Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՂՈՐԴՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈ ...

 

 

041.0618.230801

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 օգոստոսի 2001 թվականի N 618

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի հաղորդման և բաշխիչ էլեկտրական ցանցերի տարանջատման, էլեկտրաէներգիայի ու հզորության հաշվառման բարելավման, սպառողներին հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից`

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` մինչև 2001 թվականի օգոստոսի 25-ը`

ա) ապահովել էներգետիկայի և տրանսպորտի բնագավառների 110 կՎ և բարձր լարման բոլոր ենթակայանների անվանացանկի կազմումը` յուրաքանչյուր ենթակայանի համար տալով ամփոփ տեխնիկական բնութագրեր, սնող և սնվող գծերի քանակն ու բնութագրերը, ինչպես նաև արտադրող էլեկտրակայաններից բաշխման նպատակով սնվող գծերի անվանացանկի կազմումը` իրենց բնութագրերով.

բ) ստեղծել աշխատանքային խումբ` կազմված էներգետիկայի և տրանսպորտի բնագավառների ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան մասնագետներից, անկախ փորձագետներից (համաձայնությամբ), համագործակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ` ղեկավարվելով «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխիչ ցանցերի տարանջատման հատկորոշիչներով, ինչպես նաև օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով, նշված անվանացանկերից անջատել և խմբավորել այն ենթակայանները, էլեկտրասարքավորումներն ու սնման գծերը, որոնք ներգրավված են բացառապես էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթներում.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն նշված ենթակայանների, էլեկտրասարքավորումների ու սնման գծերի հանձնման-ընդունման, սպասարկման ու շահագործման կազմակերպման, ինչպես նաև անհրաժեշտ որակյալ անձնակազմով ապահովելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.08.2001
N 618
Որոշում