Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԵՎ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԵՎ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ...

 

 

118.0226.020801

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         08           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801119

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

1 օգոստոսի 2001 թվականի թիվ 226

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» 26/04/01 Թ. ԹԻՎ 02/520 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Եվրահանձնաժողովի միջև կնքված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» 26/04/01 թ. թիվ 02/520 հրահանգի հավելվածով սահմանված տեղեկանքի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:

2. Դրամաշնորհային ծրագրերը իրականացնող մարմինների կողմից ներկայացված տեղեկանքների տվյալների ճշտության ստուգման և եզրակացության ներկայացման իրավասությունը վերապահել ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի եվրոպական տեխնիկական օգնության կոորդինացման բաժնին:

3. Դրամաշնորհային ծրագրերը իրականացնող մարմինների կողմից ներկայացված տեղեկանքները ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության և Եվրոպական տեխնիկական օգնության կոորդինացման բաժնի սույն հրամանի 2-րդ կետում նշված եզրակացության հիման վրա, հաստատում է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի աշխատակազմի ղեկավարը:

 

    Հաստատված է                              Գրանցված է

    ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի             ՀՀ արդարադատության

    նախարարության                            նախարարության կողմից

    01.08.01 N 226 հրամանով                  2001 «___» ___________

                                             գրանցման թիվ _____

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» 26/04/01Թ. ԹԻՎ 02/520 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության և Եվրահանձնաժողովի դրամաշնորհային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների վերապահման համար «Հայաստանի Հանրապետության և Եվրահանձնաժողովի միջև կնքված միջազգային դրամաշնորհային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» 26/04/01թ. թիվ 02/520 հրահանգի հավելվածով սահմանված տեղեկանքի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման բլանկ, և նրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Տեղեկանքի ձևաթղթերը ձեռք են բերվում ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունից` փոխհատուցմամբ, որը սահմանվում է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից` կատարված փաստացի ծախսերի չափով: Այն լրացվում է դրամաշնորհային ծրագրերը իրականացնող մարմինների կողմից և ներկայացվում է հաստատման ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն: Վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում այն հաստատում է և վերադարձնում ԴԾԻՄ-երին:

 

ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

1.1. Տեղեկանքի հաստատման նպատակով ԴԾԻՄ-ը ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) հայտ, որում նշվում է, թե ապրանքները կամ ծառայությունները ծրագրի որ բաղադրիչի շրջանակներում և ինչ գումարով են ձեռք բերվում, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, էջերի թիվը,

բ) սոցիալական ապահովության պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման համար տեղեկանքի հաստատման հայտ ներկայացնելու դեպքում` հաստիքացուցակ և աշխատավարձի ամփոփագիր.

գ) ԴԾԻՄ-ի և համապատասխան պայմանագրի կողմի միջև ապրանքների կամ ծառայությունների մատակարարման պայմանագրի պատճենը.

դ) մատակարարի կողմից ԴԾԻՄ-ին ներկայացված վճարման փաստաթղթերը.

ե) ապրանքների ներմուծման դեպքում նախատեսված արտոնությունների կիրառման համար տեղեկանքի հաստատման հայտ ներկայացնելու դեպքում` հաշիվ-ապրանքագիր.

զ) տեղեկանքի 4 օրինակ. առաջին օրինակը թողնվում է ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությանը, երկրորդ օրինակը տրվում է ԴԾԻՄ-ին ի պահ, երրորդ օրինակը տրվում է ԴԾԻՄ-ին` գործարքի մյուս կողմին տրամադրելու և չորրորդ օրինակը` պետական կառավարման մարմիններ ըստ պահանջի ներկայացնելու համար:

1.2. Փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն:

 

ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳ

 

2.1. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունում փաստաթղթերը ենթարկվում են ուսումնասիրության` հայտի հիմնավորվածությունը պարզելու նպատակով: Դրական եզրակացության դեպքում տեղեկանքը սույն կարգի դրույթներին համապատասխան հաստատվում է և տրամադրվում է ԴԾԻՄ-ին: Հակառակ դեպքում ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունը մերժում է հայտը` հիմնավորելով մերժման պատճառները:

2.2. Տեղեկանքը հաստատելու վերաբերյալ հայտը մերժվում է այն դեպքում եթե.

ա) չեն ներկայացվել սույն կարգով սահմանված փաստաթղթերը.

բ) փաստաթղթերը սահմանված կարգով ձևակերպված չեն.

գ) փաստաթղթերում բերված տեղեկությունները չեն համապատասխանում նախարարության տրամադրության տակ եղած և/կամ ներկայացված մնացած տեղեկություններին.

