Սեղմել Esc փակելու համար:
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 1995 թվ. թիվ 236

 

i

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է).

բ) մշակութային արժեքների փորձաքննության անցկացման կարգը (կցվում է).

գ) մշակութային արժեքների արտահանման իրավունքի և մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրերի նկարագրությունն ու ձևերը (կցվում են).

դ) մշակութային արժեքների փորձաքննության համար վճարի գանձման կարգը (կցվում):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թ.

ապրիլի 26-ի թիվ 236 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) մշակութային արժեքների փորձաքննությունն իրականացնող մարմին է, որը ստեղծվել է ,Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է «մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է սահմանված կարգով արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտարարագրված, ինչպես նաև ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների փորձաքննության կատարումը:

 

II. Հանձնաժողովի աշխատանքի կազմակերպումը

 

4. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը` մշակութային արժեքների պահպանության վարչության ներկայացմամբ:

5. Հանձնաժողովի թվակազմը սահմանվում է մինչև 15 անդամ:

6. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության:

7. Հանձնաժողովի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրան ներկա են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին: Նիստին մասնակցելու անհնարինության դեպքում հանձնաժողովի անդամն այդ մասին նախօրոք հայտնում է հանձնաժողովի նախագահին և եթե նա փորձաքննություն է անցկացրել` կարծիքը տալիս է գրավոր:

8. Մշակութային արժեքների փորձաքննության մասին ընդունվում է հանձնաժողովի որոշում, մեկ շաբաթվա ընթացքում, նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով:

9. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ փորձաքննություն իրականացնելիս կարող է ունենալ իր հատուկ կարծիքը, որը կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը:

10. Հանձնաժողովում կարող են ստեղծվել մասնագիտական առանձին աշխատանքային խմբեր` բաղկացած հանձնաժողովի առնվազն 3 անդամից:

11. Հանձնաժողովի նիստում կազմում է արձանագրություն, որը ստորագրում են նախագահը և քարտուղարը, կցվում է մասնագետ-փորձագետի կամ աշխատանքային խմբի եզրակացությունը, նրա հատուկ կարծիքը, ինչպես նաև տվյալ մշակութային արժեքի գինը:

12. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմում է 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվում է մշակութային արժեքների պահպանության վարչությանը, մյուսը պահվում է հանձնաժողովի արխիվում:

13. Առանձին դեպքերում փորձաքննություն կատարելու համար հանձնաժողովի նախագահը մշակութային արժեքների պահպանության վարչություն ներկայացնում է առաջարկություն` մասնագետ-փորձագետ հրավիրելու մասին:

14. Հանձնաժողովն ունի նախագահ, փոխնախագահ, քարտուղար, որոնց հանձնաժողովի անհատական կազմի հետ հաստատում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը` մշակութային արժեքների պահպանության վարչության ներկայացմամբ:

15. Հանձնաժողովի նախագահը`

կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

հրավիրում է հանձնաժողովի նիստերը և կազմակերպում նիստերի համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը.

կազմում է հանձնաժողովի աշխատանքային խմբեր.

անհրաժեշտության դեպքում կազմակերպում է արտագնա փորձաքննություն.

ապահովում է մշակութային արժեքների փորձաքննության անցկացման սահմանված կարգը.

պատասխանատվություն է կրում հանձնաժողովի վրա դրված խնդիրների կատարման համար, ինչպես նաև իրականացնում է հանձնաժողովի գործունեությունից բխող այլ լիազորություններ:

16. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է փոխնախագահը:

17. Հանձնաժողովի անդամները պատասխանատու են փորձագիտական եզրակացության արժանահավատության և օբյեկտիվության համար: Կեղծ փորձագիտական եզրակացություն տալու դեպքում փորձագետը կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

18. Փորձագետի աշխատանքի վարձատրությունը կայացած փորձաքննության համար, կատարվում է պայմանագրային հիմունքներով` մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից:

19. Հանձնաժողովի և մշակութային արժեքների պահպանության վարչության փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված կարգով:

 

III. Հանձնաժողովի գործունեության դադարեցումը

 

20. Հանձնաժողովի վերակառուցումը կամ լուծարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թվ.

