041.0603.140801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2001 թվականի N 603
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Լ. ՄԻԺՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Չինաստանի ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կարգապահության վերահսկման հանձնաժողովի քարտուղարի տեղակալ Լ. Միժունի և նրան ուղեկցող անձանց (7 մարդ) 2001 թվականի հուլիսի 9-11-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի և պաշտոնական ճաշերի հետ կապված ծախսերը` 517950 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների: