշվածությունը` մաշվածության գումարի մեծությունը բազմապատկելով նույն գործակցով:

3. Հիմնական միջոցները վերագնահատվում են ըստ ձեռքբերման ժամանակաշրջանի, ընդ որում`

ա) մինչև 1993 թվական հուլիսի 1-ը ձեռք բերված (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման մասին» թիվ 310 որոշմամբ վերագնահատված) հիմնական միջոցներն առանձին.

բ) 1993 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցներն առանձին` ըստ ձեռքբերման ամիսների:

4. Բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման գործակիցների որոշման համար հիմք են հանդիսանում 1993 թվականի հուլիսի 1-ից մինչև 1995 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի և հայկական դրամի հաշվարկային փոխարժեքները (համաձայն սույն կարգի հավելվածի), որոնցից ելնելով հիմնական միջոցների վերագնահատման գործակիցները որոշվում են համապատասխան փոխարժեքների հարաբերությամբ, հետևյալ ձևով`

 

ա) մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների համար վերագնահատման գործակիցը (Գ 1) որոշվում է`

 

1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի նկատմամբ հայկական

դրամի հաշվարկային փոխարժեք Գ 1 = --------------------------------------------------------------------

1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի նկատմամբ

հայկական դրամի հաշվարկային փոխարժեք

 

բ) 1993 թվականի հուլիսի 1-ից հետո հիմնական միջոցների համար վերագնահատման գործակիցը (Գ 2)`

 

1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի նկատմամբ

հայկական դրամի հաշվարկային փոխարժեք Գ 2 = --------------------------------------------------------------------

հիմնական միջոցների ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ ԱՄՆ-ի մեկ

դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեք

 

5. Վերագնահատման գործակիցը 1 (մեկ)-ից փոքր կամ մինչև 1,05 լինելու դեպքում պետք է կիրառել 1 (մեկ) գործակիցը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ բյուջետային հիմնարկների հիմնական

միջոցների վերագնահատման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՄՆ-Ի ՄԵԿ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ` ԸՍՏ ԱՄԻՍՆԵՐԻ

 

--------------------------------------------------------------------------

                                           Փոխարժեքը`

          Ամիսը            -----------------------------------------------

                            1993 թ.          1994 թ.           1995 թ.

--------------------------------------------------------------------------

        Հունվար               -                75               405,51

        Փետրվար               -                98               406,40

        Մարտ                  -               162               402,93

        Ապրիլ                 -               228,42            406,91

        Մայիս                 -               295,11          սահմանված

                                                              փոխարժեքը

        Հունիս                -               326, 06              -

        Հուլիս                5,3             308, 66              -

        Օգոստոս               4,94            311, 55              -

        Սեպտեմբեր             4,93            323, 86              -

        Հոկտեմբեր             8,10            348, 98              -

        Նոյեմբեր             10,11            380, 57              -

        Դեկտեմբեր            14,50            421, 32              -

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.1995
N 235
Որոշում