ապրիլի 26-ի թիվ 236 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտարարագրված, ինչպես նաև ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքները ենթակա են պարտադիր փորձաքննության` «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Փորձաքննությունն իրականացնում է մշակութային արժեքների պահպանության վարչությունը` փորձագիտական հանձնաժողովի միջոցով:

3. Փորձաքննություն անցկացնելու համար հայտարարատուն գրավոր դիմում է մշակութային արժեքների պահպանության վարչությանը, դիմումին կցելով հայտարարագրված մշակութային արժեքների լուսանկարները` 2 օրինակից 13x18 չափսի, սև և սպիտակ, որոնց վրա դրվում է համապատասխան ծածկագիր:

4. Մշակութային արժեքների պահպանության վարչությունը հայտարարատուին տալիս է ստացական մշակութային արժեքի ընդունման մասին` 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է հայտարարատուին, մյուսը մնում է վարչությունում: Ստացականները համարակալվում են և կնքվում վարչության կնիքով: Ստացականի վրա նշվում է հայտարարատուի կողմից հանձնվող մշակութային արժեքի գինը:

5. Մշակութային արժեքի յուրաքանչյուր փորձաքննության համար կազմվում է փորձաքննության արձանագրություն` 2 օրինակից, համաձայն սույն կարգի հավելվածի:

6. Փորձաքննությունը կազմակերպում է մշակութային արժեքների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի նախագահը` առանձին փորձագետի կամ աշխատանքային խմբի միջոցով:

7. Մշակութային արժեքի գեղարվեստական, պատմական, կատարողական արժեքների արդյունքով փորձագետը կամ փորձագիտական հանձնաժողովի աշխատանքային խումբն առաջարկում է դրա գինը` դրամով, ԱՄՆ-ի դոլարին համարժեք:

8. Ներկայացված բոլոր մշակութային արժեքների փորձաքննությունը կատարելուց հետո նախագահը հրավիրում է հանձնաժողովի նիստ, որտեղ փորձագետը կամ աշխատանքային խումբը ներկայացնում է իր ուսումնասիրության արդյունքները և հանձնաժողովն ըստ փորձաքննության արդյունքների որոշում է մշակութային արժեքի գինը: Կազմվում է փորձագիտական հանձնաժողովի նիստի արձանագրություն, որտեղ նշվում են հայտարարատուի ազգանունը, մշակութային արժեքի անվանումը, հեղինակը, չափսը, նյութը, գինը, ընդունված որոշման օգտին քվեարկած հանձնաժողովի անդամների ձայները, ինչպես նաև կցվում է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը:

9. Հանձնաժողովի նախագահը փորձագիտական հանձնաժողովի նիստի արձանագրության մեկ օրինակը և փորձաքննության եզրակացության մեկ օրինակն ու նյութերը հանձնում է մշակութային արժեքների պահպանության վարչությանը:

10. Փորձաքննությունն անցկացվում է մշակութային արժեքն ընդունելուց հետ, մեկ շաբաթվա ընթացքում` ապահովելով փորձաքննության անցկացման գաղտնիությունը:

11. Փորձաքննության համար վճարի գանձումից հետո մշակութային արժեքների պահպանության վարչությունը հայտարարատուին է վերադարձնում մշակութային արժեքը, տալով փորձաքննության մասին մանրամասն տեղեկանք` հաստատված վարչության կնիքով:

12. Թանգարանները, արխիվները, գրադարանները և մշակութային արժեքների պետական այլ պահոցներ ազատվում են իրենց ֆոնդերում մշտական պահպանության տակ գտնվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար փորձաքննություն անցնելուց:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

մշակութային արժեքների փորձաքննության

անցկացման կարգի

 

Փ Ո Ր Ձ Ա Ք Ն Ն ՈՒ Թ Յ Ա Ն  Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Քաղաքացի -------------------------------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

ներկայացրել է փորձաքննության համար ներքոհիշյալ մշակութային արժեքը

 

-------------------------------------------------------------------------

              (մշակութային արժեքի անվանումը)

 

Փորձաքննության արդյունքը

 

1. Մշակութային արժեքի գիտական նկարագրությունը

2. մշակութային արժեքի ստեղծման թիվը (թվագրումը), հրատարակման թիվը

3. Մշակութային արժեքի ստեղծման վայրը, երկիրը, հրատարակչության վայրը, հրատարակությունը

4. Նյութը

5. Չափսը (քաշը, էջերի քանակը, տպաքանակը)

6. Վիճակը

7. Պատրաստման տեխնիկան

8. Պատրաստման դպրոցը

9. Հեղինակը

10. Արձանագրությունը, ստորագրությունը, հատուկ նշանները

11. Ժողովուրդը, էթնիկական խումբը, դպրոցը

12. Կիրառական նշանակությունը

13. Հայ մշակույթում դրա նշանակությունը

14. Համաշխարհային մշակույթում դրա նշանակությունը

15. Փորձագետի կամ աշխատանքային խմբի կողմից առաջարկվող գինը:

 

      Փորձագետի կամ աշխատանքային խմբի           ստորագրությունը

--------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թվ.

