040.0774.270801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2001 թվականի N 774
ՇԵՆՔԻ ՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների միջև մրցակցային դաշտում հավասար պայմաններ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Երևանի Կիևյան փողոցի N 16 շենքի մի մասը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 3-ի «Նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին անհատույց օգտագործման տրամադրվող տարածքների նորմատիվները հաստատելու մասին» N 379 որոշմամբ հաստատված նորմատիվներին համապատասխան, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել «Հայգյուղշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 27-ից: