Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈ ...

 

 

040.0783.290801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2001 թվականի N 783

 

i

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից` զոհված ազատամարտիկների և աղետի գոտու ծնողազուրկ երեխաների խնամակալության բազմամյա փորձն ու նրանց հանգիստը կազմակերպելու համար ներդրում կատարելու պատրաստակամությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Դիլիջանի հանգստի բազան և այն որպես պետական սեփականություն, նվիրաբերել «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` զոհված ազատամարտիկների և աղետի գոտու ծնողազուրկ երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել նշված բազայի նվիրաբերության պայմանագրի սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2001
N 783
Որոշում