ապրիլի 26-ի թիվ 236 որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ

 

1. Մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիրը գունավոր թղթից է, 25սմ x 20սմ չափսի, տպագրված է:

Լրացվում է մեքենագիր` պատճենով:

2. Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը գունավոր թղթից է, 25սմ x 20սմ չափսի, տպագրված է:

Լրացվում է մեքենագիր` պատճենով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թվ.

ապրիլի 26-ի թիվ 236 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր թիվ -------

 

մշակութային արժեքների արտահանման իրավունքի

 

   Տրված ---------------- 199  թվ.                      քաղ. Երևան

 

1. Քաղաքացի -------------------------------------------------------

(անունը, ազգանունը)

 

2. Քաղաքացիությունը -----------------------------------------------

 

3. Անձնագրի տվյալները ---------------------------------------------

 

4. Արտահանման պետությունը -----------------------------------------

 

5. Արտահանվող մշակութային

արժեքների ընդհանուր քանակը -------------------------------------

 

6. Արտահանվող մշակութային

արժեքների ընդհանուր գումարը -------------------------------------

 

7. Արտահանվող մշակութային արժեքների

ցուցակը` կազմված ------------------------------------------թերթից

 

8. Արտահանվող մշակութային արժեքների

լուսանկարների քանակը --------------------------------------հատ

 

9. Վկայագիրն ուժի մեջ է -------------------------------------------

 

Մշակութային արժեքների

պահպանության վարչության պետ`

 

Կ.Տ.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թվ.

ապրիլի 26-ի թիվ 236 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր թիվ ----------

 

մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի

 

   Տրված -------------- 199 թվ.                         քաղ. Երևան

 

1. Քաղաքացի -------------------------------------------------------

(անունը, ազգանունը)

 

2. Կազմակերպությունը ----------------------------------------------

 

3. Քաղաքացիությունը -----------------------------------------------

 

4. Անձնագրի տվյալները ---------------------------------------------

 

5. Կազմակերպության հասցեն -----------------------------------------

 

6. Արտահանման պետությունը -----------------------------------------

 

7. Ընդունող կողմի անվանումը ---------------------------------------

 

8. Արտահանման նպատակը ---------------------------------------------

 

9. կնքված պայմանագրի տվյալները ------------------------------------

 

10. Արտահանվող մշակութային արժեքների

ընդհանուր քանակը ----------------------------------------------

 

11. Արտահանվող մշակութային արժեքների

ընդհանուր գումարը ---------------------------------------------

 

12. Արտահանվող մշակութային արժեքների

ցուցակը` կազմված ------------------------------------- թերթից

 

13. Արտահանվող մշակութային արժեքների

լուսանկարների քանակը --------------------------------------հատ

 

14. Վկայագիրն ուժի մեջ է ------------------------------------------

 

Մշակութային արժեքների

պահպանության վարչության պետ`

 

Կ.Տ.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թվ.

ապրիլի 26-ի թիվ 236 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Մշակութային արժեքների փորձաքննության համար վճարի գանձման

 

1. Մշակութային արժեքների փորձաքննության համար վճարը գանձվում է փորձաքննության ավարտից հետո:

2. Գանձվող վճարի չափը որոշվում է փորձագիտական հանձնաժողովի կողմից գնահատված մշակութային արժեքի գնի 5 (հինգ) տոկոսի չափով:

3. Եթե մշակութային արժեքը փորձաքննության է ներկայացնում հեղինակը կամ նրա լիազորությամբ իր ընտանիքի անդամը, ապա փորձաքննության համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մշակութային արժեքի համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, անկախ փորձագիտական հանձնաժողովի կողմից գնահատված մշակութային արժեքի գնից:

4. Մշակութային արժեքների պահպանության վարչությունը հայտարարատուին տալիս է անդորրագիր` նշելով գանձվող վճարի չափը: Հայտարարատուն նշված գումարի վճարում է մշակութային արժեքների պահպանության վարչության հատուկ հաշվին:

5. Վճարումը հաստատող անդորրագիրը հայտարարատուն ներկայացնում է մշակութային արժեքների պահպանության վարչությանը և ստանում տեղեկանք` փորձաքննության մանրամասն տվյալներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.1995
N 236
Որոշում