դ) տեղեկանքում նշված ապրանքների և ծառայությունների ձեռք բերումը դրամաշնորհային համաձայնագրով և ծրագրի ֆինանսա- տեխնիկական հիմնավորումով նախատեսված չէ:

2.3. Տեղեկանքի օրինակները հաստատվում են ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կնիքով և լիազորված պաշտոնատար անձի ստորագրությամբ:

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

3.1. Տեղեկանքների ձևաթղթերը պատրաստվում են տպարանում կենտրոնացված կարգով ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության պատվերով:

3.2. Տեղեկանքները տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով` յուրաքանչյուրում 25 տեղեկանք 4 օրինակից: Բոլոր 4 օրինակները համարվում են իսկական, տպագրվում են գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով և տառային սերիաներով:

3.3. ԴԾԻՄ-երի ապահովումը տեղեկանքներով իրականացվում է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կողմից` ինքնարժեքի չափով փոխհատուցմամբ:

3.4. Տեղեկանքի ձևաթղթերը տրամադրվում են ԴԾԻՄ-ի համապատասխան գրություն-պահանջագրի հիման վրա, որը կնքվում և ստորագրվում է ԴԾԻՄ-ի տնօրենի կողմից: Տեղեկանքի ձևաթղթերը ստանալու համար գրություն-պահանջագրերը կազմվում են 2 օրինակից, որից մեկը մնում է գործերում, իսկ մյուսը ուղարկվում է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն:

3.5. Տեղեկանքի ձևաթղթերը հաշվառվում են ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կողմից (Ձև 1, հավելված 1):

3.6. Փչացած ձևաթղթերը վերացվում են տարեկան մեկ անգամ ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կազմած արձանագրության համաձայն:

3.7. Ձևաթղթերի կորստի դեպքում ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կողմից կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է կորած ձևաթղթերի քանակը (սերիաները և համարները): Եթե չօգտագործված ձևաթղթերի և այդ ձևաթղթերի առկա մնացորդների միջև ստուգման արդյունքներով տարբերություններ չեն հայտնաբերվում, ապա այդ ստուգումը արձանագրությամբ ձևակերպելու անհրաժեշտություն չի առաջանում, միայն գրանցվում է արվում անցկացրած ստուգման վերաբերյալ:

3.8. Տեղեկանքի ձևաթղթերի հաշվառման մատյանները պետք է լինեն համարակալված, ժապավենված և ստորագրված ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության պետի կողմից և կնքված լինեն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կնիքով:

3.9. ԴԾԻՄ-երը կատարում են ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված տեղեկանքների հաշվառում:

3.10. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են հաշվառման մատյաններ: Ստորաբաժանումը պատասխանատու է հաշվառման ճշտության և փաստաթղթերի պահպանման համար:

3.11. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված տեղեկանքը ստանալուց հետո ԴԾԻՄ-ը պարտավոր է վճարման փաստաթղթերի պատճենները ներկայացնել ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանում:

 

Հավելված 1

 

Ձև 1

 

ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ

 

ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն

.________________________________________________________________________.

|Ամսա-|Ինչ     |Ինչ     |Ստաց-|Տրվել|Վերադարձվել    |Չօգտա-|Սերիա-|Ձևա-  |

|թիվ  |փաստա-  |փաստա-  |վել  |է    |է (հատ)        |գործ- |ներ և |թղթերը|

|     |թղթով   |թղթով   |է    |(հատ)|_______________|ված   |համար-|ստացող|

|     |և  ում  |և  ում  |(հատ)|     |Չօգտա-|Փչա-|Կո-|ձևա-  |ներ   |անձի  |

|     |կողմից  |են      |     |     |գործ- |ցած |րած|թղթերի|(որ   |ստորա-|

|     |են      |ուղարկ- |     |     |ված   |    |   |մնա-  |համա- |գրու- |

|     |ստացվել |վել     |     |     |      |    |   |ցորդ  |րից   |թյունը|

|     |ձևա-    |ձևա-    |     |     |      |    |   |      |որը)  |(տալիս|

|     |թղթերը  |թղթերը  |     |     |      |    |   |      |      |և     |

|     |(բեռնա- |(բեռնա- |     |     |      |    |   |      |      |վերա- |

|     |գրի     |գրի     |     |     |      |    |   |      |      |դարձ- |

|     |համարը, |համարը, |     |     |      |    |   |      |      |նելիս)|

|     |կորուստի|կորուստի|     |     |      |    |   |      |      |      |

|     |արձանա- |արձանա- |     |     |      |    |   |      |      |      |

|     |գրության|գրության|     |     |      |    |   |      |      |      |

|     |ամսա-   |ամսա-   |     |     |      |    |   |      |      |      |

|     |թիվը)   |թիվը)   |     |     |      |    |   |      |      |      |

|_____|________|________|_____|_____|______|____|___|______|______|______|

|  1  |   2    |   3    | 4   |  5  |  6   | 7  | 8 |  9   |  10  |  11  |

|_____|________|________|_____|_____|______|____|___|______|______|______|

.________________________________________________________________________.

 

Ծանոթություն.

1. Յուրաքանչյուր ԴԾԻՄ-ի համար հատկացվում է առանձին էջ կամ էջեր:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
01.08.2001
N 226
Հրաման